Archive for Март 2015

«Նվեր ուսուցչիս» նախագիծ

«Ձոն»տեխնոլոգիական ստուգատեսի մեկնարկը սկսեցինք այս նախագծով:Նախատեսված էր պատրաստել կավե բրոշ-զարդեր և նվիրել:Անհոգնել աշխատանքի շնորհիվ սովորողները մեծ սիրով պատրաստեցին և հասցրին ավարտել աշխատանքը:Սիրելի՛ ուսուցիչներ,հուսով ենք,որ մեր կատարած աշխատանքը դուք նաև կօգտագործեք և կկրեք:

Реклама

Կոլաժային աշխատանք . Հովհ.Թումանյան « Քաջ Նազարը»

Թումանյանական օրերին ընդառաջ 4-5-րդ դասարանի սովորողների հետ իրականացրինք այս նախագիծը:Այն հետաքրքիր է թե՛սյուժեով,թե՛ նկարազարդմամբ:Նախապես մշակված էսքիզների հիման վրա ստեղծված կոլաժը դարձավ ստեղծագործ աշխատանքի դրսևորում:Նախագծի վերջնական արդյունքում ունեցանք դպրոց-պարտեզի միջավայրը ձևավորող մնայուն արժեք:
Սիրով ներկայացնում եմ աշխատանքային ողջ ընթացքը ֆոտոշարքի տեսքով:

Շատ մեծ սիրով պատրաստված կավե նվեր-անակնկալը մեր մայրիկներին

Ուշադրություն

Խնդրում ենք հետևել կանոններին

1.Սիրելի մայրիկներ,նախապես խնդրում ենք սկզբում դիտեք ֆոտոշարքը:

2.Այնուհետև գտեք ինքներդ ձեզ

3.Դե իսկ վերջում կարող եք դիտել ֆիլմը

Այս անակնկալը պատրաստել ենք հատուկ ձեզ համար և շատ-շատ մեծ սիրով:


Տերյանական կավե բացիկներ

«Ձոն» ստուգատեսին ընդառաջ սովորողների հետ միասին պատրաստեցինք կավե տերևներ,որոնց վրա գրեցինք Վահան Տերյանի բանաստեղծություններից հատվածներ:Արդյունքում սովորեցինք նոր տեխնոլգիաներ,գեղագրության դասեր և նոր հմտություններ:Աշխատանքը սիրով ներկայացնում եմ ֆոտոշարքի տեսքով: