Archive for Август 2019

Սեպտեմբեր. նախագծային շաբաթ

 

IMG_7293Վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ Սեպտեմբերի 2-6

Նախագծային շաբաթվա ընթացքում կրտսեր դպրոցի սովորողները կծանոթանան կավի հետ, կուսումնասիրեն կավի տեսակները, կսկսեն ստեղծագործել: Առաջին փուլում կսովորեն տեխնոլոգիական հմտություններ, կծանոթանան քանդակի և հարթաքանդակի հետ: Հաջորդ փուլում կլինի ազատ ստեղծագործական աշխատանք, որի ընթացքում արտ-թերապիայի միջոցով կբացահայտվեն սովորողների ներքին աշխարհն ու թաքնված հույզերը:

Նախագծային շաբաթը 4-5-դ դասարանի սովորողների համար կլինի արդեն տարբեր: Այս շաբաթվա ընթացքում կիրականացնենք միջավայրային նախագծեր: Առաջին հերթին կսկսենք հենց մեր նորաստեղծ միջավայրից՝ տեխնոլոգիայի լաբորատորիայից: Սկզբնական փուլում սովորողները էսքիզային տարբերակներ կներկայացնեն, լուծումներ կառաջարկեն: Միասնական քննարկումներից հետո կընտրվեն լավագույն տարբերակները:

Հաջորդ քայլը կլինի մեր լողավազանի բակի պատերի թարմացումը, որի ընթացքում կաշխատենք սովորողների փոքրիկ ջոկատով: Նախնական էսքիզների հաստատումից հետո կանցնենք գործնական փուլին, որի ընթացքում էլ կհասկանանք ներկերի և դրանց օգտագործման տեխնոլոգիան:

Խնդիրներ

  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • ծանոթություն կավերի տեսակների հետ
  • ծանոթություն քանդակի և հարթաքանդակի հետ
  • թիմային աշխատանքի զարգացում
  • ստեղծածը միջավայրում կիրառելու հմտություն

 

 

Реклама

Օգոստոսի 21-29-ի աշխատակարգ

21.08

9։00-12։00՝

12։00-12։30՝ ընդմիջում

12։30-14։00՝ Կերպարվեստ, դիզայն, տեխնոլոգիա դասավանդողներ. պատասխանատու՝ Կարինե Մացակյան

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

14։30-ից՝ նյութերի, նախագծերի մշակում

22.08

12։00-12։30՝ ընդմիջում

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

14։30-ից՝ նյութերի, նախագծերի մշակում

23.08

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Դասասենյակ-լաբորատորիաների մաքրում
  • 2019-2020 թթ․ ուսումնական տարվա նախագծերի կազմում, մշակում
  • էլ․ փաթեթներով աշխատանք

12։00-12։30՝ ընդմիջում

12։30-14։00՝ երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

14։30-ից՝ նյութերի, նախագծերի մշակում

26.08

12։00-12։30՝ ընդմիջում

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

14։30-ից՝ նյութերի, նախագծերի մշակում

27.08

12։00-12։30՝ ընդմիջում

12։30-14։00՝ երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունք

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

14։30-ից՝ նյութերի, նախագծերի մշակում

28.08

12։00-12։30՝ ընդմիջում

14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

14։30-ից՝ նյութերի, նախագծերի մշակում

29.08

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Դասասենյակ-լաբորատորիաների մաքրում,պարտիզապուրակային աշխատանք
  • 2019-2020 թթ․ ուսումնական տարվա նախագծերի կազմում, մշակում
  • էլ․ փաթեթներով աշխատանք

12։00-12։30՝ ընդմիջում

12։30-14։00՝ մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք. Մայր դպրոց, Մարմարյա սրահ

Ընտրությամբ գործունեության դասընթացի ծրագիր

 

IMG_73011-2-րդ դասարանների ծրագիր

3-րդ դասարանի ծրագիր

4-րդ դասարանի ծրագիր

5-րդ դասարանի ծրագիր

Տեխնոլոգիայի արվեստանոցի էսքիզներ