Archive for Сентябрь 2022

Ընտրությամբ գործունեության ուսումնական ծրագիր

Նոր ուսումնական տարվա սեպտեմբեր ամսվա ընտրությամբ գործունեության ուսումնական ծրագիրը իր մեջ ներառում է նկարչություն,խեցեգործություն,կոլաժ,ասամբլյաժ:Այս ուսումնական ծրագրի մասնակիցներն են 1-5-րդ դասարանի սովորողները, յուրաքանչյուր դասարանի սովորող  առաջադրանքը կկատարի ըստ տրված բարդության:Նախագծի ընթացքում ներկայացվելու են մի քանի նախագծեր,որի շնորհիվ կունենանք միջավայրի ձևավորման համար նախատեսված դեկորներ,հետաքրքիր և նոր աշխատանքներ:

Նպատակը.

Նախագծի գլխավոր նպատակն է արտ թերապիայի միջոցով բացահայտել սովորողների ներքին աշխարհը,հոգեբանական խնդիրները և դրանով իսկ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք:

  • նախագծի ընթացքում պատրաստելու ենք կավե ժամացույց՝ Դպրոց-պարտեզի գլխավոր սրահի համար:
  • կավե խճանկարի ստեղծում
  • կոլաժի ստեղծում
  • ասամբլյաի ստեղծում
  • կավե կիրառական առարկաների ստեղծում
  • նկարչական ուղղությունների հետ ծանոթություն
  • աշխատանք թափոնով

Խնդիրներ

  • արտ թերապիայի միջոցով սովորողների խնդիրների բացահայտում
  • արտ թերապիան ներառական կրթություն ունեցող սովորողների համար
  • նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի ամփոփումը բլոգում և ենթակայքում: