Archive for Январь 2019

Հունվար ամսվա հաշվետվություն

Կավե կախազարդ խոզուկներ

Ծիսական մկրտության ավետիսներ

Ձմեռային մարզական խաղեր

Հագեցած ճամբարային շաբաթը տեխնոլոգների ջոկատում

Ցուցահանդես-վաճառք

Ճամբարային շաբաթվա ամփոփում

 

Հերթական ճամբարային շաբաթվա ամփոփում

Ճամբարային շաբաթը սկսվեց ձնառատ: Դե էլ ինչ ձյուն՝ առանց ձնագնդիի ու խաղերի: Ճամբարականները մի լավ ձնագնդի խաղացին և անցան գործի:Այս անգամ էլ որոշեցինք կավը փոխարինել ձյունով և ցթւցադրեցինք մեր հմտություններն ու պատրաստեցինք ձնեմարդ: Ընթացքում հասկացանք ձյան առանձնահատկություններն ու համեմատեցինք նյութերը:

Ուրախ խաղերից հետո միանգամից անցանք գործի և ցուցահանդես-վաճառքին նախապատրաստվելով՝ սկսեցինք պատրաստել ծաղրածու-մատիտներ:

Ձնառատ օրվան հաջորդեց մեր ճամփորդությու-նը դեպի ձմեռային հեքիաթ՝ Ջրվեժի արգելոց: Այս անգամ Արևմուտքի ջոկատները միացել էին իրար , ինչն առավել ուրախ և հետաքրքիր դարձրեց մեր ճամփորդությունը: Ողջ օրվա ընթացքում սահեցինք սահնակներով, դահուկ քշեցինք և վայելեցինք մեզ տրված հնարավորությունն ու մինչև վերջին վայրկյանը սահեցինք:

Հաջորդ օրը սկսեցինք նորից ճամփորդելով , այս անգամ էլ ուղևորվեցինք Քոլեջ՝ Ջերմոց-լաբորատորիա, ծանոթացանք տիկին Շողիկի ստեղծած կանաչ աշխարհի հետ, բույսեր տնկեցինք և նույնիսկ նվերներ ստացանք, դե իհարկե, խոստացանք ճիշտ և հոգատար խնամել բույսերին:

Ճամփորդական շաբաթն ամփոփելու համար  Աստղացուցարանում հայտնվելը ամենատպավորիչը դարձավ ճամբարականների համար: Բազմաթիվ հարցերի տեղատարափ էր, երբ դեռ ֆիլմը միացված էլ չէր: Այնտեղ գտնվելով յուրաքանչյուրս տպավորվեցինք տարբեր մոլորակներով:

Հագեցած շաբաթվա վերջում օրն ամփոփեցինք ցուցահանդես-վաճառքով, որի ընթացքում պատրաստեցինք մեր երկար սպասված պիցցան:Վաճառողների դերը ստանձնեցին սովորողները, վերջում հաշվարկեցին իրենց իսկ սեփական ձեռքերով պատրաստած իրերն ու հաշվետվություն ներկայացրին ինձ: Արդյունքում հասցրինք ունենալ գեղեցիկ, հագեցած և հետաքրքիր, անմոռանալի ճամբարային շաբաթ:

Ցուցահանդես-վաճառքի հրավեր

 

50647961_438020310353869_2207116026204651520_nԱրևմտյան դպրոցի սիրելի սովորողնե՛ր, վաղը՝ հունվարի 18-ին ,ժամը ՝ 12։00-ին, հրավիրում ենք մասնակցելու և ականատես լինելու Տեխնոլոգների ջոկատի երկշաբաթյա ամփոփ ցուցահանդես- վաճառքին։ Այնտեղ ներկայացված կլինեն մեր կատարած աշխատանքները։ Մուտքը՝ ժպիտով, ելքը՝ գնումներով։

Հագեցած ճամբարային շաբաթը Տեխնոլոգների ջոկատում

Հունվարի 8-ին մեկնարկեց Տեխնոլոգների ջոկատի առաջին օրը: Առաջին օրվանից սկսած ունեցանք ակտիվ և հագեցած ճամբարային գործունեություն: Մի փոքր ներկայացնեմ մեր մեկշաբաթյա ճամբարային առօրյայից: Առաջին օրը իմ ստեղծագործ սովորողների հետ սկսեցինք Թումանյանական շնչով: Ջոկատի մասնակիցների հետ միասին ընտրեցինք Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթը և զբաղվեցինք նկարազարդումով:Հեքիաթը

 

բաժանեցինք մի քանի մասերի և ամեն օր մի դրվագ նկարեցինք:49344370_968222293530688_7868147994829258752_n

Այս նախագիծը կլինի շարունակական: Այնուհետև աշխատեցինք կավով, հեծանիվ վարեցինք, էստաֆետային խաղեր խաղացինք և շարունակեցինք իրականացնել «Ծիսական մկրտության ավետիսներ» նախագիծը:

 

49347976_337414933769745_8544005049255198720_nՆախագիծը ավարտին հասցնելու համար առաջին փուլում պատրաստեցինք ավետաբեր տարոսիկներ, որոնք կցուցադրենք հունվարի 26-ին՝ Մկրտության ծեսի ժամանակ:

 

 

49722667_330864880971558_4422460883330924544_nՃամբարային առօրյայի մեր հաջորդ նախագիծն է Ընթերցանություն համեմված թեյախմությամբ: Այս անգամ ընտրել ենք Անտուան դը սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը»ստեղծագործությունը: Շատ ավելի հաճելի է , երբ տաք թեյի շուրջ, տաքուկ և լուսավոր միջավայրում սովորողները համակ ուշադրությամբ ընթերցում և բանավիճում են ստեղծագործության բովանդակության շուրջ:

Ճամբարային շաբաթվա ընթացքում համագործակցեցինք Քրիստինա Հարությունյանի հետ և հեծանվային ու նկարչական խաղեր իրականացրինք:

Դե իսկ ճամբարային խաղերն ու զբոսանքները կազմում են մեր առօրյայի մի մասը: Փորձեցի այս անգամ վերականգնել մեր հին խաղերից մի քանիսը և ընթացքում էլ զգացի սերունդների փոփոխությունը:

49693365_288651278502032_3333804639366676480_nՇատ կարևորում եմ սովորողների հմտությունները այդ իսկ պատճառով խնդրեցինք 5-րդ դասարանի սովորող՝ Սոնա Հովհաննիսյանին, որ իր վարպետության դասը ցուցադրի և պարզաբանի, թե ինչպես կարելի է պատրաստել պլաստիլին: Աշխատանքը հաջող ստացվեց: Սովորողները այնքան ոգևորվեցին, որ խոստացան տանն էլ պատրաստել : Այսպիսով հասկացան, որ կարելի է ոչ թե գնել այլ պատրաստել սեփական ձեռքերով:

49709876_2375765339309789_3109866500547149824_nԹեժ աշխատանքային փուլից հետո որոշեցի վերհիշել մանկությունից հուշ դարձած խաղերից և նույնը սովորեցնել սովորողներիս: Կարելի է ասել, որ ես էլ նրանց հետ մանկացա:

 

 

49390091_296762497852005_5736265660913156096_nՃամբարային օրն ամփոփեցինք Ագարակում: Այնտեղ մենք խնամեցինք, կերակրեցինք ձիերին և սագերին, օգնեցինք մի շարք գործերում և որպես պարգև ստացանք ձիավարության հնարավորություն, ինչի համար անշուշտ շնորհակալ ենք: Մեր հագեցած մեկշաբաթյա ճամբարային առօրյայի մասին պատմում են ճամբարականները:

Մեր առօրյայի մասին պատմող տեսանյութը տե՛ս Դասարան TV -ի եթերում:

 

Լանա Գրիգորյան

Դանիել Հովհաննիսյան

Արամ Մաղաքյան

Արման Յարալյան

Ռուբեն Յարալյան

Հակոբյան Մանե

Աննա Դալլաքյան

Գայանե Բադեյան

 

 

 

 

Ձմեռային մարզական խաղեր. ճամփորդական նախագիծ

49899766_2226267804320337_1498707479066836992_n

Վայր՝ Ջրվեժի արգելոց
Օր՝ Հունվարի 15
Ժամ՝ 09:30-13:00
Նպատակը՝ Սովորողների մոտ ձմեռային մարզական խաղերի  հմտությունների ձեռքբերում, զարգացում
Երթուղի՝  Բաբաջանյան պողոտայից  դեպի Ջրվեժ
Պատասխանատուներ՝ Զառա Ոսկանյան
Ուղեկցող մարզիկ՝ Մարզական ակումբի ղեկավար Միքայել Ղազարյան
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի տեխնոլոգների ջոկատ
Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Անհրաժեշտ սնունդ՝ օրապահիկ բրդուճներ, ջուր, տաք ըմպելիք
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

Մասնակիցներ՝

1.Գայանե Բադեյան

2.Դանիել Հովհաննիսյան

3.Ալիսա Խաչատրյան

4,Մաղաքյան Արամ

5.Արման Յարալյան

6.Ռուբեն Յարալյան

7.Գևորգյան Ալիկա

8.Ռոբերտ Սաֆարյան

9.Գրիգորյան Լանա

10..Հակոբյան Մանե

11.Ավետ Չամսարյան

12.Գասպարյան Արթուր

13.Դալլաքյան Աննա

14.Ավագյան Ռաֆայել

15.Մկրտումյան Տիգրան

Ծիսական մկրտության ավետիսներ

IMG_9607

Տեխնոլոգիական ջոկատն իր այս անգամվա գործունեությունը սկսում է ծիսական մկրտության պարագաների ստեղծման գործընթացով: Յուրաքանչյուր ծիսական արարողություն ունի իր արարողակարգն ու տվյալ արարողակարգին համապատասխան պարագաներ: Դե իսկ պարագաների հարցում կօգնեն Արևմտյան դպրոցի տեխնոլոգիական ջոկատի սովորողները: Ծիսական ավետիս բերող տարոսիկները կլինեն հրեշտակների տեսքով: Ավետիսն առավել ամփոփ և ներկայանալի դարձնելու համար հրեշտակներին կից կավելացնենք մկրտության բարեմաղթանքներ:

Անհրաժեշտ պարագաներ՝     սիլիկոնե սոսինձ, հաստ ֆետր, փայլուն ֆոմ, վուշե հաստ թել, զուգագուլպա, բամբակ:

Նախագծի ավարտը՝ հունվարի 26-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում, ծիսական մկրտության արարողության ընթացքում:

Կավե կախազարդ խոզուկներ