Archive for Октябрь 2017

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Նոյեմբեր ամսվա նախագծերը մի քանիսն են: Այս ամսին նախատեսվում է իրականացնել և շարունակել «Արտ միջավայր»  նախագիծը, որի ընթացքում կշարունակենք բարեկարգել և ավելի հետաքրքիր դարձնել մեր միջավայրը.

  • պարտիզապուրակային նկուղի աշխատանքներ
  • խոհանոցի ջեռակների ներկում
  • բնագիտության լաբորատորիայի աշխատանքներ
  • հյուրատան ջահերի ստեղծում
  • ցուցահանդեսի կազմակերպում

Հյուրատան հին ջահերին այս անգամ փոխարինելու են նոր կավե զեփյուռիկները, որոնք էլ ավելի հետաքրքիր կդարձնեն մեր կանաչ միջավայրը: Նախնական շրջանում սովորողների հետ կավից դետալներ կպատրաստենք, այնուհետև կդասավորենք  կլոր մետաղալարի վրա և  մեր հետաքրքիր ջահերը պատրաստ կլինեն ընդունելու տարատեսակ հյուրերի:

Նոյեմբեր ամիսն առավել անմոռանալի դարձնելու համար արևմտյան դպրոցի սովորողների աշխատանքները կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսի տեսքով:

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Կավե եզակի և նորաձև կոճակ-կրծքազարդերի հավաքածու

Տեխնոլոգիական ջոկատի գործունեությունը

Բանջարեղենային թթու ծաղկեփունջն ու մենք

Եռօրյա անմոռանալի և տպավորիչ ճամփորդություն դեպի Թիֆլիս

Մեր աշխատանքները Գյումրիում

Խոսող սեբաստացի տիկնիկները մաս 1

Խոսող սեբաստացի տիկնիկները մաս 2

Քանդակում ենք Փիրոսմանի

 

 

Մասնախումբ 2017-2018 ուս.տարի

Աշխատակարգը՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կանոնադրությամբ կրթահամալիրի մասնախմբերի ցանկը, մասնախմբերի ղեկավարներին կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Կրթահամալիրի մասնախմբի ղեկավարն ընտրվում է սահմանված կարգով:
Մասնախմբի ղեկավարը.

  • ամիսը մեկ անգամ նախապատրաստում-վարում է  մասնախմբի պարապմունքը (հաջորդ ամսվա ուսումնական նախագծերի ուսումնասիրություն-քննարկում).
  • ամիսը մեկ անգամ մասնաժողովի է մասնակցում՝ ներկայացված նյութերին ծանոթանում, դրանք գնահատում, իր նկատառումները գրավոր արտահայտում, առաջարկություն է անում, մասնաժողովի ղեկավարի հանձնարարությամբ մասնաժողովի հարցի պատրաստում.
  • մենթորական աշխատանք է անում կրթահամալիր ընդունված մանկավարժական աշխատողի (աշխատողների) հետ, իր ուսումնական բլոգում մենթոր ուսուցչի էջ վարում նաև այլ դպրոցների ուսուցիչների, մենթորական հեռավար աշխատանքի համար։

Այդ աշխատանքի համար մասնախմբի ղեկավարը ստանում է ամսական լրավճար՝ ըստ իր հաշվետվության։

Մասնախմբի ցուցակ  և  բլոգի հասցեն՝

Հազարումյան Խորեն

Ներսիսյան Քնարիկ

Եղոյան Գոհար

Պետրոսյան Լուսինե

Գասպարյան Լուսինե

Թոփչյան Հասմիկ Վանիկի

Ներսեսյան Լուսինե

Փարվանյան Գայանե

Հարությունյան Սիլվարդ

Ուզունյան Հասմիկ

Գաբրիելյան Վանիկ

Թոփչյան Հասմիկ Արթուրի

Գսպոյան Ռոզա

Նավասարդյան Անի

 

 

Կավե եզակի և նորաձև կոճակ-կրծքազարդերի հավաքածու

Կավե այս եզակի, նորաձև և յուրօրինակ արդուզարդի իրենց ստեղծած հավաքածուն են ներկայացնում Արևմտյան դպրոցի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները: Աշխատանքը սկսելու առաջին իսկ պահից մեծ ոգևորություն զգացի, քանի որ յուրաքանչյուր սովորող ձգտում էր լինել ամենայուրահատուկն ու ստեղծել ամենահետաքրքիրը: Աշխատանքը սկսելուց առաջ մի լավ մշակեցինք կարմիր կավն ու պատրաստեցինք կոճակներ: Հետաքրքիրն այն էր, որ ամեն մեկը սկսեց ստեղծագործել յուրովին, տարբերվողն ևանհատականը: Կավի թրծման փուլից հետո սկսեցինք աշխատանքները գունավորել ակրիլային ներկերով, այնուհետև մեր ստեղծած կավե կոճակները կարելու միջոցով ամրացրինք մեր հագուստներին և դարձանք նորաոճ ,նորաձև և տարբերվող:

 

 

Նախադպրոցական մանկավարժական աշխատողների վերապատրաստում: Տիկնիկագործություն

 

downloadՆախադպրոցական մանկավարժական աշխատողների այսօրվա վերապատրաստման մեկ ժամը տեխնոլոգիական էր: Մինչ աշխատանքը սկսելը վերապատրաստվողները ծանոթացան տեխնոլոգիայի լաբորատորիայում գտնվող սովորողների պատրաստած աշխատանքներին: Գունավոր և հետաքրքիր միջավայրն ուսումնասիրելուց հետո ավելի կոնկրետ սկսեցինք մեր տիկնիկագործության դասընթացը: Առաջադրանքը բացատրելուց և ցուցադրելուց հետո անցանք գործի: Աշխատանքի նախնական փուլում վերապատրաստվողները աշխույժ ու ոգևորված սկսեցին իրենց աշխատանքը, ինչն, իհարկե, շատ կաևոր է աշխատանքի հաջորդ փուլերի և վերջնական արդյունքի հասնելու համար: Դե ինչ, տիկինիկագործության մեր սեմինարը կլինի շարունակական: Աշխատանքի մասին պատմող նյութի ամփոփումը կարող եք տեսնել բլոգում:

Տեխնոլոգիական ջոկատի գործունեությունը

Այսօր՝ հոկտեմբերի 30ին, արևմտյան դպրոց-պարտեզի սովորողների մի խումբ առավոտյան վաղ արթնացան և միացան տեխնոլոգիական ջոկատի գործունեությանը: Աշխատանքը բաժանեցինք,  այնուհետև սկսեցինք բարեկարգել և առավել գեղեցիկ և գունավոր դարձնել մեր միջավայրը:

Բանջարեղենային թթու ծաղկեփունջն ու մենք

Յուրաքանչյուր սեբաստացի սովորող և դասավանդող ամեն տարի սպասում է այս հետաքրքիր արարողությանը՝ Թթվածեսին: Ճիշտ է՝տոնն ամեն տարի է, բայց ամեն անգամ յուրովի համ ու հոտ է ստանում: Դե, այս  անգամն էլ բացառություն չեղավ: Փորձեցինք շարժել մեր ստեղծագործական միտքը, վառ երևակայությունը և ստեղծեցինք բանջարեղենային թթու ծաղկեփունջ: Սովորողները փորձեցին այն ձևավորել , և արդյունքում ունեցանք դերային խաղ և փոքրիկ ներկայացում՝ ֆոտոշարքի տեսքով:

Նոյեմբեր ամսվա նախագծեր: Տեխնոլոգիական ջոկատ

Ջոկատի մասնակիցներ— 3-5-դ դասարանի սովորողների փոքր խումբ

Ժամկետը-հոկտեմբերի 30-նոյեմբերի 20

Տեխնոլոգիական ջոկատը իրենից ներկայացնում է սովորողների փոքր խումբ: Խմբի անդամները իրականացնելու են  «Արտ միջավայր»  նախագիծը և բարեկարգելու են իրենց միջավայրը: Այս նախագիծը անընդհատ և շարունակական է: Դպրոցի յուրաքանչյուր անկյունն ունի լուծման խնդիր՝  նոր և առավել հետաքրքիր դարձնելու պայմանով:

Անհրաժեշտ աշխատանքների շարքում է ընդգրկված

  • ջեռակների գունավոր ներկում
  • պարտիզապուրակային նկուղի նորամուտ
  • հյուրատան ջահերի ստեղծում

Հյուրատան ջահերը կլինեն յուրահատուկ և հետաքրքիր: Կփորձենք պատրաստել կավե զեփյուռիկներ, որոնք կդարռնան հյուրատան առաստաղի կախազարդ- ատրիբուտ:Այս  շխշխկան չարխափանները, որոնք կախում են դռներից  կամ առաստաղից ունեն հատուկ  նշանակություն. ըստ ավանդութի դրանց արձակած ձայները քշում են չարքերին և վանում են չար ուժերի ներգործությունը:

Սեբաստացու օրերին ընդառաջ կցուցադրենք մեր աշխատանքները և կներկայացնենք ցուցահանդեսի տեսքով:

Դե ինչ, բոլորիս մաղթում եմ բազմազբաղ և ձեռքբերումներով լի աշխատանքային ամիս:

 

 

 

Անհատական աշխատաժամանակ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը

Հոկտեմբերի 30

09:00-10։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

10:00-11:00-տեխնոլոգիական ջոկատ

11:00-12:00-տեխնոլոգիական ջոկատ

12:00-12:45-ենթակայքի սպասարկում՝ Նվարդ Սարգսյան

12:45-13:15-ընդմիջում

13:15-14:15-տեխնոլոգիական ջոկատ

14:15-15:00-Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք

 

Հոկտեմբերի 31

09:00-10։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

10:00-11:00-նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներիվերապատրաստում

11:00-12:00-տեխնոլոգիական ջոկատ

12:00-12:45-ենթակայքի սպասարկում՝ Նվարդ Սարգսյան

12:45-13:15-ընդմիջում

13:15-14:15-տեխնոլոգիական ջոկատ

14:15-15:00-Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք

 

Նոյեմբերի 1

09:00-10։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

10:00-11:00-տեխնոլոգիական ջոկատ

11:00-12:00-տեխնոլոգիական ջոկատ

12:00-12:45-ենթակայքի սպասարկում՝ Նվարդ Սարգսյան

12:45-13:00-ընդմիջում

13:00-14:00-նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

14:00-15:00-տեխնոլոգիական ջոկատ

 

Նոյեմբերի 2

09:00-10։00-ընդհանուր պարապմունք դպրոցներում

10:00-11:00-տեխնոլոգիական ջոկատ

11:00-12:00-տեխնոլոգիական ջոկատ

12:00-12:45-ենթակայքի սպասարկում՝ Նվարդ Սարգսյան

12:45-13:00-ընդմիջում

13:00-14:00-նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

14:00-15:00-տեխնոլոգիական ջոկատ

 

Նոյեմբերի 3

09:00-10։00՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում

10:00-11:00-տեխնոլոգիական ջոկատ

11:00-12:00-տեխնոլոգիական ջոկատ

12:00-12:45-ենթակայքի սպասարկում՝ Նվարդ Սարգսյան

12:45-13:00-ընդմիջում

13:00-13:30-

13:30-14:30-նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում

14:30-15:00-Ուսումնական կաբինետների-սրահների նախաձմեռային պատրաստության աշխատանք

 

Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների հնգօրյա վերապատրաստում

Նախագծային օրեր՝ հոկտեմբերի 31, նոյեմբերի1, նոյեմբերի2, նոյեմբերի 3

Նախագիծ՝ ստեղծել տիկնիկային թատրոն

Նախագծի մասնակիցներ՝ նախադպրոցական հաստատությունների մանկավարժական                                                               աշխատողներ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին սովորեցնել տիկնիկագործություն և արդյունքում ստեղծել տիկնիկային թատրոն: Այս աշխատանքը կօգնի վերապատրաստվողներին զարգացնել սովորողի ստեղծագործական միտքը թատերական ներկայացումների միջոցով:Նախագծի ընթացքում կուսումնասիրենք մի շարք ստեղծագործություններ և միասին ընտրություն կկատարենք դերային բաժանման համար: Յուրաքանչյուր վերապատրաստվող  կստեղծի իր տիկնիկը և կխաղացնի թատերական ներկայացման ժամանակ:

Անհրաժեշտ պարագաներ

Պոլիէթիլենային բաժակ, փայտե չոփիկներ, սիլիկոնե սոսինձ, կտորներ, ֆոմ, գունավոր թելեր, ֆլոմաստերներ:

Նախագծի խնդիրներ

  • թատերական կերպարի ստեղծում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • կերպարը խաղացնելու հմտություն
  • խամաճիկության կառավարման հմտություն

Նախագծի ամփոփումը կտեսնեք բլոգում: