Archive for Май 2018

Հունիսյան ճամբարի նախագիծ

Նախագծի ժամկետը՝ մայիսի 29-ից  հունիսի 8

Հունիսյան ճամբարի տեխնոլոգիական ջոկատն ունի իր հատուկ ուղղվածությունը: Ճամբարային գործունեության ընթացքում կփորձենք բարեկարգել մեր միջավայրն ու ավելի ստեղծական դարձնել:Բացի այդ, ունենալու ենք լողափնյա կավագործություն, նկարչություն, խոհանոցային և մարզական գործունեություն, հեծանվային արշավներ:

Ներկայացնում եմ աշխատանքների ցանկը

  •  Լողավազանի բակի հարակից պատերի ձևավորում
  • Կախովի ծաղկամանների ստեղծում
  • Ջրհորդանների ներկում
  • սպասասրահ-ընթերցարանի ստեղծում

Ընթերցասրահ-սպասասրահի նորամուտ

Ընթերցասրահ-սպասասրահը արդեն պատրաստ է դիմավորել բոլոր սեբաստացի և ոչ սեբաստացի այցելուներին: Մեր միջավայրն առավել գեղեցիկ դարձնելու համար նկարազարդեցինք պատերն ու նոր շունչ հաղորդեցինք: Մեզ միացան նաև Տաթև Ավետիսյանն ու իր սովորողները: Միասին ստեղծեցինք այլընտրանքային ծաղկամաններ, որոնք էլ դարձան միջավայրի մի մասնիկ: Կատարված աշխատանքը ներկայացնում ենք տեսաֆիլմով:

 

 

 

Մայիսյան հաշվետու ցուցահանդեսի ամփոփում

Մայիսյան այս հաշվետու ցուցահանդեսը իսկապես իրական հաշվետվություն դարձավ 4-5-րդ դասարանի սովորողի համար, յուրաքանչյուր սովորող ցուցադրեց իր սովորած հմտություններն ու  ստեղծագործ միտքը : Սա կարծես մի քննություն դարձավ սովորողի համար, ինչն իհարկե քննությունից առավել է , քանի որ պատասխանատու և ներկայանալի լինելու համար իսկապես ջանքեր են պետք: Յուրաքանչյու սովորող տեսնելով իր աշխատանքը ցուցադրված մեծ ոգևորությամբ և սպասումով է սպասում առաջիկա ցուցահանդեսներին: Իսկապես դա մեծ և իրական ձեռքբերում է և յուրաքանչյուր գնահատականից առավել է:

Ցուցահանդեսում ներկայացված են ստվարաթղթով կատարած կոլաժներ՝ բազմազան թեմաներով: Ցուցադրված աշխատանքների շարքում գերիշխում են նատյուրմորտները: Սիրով ներկայացնում եմ աշխատանքները ֆոտոշարքի տեսքով:

Տեխնոլոգիայի և երաժշտության ուսուցիչների վերապատրաստում.ամփոփում

Այս անգամ տեխնոլոգիայի և երաժշտությյան ուսուցիչների վերապատրաստման փուլը շատ արդյունավետ և հետաքրքիր էր: Դասավանդողները զարմացած և հիացմունքով լեցուն էին: Վերապատրաստման ընթացքում էլ ավելի ուշադիր նայեցինք մեր միջավայրն ու խոսեցինք կրթահամալիրում տեղի ունեցող անընդհատ փոփոխությունների մասին: Վերապատրաստվողները սովորողների հետ սովորեցին աշխատել կավով, նկարեցին, պատրաստեցին  այլընտրանքային ծաղկամաններ և մասնակցեցին Համբարձման ծեսին : Աշխատանքային փուլն ավարտելուց հետո խոսեցինք համագործակցային նախագծերի մասին:

 

 

Ցուցահանդեսի հրավեր

32854291_1669898363079532_3338713744036331520_nՄայիսի 18-ին՝ ժամը 13:30-ին, Արևմտյան դպրոցի նորաստեղծ սպասասրահ-ընթերցասրահում տեղի կունենա 4-5-րդ դասարանի սովորողների  հաշվետու ցուցահանդեսը: Մեզ կմիանան նաև 2-րդ դասարանի մեր կրտսեր ընկերները՝ իրենց հետաքրքիր աշխատանքներով:Սիրով հրավիրում ենք բոլորին ներկա գտնվել մեր ստեղծած յուրօրինակ աշխատանքների հետաքրքիր մոլորակը: Մուտքը բարձր տրամադրությամբ և ժպիտով:

Մայիսյան նախագծի մեկնարկը տրված է

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ, Քրիստինա Հարությունյան

Մայիս ամսվա նախագծեր

Նախագծի ժամկետը-մայիսի 1-31

Համատեղ նախագիծ- Զառա Ոսկանյան , Տաթև Ավետիսյան, Քրիստինա Հարությունյան

Մայիս ամսվա ընթացքում իրականացվելիք նախագծերի կենտրոնում ամառային լողափնյա նախագծերն են, ինչպես նաև լողավազանի հարակից տարածքի ընթերցասրահ-սպասասրահ անկյունների ձևավորման նախագծերը: Համագործակցային նախագծի ընթացքում ունենալու ենք ծաղկաման-թաղարներ, որոնց միջոցով հենց ձևավորելու ենք մեր նորաստեղծ միջավայրը: Յուրաքանչյուր անկյուն ունենալու է իր յուրահատուկ գույնն ու ձևը:

 

 

Մայիսյան հավաք 14․05-18․05

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 10-րդ հավաք

Մայիսի 14-Ընթերցասրահ-սպասասրահի նոր միջավայրի ձևավորում

Մայիսի 15- Նոր ծաղկամանների ստեղծում

Մայիսի 16-Ամառային ուսումնական լողափի ձևավորում

Մայիսի 17-Հեծանվավարություն+կավճանկարչություն

Մայիսի 18-Ցուցահանդեսի ներկայացում