Archive for Ноябрь 2014

Ամենաթեժ ցուցահանդես-վաճառքը դպրոց-պարտեզում

Այսօր դպրոց-պարտեզում տեղի ունեցավ թեժ և շահութաբեր ցուցահանդես-վաճառք: Նախապես աշխատեցինք և պատրաստեցինք բանջարաթթվային թեմայով սառնարանի համար նախատեսված մագնիսներ,հեռախոսի գունավոր պատյաններ,գունագեղ զարդեր,կավե բազմազան գիրք-վզնոցներ և տարաներով թթուներ : Ի՜նչ ցուցահանդես,ի՜նչ վաճառք, մի լավ ու թեժ առևտուր ստացվեց:Ինչպես միշտ վաճառվեց ցուցադրված ցուցանմուշների գրեթե 90 տոկոսը:Վաճառեցին և հաշվարկեցին հենց իրենք՝սովորողները:

Սիրով ներկայացնում եմ աշխատանքի ընթացքը և արդյունքը ֆոտոշարքի տեսքով:

Մենք և մեր սեբաստացի ընկերները

«Մենք և մեր սեբաստացի ընկերները» նախագիծ-ձևակերպում

Նախագծի ժամկետները՝ Հոկտեմբերի  28 — նոյեմբերի 10

Մասնակիցներ՝   4-5 րդ դասարաններ

Նպատակը՝

Նախագիծը նախատեսված է 4-5-րդ դասարանցիների համար:Նախագծի մասնակիցները կաշխատեն ընտրությամբ գործունեություն դասընթացի ժամանակ:Նպատակն է սովորողների մոտ ձևավորել և զարգացնել ստեղծագործական միտքը,հմտությունները ,կոկիկ աշխատելու և արդյունք ստանալու  կարողությունը:Ինչպես նաև կատարած աշխատանքը ցուցադրելու և  վերջնական արդյունքի հասցնելու շնորհը:

«Մենք և մեր սեբաստացի ընկերները»  նախագծի ընթացքում սովորողները պետք է կավով կերտեն իրենց  սեբաստացի ընկերներին դեկորատիվ և կերպարային տեսքով:Աշխատանքը պետք է ներկայացված լինի հարթաքանդակի ձևով,ինչպես նաև հետաքրքիր և զվարճալի:Վերջնական տեսքն ապահովելու համար կօգտագործենք գունավոր թելեր,պղնձյա լարեր,փոքրիկ օղակներ:

Խնդիրներ՝

  • ստեղծել դեկորատիվ կերպարներ
  • սովորել հարթաքանդակի մշակման փուլերը
  • զարգացնել ազատ ստեղծագործելու կարողությունները
  • սովորել կավի հետ զուգահեռ այլ նյութերի հետ աշխատելու հմտությունները
  • ձևավորել գեղագիտական ճաշակ

Նախագծի արդյունքում մեր պատրաստած սեբաստացիները կձևավորեն դպրոց-պարտեզի գլխավոր մուտքի պատը:Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում: