Archive for Октябрь 2014

Թթվային գեղեցիկ խառնաշփոթ

Կավե մարդուկ-վզնոցներ. Մաս 2

Ահա և ներկայացնում եմ 2-րդ դասարանի սովորողների պատրաստած սրտիկները, կավե մարդուկ-վզնոցները ամփոփիչ և վերջնական տեսքով:Նախ ասեմ,որ աշխատանքն ընթացավ երկու փուլով :Առաջին փուլում կավով ծեփեցինք,մշակեցինք,իսկ երկրորդ փուլում՝թրծելով ամրացրինք և ներկեցինք :Վերջնական արդյունքը կարող եք տեսնել ֆոտոշարքով:

ֆոտոշարքով:IMG_8219 IMG_8218 IMG_8220 IMG_8221 IMG_8222 IMG_8224 IMG_8223 IMG_8217 DSC08062 DSC08063 DSC08064 DSC08065 DSC08067

Դիլիջանյան հեքիաթային աշունն ու մենք

Տեխնոլոգիա դասընթացի գնահատումը 2014-2015ուս. տարում

Գնահատման կարգը տեխնոլոգիա դասընթացի համար միանշանակ տարբերվում է և գնահատվում տարբեր չափորոշիչներով::Գնահատման հիմքում դրվում են անհատապես և խմբով կատարած աշխատանքները դասարանում և մասնակցությունը նախագծային աշխատանքներին :

Տեխնոլոգիա դասընթացին մասնակցում են բոլոր սովորողները և ըստ ուսումնական ծրագրի ստանում առաջադրանքներ՝  աշխատելով  դասարանում :Յուրաքանչյուր դասընթացի ընթացքում սովորողը ստանում է առաջադրանքը և հենց դասարանում էլ ավարտում այն,ինչպես նաև մասնակցում է նախագծային աշխատանքներին և գնահատվում երկու միավորանոց համակարգով՝հանձնած-չհանձնած(ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ,հետազոտական-ստեղծագործական աշխատանքներ,ուսումնական ճամփորդություններ,ստեղծագործական ստուգատեսներին և հավաքներին մասնակցություն):Բայց այս ամենի հետ մեկտեղ սովորողը գնահատվում է ոչ միայն գործնական և նախագծային աշխատանքների համար,այլ նաև վարքի,միջավայրի խնամքի,տարածքի կոկիկության և մաքրման աշխատանքների  համար:Դասի ակտիվ մասնակցության համար յուրաքանչյուր սովորող կստանա նաև խրախուսական միավորներ,որի մեջ ներառված և հաշվի է առնված սովորողի ստեղծագործական աշխարհը,ուսումնական նոր առաջարկները և ինքնուրույն որոնողական աշխատանքները,ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ,հետազոտական-ստեղծագործական աշխատանք,ուսումնական կայքի աշխատանք,ուսումնական ճամփորդություններ,ստեղծագործական ստուգատեսներին , հավաքներին,ցուցահանդեսներին մասնակցություն:Յուրաքանչյուր սովորող ամեն դասի համար ցուցաբերած պասիվ և ակտիվ մասնակցության համար կգնահատվի:Տվյալ դեպքում պարտադիր և շատ կարևոր է համարվում ուսումնական կայքում նյութ հրապարակելու աշխատանքը,որի միջոցով սովորողը պետք է լուսաբանի դասարանում կատարած աշխատանքի արդյունքը ,իր ստեղծագործական մտքերը ,սովորած տեխնոլոգիաներն ու հմտությունները:Ինչպես նաև  գնահատվում է տեխնոլոգիական հմտությունների կիրառումը գործնական աշխատանքի ընթացքում և կատարած աշխատանքի որակը:

Կծու պղպեղները մեր պատրաստած կավե ծաղկամաններում

Այս նախագիծը ընթացավ  երկու փուլով:Նախ՝ պատրաստեցինք կավե ծաղկամանները,մշակեցինք և թրծեցինք:Երկրորդ փուլում  ցանեցինք կծու պղպեղի սերմերը և սածիլներ դառնալուց հետո տեղափոխեցինք կավե ծաղկամանների մեջ:Նախագիծը երկարաժամկետ էր:Այն  պահանջում էր հետևողական և անհոգնել աշխատանք:Մեծ սիրով սպասում ենք մեր իսկ ձեռքերով պատրաստված և տնկված կծու պղպեղների աճելուն,կարմրելուն և վերջապես բերքահավաքին:

Կավե մարդուկ-վզնոցներ. Մաս 1

Սիրով ներկայացնում ենք մեր պատրաստած կավե մարդուկները,որոնք թրծելուց հետո դառնալու են վզնոցներ:Աշխատանքի կատարման ընթացքը արդյունավետ և հետաքրքիր անցավ:Յուրաքանչյուր սովորող ունենալով  իր սեփական ձեռագիրն ու ստեղծական աշխարհը,յուրովի հետաքրքիր դարձրեց աշխատանքային պրոցեսը:Աշխատանքի առաջին մասի մասին այսքանը,սպասեք նաև երկրորդ մասին: