Archive for the ‘քարե գունեղ խճանկար’ Category

Միջավայրի ձևավորում.քարե գունեղ խճանկար

« Մեր միջավայրը մեր ձեռքերով »նախագիծն անվերջ ու անընդհատ է:Ինչպես կարելի է կանգնեցնել ստեղծագործ միտքը և չստեղծել նորը,չթարմացնել հինը և վերջապես գեղագիտական հաճույք վայելել ստեղծածից:Նախագիծն անընդհատ է և անվերջ:4-5-րդ դասարանի սովորողների հետ միասին որոշեցինք ստեղծել քարե գունեղ խճանկար:Աշխատանքը երկարատև էր,քանի որ արդյունք ստանալու համար աշխատել է պետք:Աշխատանքը բաժանեցինք փուլերի:Սկզբնական փուլում սովորողները հավաքեցին քարերն ու անցան գործի՝թաթախվելով գունաներկերի մեջ և մեծ համբերությամբ ու պատասխանատվությամբ ներկեցին:Այնուհետև ամբողջը լաքապատեցինք և ստեղծեցինք մի ամբողջական գունային պատկեր,որն էլ ամրացրեցինք դեպի նախակրթարան տանող ճանապարհին և այն դարձավ առավել հետաքրքիր և գրավիչ:Աշխատանքի ընթացքում աշխատեցին ոչ միայն սովորողները ,այլև՝դասավանդողները:Շնորհակալություն բոլորին համատեղ աշխատանքի համար:

Լուսանկարները ՝Տաթև Բլեյանի: