Archive for Август 2022

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. հաշվետվություն

Օր առաջին

Օր երկրորդ

Օր երրորդ

Օր չորրորդ

Օր հինգերորդ

Մանկավարժական ակումբ՝ Մարիետ Սիմոնյան

Բորիս Բիմ Բադի

Ջորջ Պոյա

Մանկավարժական ինվարիանտներ

Մանկավարժության կենտրոն ՝ Լուսինե Փաշայան

Հեղինակային մանկավարժության լաբորատորիա՝ Մարգարիտ Սարգսյան

Մանկավարժական ճամբար. օր հինգերորդ

մանկավարժական ճամբարի հինգերորդ օրը սկսվեց Սուրբ երրորդություն եկեղեցուց: Ոգեղեն երաժշտությամբ և դրական լիցքերով առավոտը սկսեցինք :Հաջորդ գործունեությունը Սարալանջի աշխատանքն էր, խաղողաքաղը, ինչը նաև վերջում խաղողի համտեսի վերածվեց: Շատ հետաքրքրիր էր, քանի որ ի վերջո գործնականում դա առիթ հանդիասացավ միմյանց հետ շփվելուն: Մանկավարժական հաջորդ քննարկումների արդյունքում ավելի կոնկրետացրինք մեր անելիքներն ու առավել հագեցած կսկսենք ուսումնական նոր տարին:

Մանկավարժական ինվարիանտներ

  1. Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է- Երեխան էլ մեծի պես աճում է։Ի վերջո մեծն էլ մինչև մեծ լինելը երեխա է եղել։Մեծը իր բնավորությունն է թելադրում անգիտակցաբար։
  2. Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի վկայում- Բարձր հասակն միայն ֆիզիկական առավելություն է , որն օգնում է կենցաղում, բայց ամեն դեպքում տպավորություն է ստեղծում։
  3. Դպրոցում երեխայի վարքը կախված է նրա հոգեկան խառնվածքից և առողջական վիճակից- Ես կարծում եմ , իսկապես ճիշտ է, մեծի դեպքում էլ է այդպես։
  4. Ոչ ոք (ո՛չ երեխան, ո՛չ մեծահասակը) չի սիրում, որ իրեն հրամայում են։Իսկապես այդպես է։
  5. Ոչ ոք չի սիրում ըստ հրամանի շարք կանգնել, որովհետև դա նշանակում է կրավորաբար ուրիշի հրամանին ենթարկվել- Նախորդ կետում ինչպես նշված էր, ոչ ոք չի սիրում, որ իրեն հրամայում են և ենթարկվելն էլ նույնպես այդպես է։
  6. Մահակի սպառնալիքով աշխատել մարդը չի սիրում, անգամ եթե աշխատանքն ինքնին տհաճ չէ. հենց հարկադրելն է դիմադրություն առաջացնում- Պարտադրանքը, հրամանը, ենթարկվելը տհաճ է բոլորիս համար։
  7. Յուրաքանչյուր մարդ գերադասում է ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այդ ընտրությունն իրեն ձեռնտու չէ- Կյանքում գլխավոր և ամենապատասխանատու որոշումներից մեկն է ընտրել աշխատանքը, որը կդառնա քեզ համար սիրելի:
  8. Ոչ ոք չի սիրում աշխատանք անելու աննպատակ գործառույթ իրականացնել, այսինքն՝ անել գործողություններ և ենթարկվել մտահղացումների, որոնք իրեն օտար են ու անհասկանալի։-Կարծում եմ , որ օտար և անհասկանալի աշխատանքը կդառնա ավելի կոնկրետ անօգուտ գործողությունների շարան:
  9. Պետք է հասնել նրան, որ աշխատանքը դառնա մոտիվացված։Համաձայն եմ
  10. Անհրաժեշտ է վերջ տալ սխոլաստիկային։Այո, չպետք է կարծրատիպերին կպած աշխատել:
  11. Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության։ Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից։Առանց ոգևորության աշխատանքը ի վերջո տանում է լճացման, դե լճացումն էլ կործանման:
  12. Ոչ թե խաղը, այլ աշխատանքն է երեխայի բնական զբաղմունքը։Այո, երեխան դեռ մեկ տարեկանից սկսած ձգտում է որևէ կերպ մտնել աշխատանքի մեջ, այն ամենի մեջ ինչը, որ մեծերն են անում:
  13. Ո՛չ հսկումն է գիտելիքների յուրացման առավել արդյունավետ ճանապարհ, ո՛չ բացատրությունը և ո՛չ ցուցադրությունը, որ ավանդական դպրոցի հիմնական գործելաձևերն են կազմում, այլ փորձարարական որոնումը` իմացության համակողմանի և բնական մեթոդը։-Այո, համաձայն եմ:
  14. Հիշողությունը, որին դպրոցն այնքան մեծ կարևորություն է տալիս, մեծ արժեք ունի այն դեպքում, եթե միացած է փորձարարական որոնման գործընթացին։
  15. Գիտելիքները ձեռք են բերվում փորձի ճանապարհով, այլ ոչ թե, ինչպես հաճախ մտածում են, օրենքների և կանոնների ուսումնասիրությամբ։- Կարծում եմ երկուսը միասին:
  16. Հակառակ սխոլաստիկայի դրույթներին` մտածողությունը մտածելու՝ ոչ թե կարծես մեկուսի և փակ շրջանում անջատ գործող, այլ մարդու մյուս հատկությունների հետ սերտ համագործակցող կարողությունն է։
  17. Ավանդական դպրոցը զարգացնում է իրական կյանքի պահանջներից հեռու, վերացական մտածողության ունակություններ։-Իսկապես այդպես է:
  18. Երեխան չի սիրում ex cathedra (լատ.՝ Ex cathedra (էքս կատեդրա)` ամբիոնից) պաշտոնական դիրքից, հեղինակության ուժով բացատրություններ լսել։-Կարծում եմ նույնիսկ մեծերի մոտ էլ է այդպես:
  19. Երեխան այն աշխատանքից չի հոգնում, որն իր գործառնական (ֆունկցիոնալ) կենսական պահանջմունքներին է համապատասխանում։ -Այո, համաձայն եմ:
  20. Ոչ ոք` ո՛չ երեխան, ո՛չ մեծերը չեն սիրում հսկողություն և պատիժ, որը հաճախ ընկալվում է որպես արժանապատվության ոտնահարում, մանավանդ, եթե արվում է հրապարակավ։-Հրապարակավ պատիժը ամենասարսափելին է, ինչը կարող է հանգեցնել հսգեբանական խնդիրների:
  21. Առաջադիմությանը գնահատական դնելը և աշակերտներին որակավորելը սկզբունքորեն սխալ են։-Այո, պետք է խրախուսել , քանի որ բոլորը հավասար են:
  22. Պետք է հնարավորինս քիչ խոսել։-Նայած երբ և որ դեպքում:
  23. Երեխան սիրում է անհատական աշխատանք կամ աշխատանք կոլեկտիվում, որտեղ իշխում է համագործակցության ոգին։-Այո, խմբային աշխատանքների ընթացքում երեխան ավելի ազատ է:
  24. Դասարանում անհրաժեշտ է պահպանել կարգ ու կանոն, կարգապահություն։-Այո, եթե լինի կարգ ու կանոն, հեշտ կլինի մնացած կազմակերպումը:
  25. Պատիժը միշտ սխալ է։ Այն ստորացուցիչ է բոլորի համար և երբեք չի հասնում ցանկալի նպատակին։ Դա ամենածայրահեղ միջոցն է։-Այո, համաձայն եմ:
  26. Դպրոցի նոր կյանքը կառուցվում է համերաշխության սկզբունքով, այսինքն՝ աշակերտներին ուսուցիչների հետ հավասարապես դպրոցի կյանքի և գործունեության ղեկավարման իրավունք է տրվում։-Դա ամենագլխավորն է:
  27. Դասարանի գերխտությունը միշտ էլ մանկավարժական վրիպում է։-Համաձայն չեմ, մանկավարժը չի որոշում աշակերտների քանակը:
  28. Խոշոր դպրոցական համալիրների (կոմբինատների) ժամանակակից հայեցակարգը հանգեցնում է ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների անանունությանը. այդ հայեցակարգը սխալական է և խոչընդոտ մեր նպատակների իրականացման ճանապարհին։
  29. Ապագայում հասարակության ժողովրդավարացումը նախապատրաստվում է դպրոցի ժողովրդավարացմամբ. ավտորիտար դպրոցը չի կարող ժողովրդավարական հասարակության ապագա քաղաքացիներ ձևավորել։
  30. Դաստիարակության հիմքում անհատի արժանապատվությունն է։ Ուսուցչի և աշակերտի փոխադարձ հարգանքը դպրոցի նորացման գլխավոր պայմաններից մեկն է։Այո, համաձայն եմ:
  31. Սոցիալական և քաղաքական ռեակցիաների բաղկացուցիչ մաս կազմող մանկավարժական ռեակցիան հակադրվում է առաջադիմական բարեփոխումներին։
  32. Կյանքի հանդեպ լավատեսական հավատ-Ինձ համար ամենագլխավոր կետն էր սա:

Քննարկում մանկավարժական ակումբում. Ջորջ Պոյա

Մանկավարժական ակումբի հերթական քննարկումը տեղի ունեցավ Պոյայի փիլիսոփայության մասով: Պոյայի մտքերից հավանեցի այն, որ դասանդողը պետք է սովորողին ոչ միայն գիտություն սովորեցնի, դրանով իսկ ավարտուն համարելով իր աշխատանքն ու լվանա ձեռքերն, այլ պետք սովորեցնի ամենագլխավորը՝ սովորեցնի մտածել: Ուզում եմ առանձնացնել տողեր , որոնք ինձ ամենաշատը դուր եկան:

Դասավանդումը ոչ թե գիտություն է, այլ` արվեստ։ Այդ կարծիքն արտահայտվել է այնքան մարդկանց կողմից և այնքան անգամ, որ նույնիսկ անհարմար եմ ինձ զգում՝ կրկնելով այն։ Սակայն, եթե թողնենք բավականին ծեծված ընդհանրացումները և անցնենք կոնկրետ մանրամասներին, ապա այդ մաշված ասույթը մեզ թույլ կտա ցայտուն կերպով լուսաբանել մեր մասնագիտության մեջ հանդիպող որոշ հնարքները։

Սեփական փորձս կիրառելով հասկացել եմ, որ իսկապես դասավանդումն արվեստ է երբ արվեստ ես դասավանդում, երբ սովորողը ներկայացնում է աշխատանքը, ուսուցիչը պետք է ցույց տա, որ զարմացած , այ սա ինկապես կարևորներից է, ինչի մասին խոսել է Պոյան:

Մանկավարժության կենտրոն

  • Ինչու՞ եմ որոշել դասավանդել:

Նախ նշեմ, որ ի սկզբանե չէի որոշել դառնալ դասավանդող, բայց հանգամանքների բերումով դասավանդեցի կրթահամալիրում և հասկացա , որ սովորողների հետ ունեմ անելիք: Տարիների ընթացքում կատարածս աշխատանքը ինձ ստիպեց հասկանալ, որ դասավանդելն իմ առաքելությունն է:

  • Ինչու՞ եմ ցանկանում աշխատել կրթահամալիրում:

Մինչև աշխատանքի անցնելը կրթահամալիրում այցելել եմ շատ տեղեր և փնտրել մի տեղ, որտեղ խեցեգործությունը առկա կլինի: Հետաքրքիրն այն էր, որ երկար փնտրելուց հետո գտա կրթահամալիրն ու որոշեցի փորձել ուժերս:Արդյունքում ինձ հնարավորություն ընձեռնվեց ինքնադրսևորվել, ստեղծագործել և սովորողներին սովորեցնել տեխնոլոգիական հմտություններ, ունենալ ստեղծագործ միտք, աշխատել ազատ և սիրել արվեստն ու գնահատել այն:

  • Կրթահամալիրի առանձնահատկությունները

Ինձ համար կրթահամալիրն առանձնանում է իր լայն հնարավորություններով, բազմազան է, բազնազբաղ է, թույլ է տալիս ինքնակրթվել: Մեծ ցանկության դեպքում նույնիսկ այստեղ լճանալն անհնար է: Ես՝ որպես անհատ, այստեղ ազատ եմ և ներկայացնում եմ հեղինակային կրթական ծրագիր, ինչն ամենակարևորն է ինձ համար տվյալ պարագայում, հենց այդ պատճառով էլ ընտրել եմ կրթահամալիրն ու կարծում եմ կրթահամալիրն էլ ինձ է ընտրել:

Մանկավարժական ճամբար. Օր չորրորդ

Մանկավարժական ճամբարի չորրորդ օրը սկսվեց Քոլեջից, ծանոթացանք խաղողի և գինու դպրոցին, նորաստեղծ միջավայրային փոփոխությունները տեսանք և ես հաճելիորեն զարմացա։ Այսօր աշխատեցինք արդյունավետ Մարգարիտ Սարգսյանի հետ: Ինձ համար կարող եմ նշել , որ միասին քննարկումներից հետո իմ նախագիծն առավել կենդանի , նոր ու մշակված ստացվեց, ընդունեցի խորհուրդները և կարծում եմ արդյունքը կլինի լավը։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. օր երրորդ

«Մուտք կրթահամալիր» ճամբարի երրորդ օրն ինձ համար շատ ավելի հետաքրքիր ու հարազատ էր, քանի որ այն սկսվեց Հյուսիսային դպրոցում գտնվող քանդակի դպրոցից, որտեղ աշխատեցինք կավով: Ցավոք, ժամանակը շատ կարճ էր աշխատանքս ավարտելու համար, ամեն դեպքում օրվա լավ ու ստեղծական սկիզբն ինձ համար արդեն սկսված էր: Հաջորդ փուլերում խոսեցինք բաց թողնված աշխատանքների, կիսատ նախագծերի, դասավանդման և մեր հետագա աշխատանքը նորովի ու առավել թարմ ուժերով սկսելու մասին: Ես հետհայացք գցեցի իմ ժամանակավոր բացակայության ընթացքում կրթահամալիրում կատարված փոփոխությունների մասով և մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ կփորձեմ սկսել նոր ուսումնական տարին, ինչու ոչ՝ իմ և իմ սովորողների հետ կրթահամալիրի գեղարվեստում կավելացնենք նաև մեր ստեղծած աշխատանքները:

Մանկավարժական ճամբարի երկրորդ օրվա ամփոփում

Այսօրվա մանկավարժական ճամբարը ինձ համար առավել հագեցած եմ համարում։

Օրվա առաջին փուլում քննարկեցինք նախորդ օրվա արդյունքները։ Այսօրվա քննարկման ընթացքում ինձ դուր եկավ այն փաստը, որ սեմինարավարները մեզ՝ դասավանդողներիս, դիտարկեցին որպես անհատ։ Վերհիշեցինք դպրոցական, ուսանողական կյանքից հետաքրքիր դրվագներ և անընդհատ համեմատեցինք այսօրվա ապրած կյանքի հետ: Փորձեցինք վերլուծել, գտնել առավել հարմար տարբերակներ ուսումնական տարին առավել ճիշտ և գրագետ վերսկսելու համար:

Բորիս Բիմ Բադի. հոդվածի քննարկում

Նախ ասեմ, որ շատ հետաքրքրիր էր մանկավարժական ակումբում նախապես քննարկել թեման և այնուհետև կարդալ հոդվածը: Ցանկացած հոդված, նախադասություն ու տող կարդալու ընթացքում ես ամեն բան պատկերացնում ու վերլուծում եմ , թե իմ կյանքում ինչպես է այդ ընթացքը անցել:Իսկապես կան տողեր,որոնք ինձ իսկապես դուր են եկել: Ներկայացնեմ մի քանիսը:

Դաստիարակին ու ուսուցչին է պատկանում դատելու, մահապատժի ենթարկելու, ներում շնորհելու, գնահատելու, բնութագրելու, ընտրելու, թույլ տալու-չտալու իրավունքը։ Ուսուցիչը փոքր, դասասենյակի մասշտաբով տնօրեն է։ 

Իսկապես այդպես է, ուսուցիչն այն մարդն է , ով մեծ հետք է թողնում սովորողի ամբողջ կյանքի ընթացքում ու դառնում պատասխանատու մարդ նրա կյանքում: Այս ամենն ասում եմ իմ կյանքում ունեցած կարևոր փուլի ընթացքում և իսկապես հիշում իմ ուսուցչին՝ ում շնորհիվ հիմա ունեմ ինձ համար շատ սիրելի մասնագիտություն: Եթե չլիներ նա, ես իսկապես դժվար կկողմնորոշվեի կամ կսպասեի ծնողներիս խորհրդին: Իսկ հիմա իսկապես ունեմ սիրելի մասնագիտություն և աշխատանք: Չնայած այս ամենին, մի փոքր խոստովանություն անեմ, մասնագիտական կրթություն ստանալու հարցում ամենևին չէի ուզում մանկավարժ դառնալ և հենց հատուկ այդ պատճառով ընտրեցի Երևանի գեղարվեստի ակադեմիան, բայց հետո հասկացա , որ իմ կյանքում ուսուցիչ լինելը իսկապես առաքելություն էր:

«Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբարի առաջին օրվա ամփոփում

«Մուտք կրթահամալիր մանկավարժական ճամբարի առաջին օրը ինձ համար փոքրիկ հիշեցում էր նախորդ տարիների ընթացքում կատարած աշխատանքիս մասին: Ճամբարի ընթացքում քննարկեցինք, զրուցեցինք կրթահամալիրային նախագծային ուսուցման, լրացուցիչ կրթության և այլ թեմաների մասին: Ինձ համար հետաքրքիր էր շփվել սեմինարավարների հետ, քանի որ մասնագիտական առումով երբեք չէի առնչվել Մարգարիտ Սարգսյանի, Մարիետ Սիմոնյանի, Գևորգ Հակոբյանի հետ: Այսօրվա շփումն ու քննարկումը նրանց հետ իմ մեջ մի շարք նոր մտքեր արթնացրին: Ուզում եմ մի փոքրիկ դիտարկում էլ անել. կարծում եմ կրթահամալիր նոր մուտք գործած ուսուցչի համար այսօրվա ծանրաբեռնվածությունն ու գրաֆիկի խտությունը մի փոքր շատ էր: