Archive for Октябрь 2015

«Սեբաստացու օրեր» նախագիծ-ցուցահանդես

Նախագծի ժամկետները՝ Հոկտեմբերի  20— նոյեմբերի 20

Մասնակիցներ՝   4-5 րդ դասարաններ

Նպատակը՝

«Սեբաստացու օրեր» նախագծի նպատակն է սովորողների կատարած աշխատանքները ներկայացնել ցուցահանդեսի միջոցով:Ցուցահանդեսն առավել պատասխանատու և ինքնուրույն է դարձնում սովորողին,ինչպես նաև այն դառնում է որպես  ցուցահանդես-հաշվետվություն:Նախագիծը հնարավորություն է տալիս ,որ սովորողը ներկայանա իր ողջ բնավորությամբ,ստեղծականությամբ և ներկայացնի իր սեփական անձը:

Նախագծի ընթացքում աշխատելու ենք կանաչ կավով և ներկայացնելու ենք քանդակներ՝տարբեր թեմաներով:Աշխատանքն ընթանալու է մի քանի փուլերով,իսկ վերջում քանդակները վերափոխելու սկզբունքով դարձնելու ենք բրոնզանման:Դե ինչ,մեզ լուրջ և երկարատև աշխատանք է սպասվում:

Խնդիրներ

  • ծանոթություն նոր նյութի՝կանաչ կավի հետ
  • տեղեկություններ կանաչ կավի մասին
  • համեմատել կանաչ և կարմիր կավերը
  • հասկանալ քանդակի խնդիրները
  • քանդակը տեսնել չորս կողմից
  • ազատ և ինքնուրույն ստեղծագործել
  • ծանոթություն կոմպոզիցիա հասկացության հետ
  • ներկայացնել սեփական անձը քանդակի միջոցով

Նախագծի ընթացքի և ավարտի մասին կպատմենք մեր բլոգում և ենթակայքում:

«Արտ միջավայր »նախագիծ. Հանդերձարանի ձևավորում

12181051_898685836888857_1733007193_o12171938_898685733555534_729242237_o

«Արտ միջավայր» նախագիծն անվերջ է և անդադար:Այս անգամ փորձեցինք նոր լուծում գտնել դպրոց-պարտեզի հանդերձարանի համար:Ձևավորումը իրականացնելու համար օգտվել եմ գերմանացի նկարիչ,գրաֆիկ,արվեստի տեսաբան՝ Պաուլ Կլեեի ստեղծագործություններից:Կլեեն ունի հետաքրքիր և ուրույն ոճ,որի շնորհիվ մեր միջավայրը կդառնա  առավել գրավիչ և հետաքրքիր:

Աշխատանքային գործունեությունը տե՛ս այստեղ:

Աշնանային ուսումնական արձակուրդի անհատական աշխատաժամանակ

Երկուշաբթի

9.00-9.15-Ընդհանուր պարապմունք

9.30-11.00-Նոր միջավայր նախագծի նախապատրաստական աշխատանքներ

11.00-12.30-Հանդերձարանի ձևավորում

12.30-13.00-Ընդմիջում

13.00-14.00-Աստիճանների ձևավորում

14.00-15.00-հանդերձարանի ձևավորում

Երեքշաբթի

9.00-9.15-Ընդհանուր պարապմունք

9.30-11.00-Աստիճանների ձևավորում

11.00-12.30-հանդերձարանի ձևավորում

12.30-13.00-Ընդմիջում

13.00-14.00-Կաբինետի մաքրություն

14.00-15.00-Արտ-թերապիայի աշխատանք

Չորեքշաբթի

9.00-9.15-Ընդհանուր պարապմունք

9.30-11.00-հանդերձարանի ձևավորում

11.00-12.30-Աստիճանների ձևավորում

12.30-13.00-Ընդմիջում

13.00-14.00-ժամացույցի պատրաստում

14.00-15.00-մասնակցություն ընդհանուր ժողովին

Հինգշաբթի

9.00-9.15-Ընդհանուր պարապմունք

9.30-11.00-հանդերձարանի ձևավորում

11.00-12.30-Աստիճանների ձևավորում

12.30-13.00-Ընդմիջում

13.00-14.00-աշխատանք բլոգում,կայքում

14.00-15.00-Արտ-թերապիայի աշխատանք

Ուրբաթ

9.00-9.15-Ընդհանուր պարապմունք

9.30-11.00-Աստիճանների ձևավորում

11.00-12.30-ժամացույցի պատրաստում

12.30-13.00-Ընդմիջում

13.00-14.00-կաբինետի մաքրություն

14.00-15.00-վերապատրաստում,սեմինար-պարապմունքներ