Archive for Июнь 2023

Գործունեություն ամռան ամիսներին

Մանկավարժական ճամբարի ընթացքում որպես ակումբ ես ընտրեցի ձեռարվեստի ակումբը, քանի որ այն ինձ շատ հարազատ է դեռ մանկուց: Պատանեկան հասակից հաճախել եմ ասեղնագործության, բատիկայի և այլ խմբակների: Ձեռարվեստի ակումբում Հասմիկ Գրիգորյանի օգնությամբ վերհիշեցի սովորածս, ինչպես նաև սովորեցի նոր հմտություններ՝ գոբելեն, մաքրամե: Աշխատանքներս կներկայացնեմ ավարտելուղ հետո: Մտադիր եմ ամռան ամիսներին առավել շատ աշխատել և սովորած հմտություններս կկիրառեմ սովորողներիս հետ ամենատարբեր նախագծերում:

Հետազոտական աշխատանք. խեցեգործություն

Նախքան խեցեգործության մասին նյութեր ներկայացնելը՝որպես առաջաբան ուզում եմ ասել,որ կրթահամալիրը այն եզակի  կրթական օջախներից է,որտեղ տեխնոլոգիան, խեցեգործությունը ,կավի տեխնոլոգիան մեծ տեղ են գրավում ,ինչն էլ ինձ շատ ուրախացնում և առավել մեծ ոգևորություն է առաջացնում սովորողների հետ գործունեություն ծավալելու մեջ։

Խեցեգործության նախապատմությունը

Խեցեգործությունը Հայաստանում հայտնի է հնագույն ժամանակներից։Ազգագրական նյութերը լիակատար հնարավորություն են ընձեռում ուսումնասիրելու խեցեգործության տեխնիկան իր բոլոր տարատեսակներով ,քանի որ ազգագրական իրականությունը այս ու այնտեղ վերապրումային ձևով մինչև մեր օրերը պահպանել է խեցեգործությունը իր զարգացման տարբեր աստիճաններում։

Ներկայումս Հայաստանի խեցեգործության մեջ կիրառվում են մի քանի տեխնիկաներ։Նվազագույնը ձեռքով ծեփելու տեխնիկան է ,որի դեպքում ամանը ձևավորվում է գլանված կավի երկար շերտերից ,որոնք շարվում են միմյանց վրա և ձեռքով հարթեցվում։Սա խեցեգործության հիմնական փուլերից է,որի շնորհիվ սովորողները կարողանում են օգտագործել սովորած հմտությունները և արդյունք ստանալ։Ինչպես նաև այդ եղանակով պատրաստված ամանեղենը Հայաստանում հայտնի է դեռևս էնեոլիթյան բնակավայրերից։

Անհնար է առանց անցյալ դարերի ընթացքում ստեղծված խեցեգործական իրերի վեր հանման պատմության ,անդրադառնալ այսօրվա խեցեգործության միտումներին ,առավել ևս ներկայացնել ժամանակակից մարդու մտածելակերպն ու կենցաղը՝ ի դեմս հախճապակե և ճենապակե իրերի։

Հայաստանում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ․թ․ա․8-րդ հազարամյակին։Մ․թ․ա․4-րդ հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև <<խեցեգործական նեոլիթի>>նոր դարաշրջան ,երբ հայտնի էր թրծումը  և ամանների կոպիտ զարդանախշումը ։Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում  երևան է գալիս գունազարդ խեցեղենը ,որի դերն այնքան մեծ եղել  Միջին բրոնզե դարում (մ․թ․ա․3-րդ հազամյակի առաջին կես),որ այդ ժամանակահատվածն անվանել են<< գունազարդ խեցու>> դարաշրջան:

Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում զարդանախշի տեսակների բազմազանությամբ ։Հելլենիզմի դարաշրջանի(մ․թ․ա․3-1դդ․) Հին Հայաստանի խեղեգործությունը վկայում է <<գունազարդ խեցու >>վերածաղկումը ։9-13-րդ դարերում Հայաստանի  քաղաքները  (Դվին,Անի)դառնում են  խեցեգործական խոշոր կենտրոններ․այդ են վկայում Դվինում բացված երեք արհեստանոցները։13-18դդ․Սպահանի,Իկոնիայի հայ խեցեգործ վարպետները պատրաստում էին շինարարական գեղատես սալիկներ,հախճապակե,ջնարակապատ խեցե իրեր։Խեցեգործության կարևոր կենտրոններից մեկը նաև  Քյոթահիան էր։

Զարգացման փուլերը

Կիրառական արվեստը Հայաստանում զարգացել է երկու՝ գեղջկական-ժողովրդական և քաղաքային-արհեստավորական ուղղություններով։

Գեղարվեստական արտադրանք է ստեղծվել գյուղում ,քաղաքում,իշխանական տներում,վանքերում և այլուր։Քաղաքներում արտադրվածները վաճառքի են հանվել երկրից դուրս ,կրել փոխաղդեցություններ,ենթարկվել օտար պատվիրատուների պահանջներին ,իսկ գեղջկական արհեստը ընթացել  է գերազանցապես հավատարիմ մնալով հնօրյա ավանդույթներին։Կատարման տեխնիկայով, ձևերի բազմազանությամբ ,արտաքին գեղեցկությամբ,վրայի նախշերով հին դարերի նմուշները կարևոր են խեցեգործության ,կավագործության պատմության համար։Դրանց մասին մեզ տեղեկություններ են տվել հատկապես Դվինի և Անիի պեղումները,իսկ միջնադարում՝10-11-րդ դդ, Հայաստանում արտադրվել են այնպիսի բարձրորակ հախճապակի,որպիսին Եվրոպան կարողացավ արտադրել միայն 5-6 դար հետո։Եվ աշխարհում ,իհարկե ,պանծացվեցին  եվրոպական ,կայսերական գործարանների արտադրանքը,որ մինչ այժմ մեծ հիացմունք է պատճառում դիտողին։Նման բարձր արվեստի նմուշներ ստեղծվում են հարատև խաղաղության ժամանակ ,ինչը չի կարելի ասել Հայաստանի պատմության մասին։

Արդի խեցեգործությունը

Հայ խեցեգործները ոչ միայն կավե անոթներ են պատրաստել ,այլև մասնակցել են շինարարական,ճարտարապետական աշխատանքներին։Նրանք կավից պատրաստել են ծածկի  կղմինդրներ․ջրմուղի  խողովակներ։Շքաղյուսով պատի երեսին կազմել են խճանկար զարդարումներ։Նման աշխատանքները հիմա էլ արդիական են։

Այժմ անդրադառնանք մերօրյա կավե կենցաղային իրերին։Կարծես մարդու գիտակցության և ապրելակերպի մեջ մեծ հաշվով շատ բան չի փոխվել։Մենք մեր կենցաղում ունենք և պրիմիտիվ խեղեգործական իրեր,որոնք օգտագործվում է միայն մեր խոհանոցներում,դրանց կարելի է դասել գեղջկական -ժողովրդական  խեցեգործության նմուշների շարքը,օրինակ մեր օրերում շատ է տարածված  կին-աղամանները։Իսկ հյուրասիրությունների ժամանակ փորձում ենք ցուցադրել հատկապես հախճապակե գեղարվեստական իրեր։Նման կենցաղավարություն եղել է բոլոր ժամանակներում։

Ինչ վերաբերում է խեցեղենի զարդանախշերին ,կարելի է ասել,որ այժմ օգտագործվում է արխայիկ ձևերից մինչև արևելյան բարդ ոճավորումները։Եվ կարծես բոլորն էլ դիտվում են այժմեական։

Խեցեգործության նշանակությունը

Նախկինում և այժմ էլ առավել մեծ նշանակություն է տրվում կավի բուժիչ նշանակությանը։Այդ վերաբերվում է նաև ներառական կրթությանը ։Կավը իրենից ներկայացնում է բուժման արտ թերապիայի միջոց և կրթահամալիրում ներառական  հատուկ ուսուցման գործընթացում շատ դրական և օգտակար ազդեցություն է թողնում։Այն իրականացվում է գեղարվեստական  գործունեության միջոցով։Նկարելով,քանդակելով կամ գեղարվեստական ձևով իրենց խնդիրը կամ տրամադրությունն արտահայտելով՝սովորողները կարծես թե գաղտնագրված հաղորդագրություն են ստանում։Այն կարծես սովորողին հնարավորություն է տալիս ազատվել հոգեկան լարվածությունից և հանգստանալ,ինչպես նաև արտահայտել հույզերն ու ապրումները։

Խեցեգործությամբ զբացվելը ոչ միայ նպաստում է պոտենցիալը  բացահայտելուն ,անձի անկաշկանդ լինելուն ,այլև  օգնում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ստեղծագործական ,ճանաչողական հմտությունների զարգաղմանը։Խեցեգործությունը արվեստի  մի ճյուղ է,որի միջոցով  արտահայտում են իրենց  հույզերն ու զգացմունքները։Ստեղծագործելիս ակտիվանում է գլխուղեղի աջ կիսագունդը,մինչդեռ մարդկանց մեծամասնության մոտ հիմնականում ակտիվանում է ձախ<< տրամաբանական >> կիսագունդը և շփման համակարգը ։Մարդու նորմալ ներդաշնակ զարգացումը ենթադրում է  գլխուղեղի երկու կիսագնդերի  հավասար ակտիվություն։Բացի դրանից,ակտիվության որոշ տեսակներ իրականացվում են հենց աջ կիսագնդի միջոցով՝ստեղծագործականություն ,ինտուիցիա,մշակութային կրթություն։

Վերապրելով և վերարտադրելով պատկերները սովորողն ասես ձեռք է բերում իր ամբողջականությունը ։Այն հիմնականում օգնում է հասնել հետևյալ արդյունքների․

  • զգացմունքների ,հույզերի արտահայտում
  • աշխարհի հետ շփման նոր ուղիների փնտրում
  • սեփական անձի անկրկնելիության ,նշանակալիության հաստատում
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
  • շրջակա միջավայրում ինքնուրույն հանդես գալու կարողություն

Արվեստով զբաղվելիս շատ կարևոր է, որպեսզի սովորողը հաջողության հասնի իր հույզերի արտահայտման մեջ ,քանի որ այդ դեպքում նա կկարողանա ավելի հեշտությամբ հաղորդակցվել աշխարհի հետ և վերջինիս համագործակցումը կդառնա ավելի կառուցողական։Արվեստում հաջողություն ունենալը աստիճանաբար կտեղափոխի առօրյա կյանք։

Դասընթացի ընթացքում խեցեգործությունը ,տեխնոլոգիան կարող է իրականացվել ինչպես անհատական ,այնպես էլ խմբային։Հատկապես դրական ազդեցություն են թողնում խմբային աշխատանքները։Սովորողներին առաջարկվում են իրականացնել անհատական աշխատանքներ ,որի ընթացքում խմբի յուրաքանչյուր մասնակից ներդնում է տվյալ աշխատանքի մեջ որևէ նոր բան։Սովորաբար սովորողները իրենց պատրաստած աշխատանքները ցուցադրում և ցուցադրվում են միջավայրում։

Կավի տեսակները

Խեցեգործության հիմնական նյութը կավն է,որը սովորաբար ձեռք են բերում լեռան ստորոտից կամ գետահովիտներից։Կավը հարուստ է հանքային աղերով և միկրոէլեմենտներով ,որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։Կավի գույնը կախված է նրա հանքային բաղադրությունից  (երկաթիի,պղնձի քանակից և այլն)և ծագումից։Կավը լինում է կապույտ,կնաչ,սպիտակ սև,կարմիր դեղին և մոխրագույն։Դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ բաղադրությունը և  բժշկության ,կոսմետոլոգիայի մեջ օգտագործվում է տարբեր նպատակներով։

Ինչ նոր բան կարող է տալ կավը մեր բազմազան տեխնոլոգիաների դարում։Պարզվում է ,որ բոլոր նույն ծառայությունները ,ինչ-որ տվել է մարդուն նրա ստեղծման օրվանից մինչ այժմ,լինի ուտիլիտար թե ճոխության  առարկա։Ահա թե ինչքան կարևոր նյութ է կավը։Իզուր չէ,որ բոլոր ժողովուրդների առասպելաբանության մեջ Աստված մարդուն ստեղծել է կավից և տվել հոգի։

Այժմ տեխնիկայով կարելի է գրեթե ամեն ինչ ստեղծել ,բայց այդ բոլորը մնում են վիրտուալ ոլորտում,իսկ սովորողների շփումը կավի հետ տարբեր տարիքային սահմաններում անշուշտ զարգացնում է աշխատասիրություն,մտածելակերպ,ստեղծած առարկաների շնորհիվ յուրովի ներկայանալու հնարավորություն և տալիս ստեղծելու ,արարելու բերկրանք,հրճվանք։Կավով աշխատելիս յուրաքանչյուրը զգում է ,որ իր նախնիների մշակույթի կրողն ու շարունակողն է։Այն իր դյուրությամբ միաժամանակ ստիպում է նորանոր ձևերի ստեղծմանը,չէ որ դեռ ամեն ինչ չէ ,որ ստեղծված է։ Իսկ հոգի պետք է ներդնել յուրաքանչյուր գործի և իրի մեջ,այլապես այն չի ծառայի ոչնչի և ոչ ոքի։

Ընտրությամբ գործունեության առարկայական ծրագիր 1-3րդ դասարանի սովորողների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընտրությամբ գործունեության դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա տեխնոլոգիական ստուգատեսը
  • ցուցադրությունները, ցուցահանդես-վաճառքները

Ըստ ուս պլանի սովորողի ընտրությամբ բաղադրիչով՝ սովորողն շաբաթական 3ժամ մասնակցում է խեցեգործություն,երաժշտական գործունեություն,կերպարվեստ,մարմնամարզություն,բանավոր մաթեմատիկա դասընթացներից մեկին՝ սահմանված կարգով:

Ընտրությամբ գործունեություն առարկայի ուսուցման նպատակը

  • սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը
  • նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ծանոթություն կավերի տեսակներին
  • ծանոթություն կավերի թրծման փուլերին
  • ձևավորել դեկորատիվ մտածելակերպ, աշխատանքը վերջնական արդյունքի հասցնելու կարողությունը
  • ստեղծած աշխատանքը ցուցադրելու, ցուցահանդես-վաճառքի ներկայացնելու հմտություն
  • գեղագիտական ճաշակի զարգացում
  • մասնակցություն ցուցահանդես-վաճառքներին

Ուսումնական միջավայրը՝

Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ, օդափոխված միջավայրում՝ լաբորատորիայում, այդ թվում՝ բացօթյա․ արվեստանոցը լուսավոր է, տեխնիկապես հագեցած և կահավորված անհրաժեշտ մասնագիտական գույքով ( սեղաններ, բաց և փակ պահարաններ իրենց դարակներով, թեթև շարժական աթոռներ) :Խեցեգործության և քանդակի համար անհրաժեշտ պարագաներ՝ կանաչ, կարմիր, սպիտակ կավ, գործիքներէ ստեկեր, տախտակ, կտորներ:Գծագրական թուղթ, հասարակ մատիտ, ռետին, գուաշ, ջրաներկ, կարկին, քանոններ, ռեզակ, սիլիկոնե ատրճանակ, ստեպլեր, մկրատ, սկոչ, էմուլսիա` սրանք այն հիմնական պարագաներն են, որոնք որպես առաջին անհրաժեշտության պարագաներ անհրաժեշտ են  ձեռքի տակ միշտ ունենալ:
Կան նաև նյութեր, որոնք ձեռք են բերվում կոնկրետ նախագիծը իրականացնելու նպատակով։

Գործունեության ձևեր

խեցեգործություն-քանդակ իր բոլոր փուլերով` կավի ծեփում, քանդակում, հարթեցում-մշակում, ջնարակում, թրծում: Կավով աշխատանքը շատ կարևոր է, քանի որ ծեփելիս մատների միջոցով շոշափելիքի զգայարաններն ավելի արագ են զարգանում, որն էլ նպաստում է ուղեղի զարգացմանը:Բացի այդ ,սովորողները իրենց վառ երևակայությունը կարողանում են արտահայտել կավի միջոցով :Պատկերացում են կազմում կլոր քանդակի,հարթաքանդակի մասին,ծանոթանում են դեկորատիվ  կիրառական զարդարվեստի նմուշներին և դրանց հիման վրա փորձում ստեղծագործել:Կավագործությունը ստեղծագործ և ճկուն միտք է պահանջում: Աշխատում ենք մի քանի տեսակի կավերով՝ կանաչ, կարմիր, սպիտակ:

աշխատանք կանաչ կավով-Այն իրենից ներկայացնում է շատ հետաքրքիր և պլաստիկ նյութ; Այս տեսակի կավը օգտագործվում է քանդակագործության մեջ,այն թրծվող չէ: Շատ հարմար է օգտագործել կրտսեր դպրոցի սովորողների հետ: Կանաչ կավով աշխատանքը զարգացնում է սովորողի մանր մոտորիկան,մտավոր ունակությունները և ազատ մտածողություն թելադրում:Ինչպես նաև դրա գործածության շնորհիվ ստեղծվում են աշխատանքներ ,որոնք էլ իրենց հերթին կարող են օգտագործվել ինտերիերի ձևավորման մեջ, դառնում են հեքիաթի հերոսներ, թատերական դեկորներ:

աշխատանք սպիտակ և կարմիր կավերով-աշխատանքային փուլերը բաղկացած են մի քանի մասից:Առաջին փուը սկսում ենք կավի մշակումից: Դրան հաջորդում է ծանոթությունը տրվող առաջադրանքին: Կատարման փուլից հետո աշխատանքը տեղափոխվում է հղկման և չորացման փուլ:Դե իսկ վերջին փուլում աշխատանը իր վերջնական տեսքն է ստանում ջնարակումից հետո:Այս գործընթացը մի փոքր երկարատև է, ինչն էլ սովորողին դարձնում է առավել համբերատար և նպատակասլաց: Սովորողները սպիտակ կավից պատրասում են տարբեր ծիսական առարկաներ՝ ըստ ուսումնական օրացույցի: Իսկ առաջադրանքները տրվում են ամեն դասարանի համար տարբեր աստիճանների բարդության: Նպատակն այն է,որ յուրաքանչյուր սովորող` իր իսկ մտքերի շնորհիվ կարողանա յուրովի ներկայացնել  ինքն իրեն հասարակության մեջ: Ինչպես նաև նախապատրաստել ինքնուրույն աշխատանքային կյանքին և առավել ինքնուրույն լինելուն:

Գնահատումը

Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։Ըստ կարգի 1-3-րդ դասարանի սովորողները չեն գնահատվում:

Ուսումնական նախագծեր`

Ուսումնական նախագծերը կազմվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով

Շուրջտարյա նախագծեր՝

  • Անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքներ և նախագծեր
  • Սովորող-սովորոցնող նախագծեր (տարատարիք սովորողների համագործակծություն)

Դասընթացն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • իր սովորած աշխատանքային հմտությունները կիրառելի դարձնի , անվտանգ կերպով
    օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային որոշ գործիքներից և նյութերից
  • Արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի
    աշխատանքները առանց անմիջական վերահսկողության, կիրառի
    ինքնակրթության որոշ մեթոդներ
  • Կարողանա բացահայտել և զարգացնել իր անհատական
    առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու
    նախասիրությունները
  • կիրառելի դարձնի իր ստեղծած աշխատանքն ու ցուցադրի միջավայրում

Հունիսի 12-39-ի աշխատակարգ

Հունիսի 12 

  • 9։00-12։00՝ ընդհանուր պարապմունք
    9:20-11:00` միջավայրի խնամք
  • 11:00-12:30` աշխատանք բլոգում
  • 12:00-13:00`ընդմիջում
  • 13:00-14:00Ձեռագործի ակումբ
  • Հունիս 13
  • 9:00-9:20` ընդհանուր պարապմունք
  • 10:0011:00` 4-րդ դասարանցիների ստուգում մաթեմատիկա առարկայից
  • 12:30-13:00` ընդմիջում
  • 13:00-14:00`Ձեռագործի ակումբ
  • Հունիս 14
  • 9։00-12։00՝ ընդհանուր պարապմունք
    9:20-11:00` միջավայրի խնամք
  • 11:00-12:30` աշխատանք բլոգում
  • 12:00-13:00`ընդմիջում
  • 13:00-14:00Ձեռագործի ակումբ
  • Հունիս 15
  • 9։00-12։00՝ ընդհանուր պարապմունք
    9:20-11:00` միջավայրի խնամք
  • 11:00-12:30` աշխատանք բլոգում
  • 12:00-13:00`ընդմիջում
  • 13:00-14:00Ձեռագործի ակումբ
  • Հունիս 16
  • 9։00-12։00՝ ընդհանուր պարապմունք
    9:20-11:00` միջավայրի խնամք
  • 11:00-12:30` աշխատանք բլոգում
  • 12:00-13:00`ընդմիջում
  • 13:00-14:00Ձեռագործի ակումբ

Երկրորդ շաբաթ` 19.06-22.03

Հունիս 19

Սոցփաթեթի բուժզննում

Հունիս 20

  • 9։00-12։00՝ ընդհանուր պարապմունք
    9:20-11:00` միջավայրի խնամք,ծիրանհավաք
  • 11:00-12:30` աշխատանք բլոգում
  • 12:00-13:00`ընդմիջում
  • 13:00-14:00` արվեստի փառատոն
  • 14:00-15:00 արվեստի փառատոն
  • Հունիս 21
  • 9։00-12։00՝ ընդհանուր պարապմունք
    9:20-11:00` միջավայրի խնամք, ցանկապատերի լաքապատում
  • 11:00-12:30` աշխատանք բլոգում
  • 12:00-13:00`ընդմիջում
  • 14:00-15:00` արվեստի փառատոն
  • Հունիս 22
  • 9։00-12։00՝ ընդհանուր պարապմունք
    9:20-11:00` միջավայրի խնամք, ցանկապատի լաքապատում
  • 11:00-12:00` աշխատանք բլոգում
  • 12:00-13:00` Արվեստի փառատոն
  • Հունիս 23
  • 9։00-12։00՝ ուսումնական ժամերգություն
    9:20-11:00` միջավայրի խնամք, սեղանների լաքապատում
  • 11:00-12:30` աշխատանք բլոգում
  • 12:00-13:00`ընդմիջում
  • 14:00-15:00` մանկավարժական ակումբ
  • 15:15` փառատոնային ուրբաթ համերգ

Հունիս 26

  • Երկուշաբթի
  • 9:00-12:00 Աշխատանք Արևելյան դպրոց-պարտեզում
  • 13:00՝ մասնախմբերով հավաքներ
  • 14:00՝ հավաքներ մանկավարժական խորհուրդներով
  • Արևելյան դպրոց-պարտեզ. ավագ դպրոց, 3-1 կաբինետ
  • Հունիս 27

2023-2024 ուս տարվա աշխատանքային փաթեթ

«Խոսող ծառեր» նախագիծ

«Սեբաստացի կենտրոն»ի համար նախատեսված աշխատանքների ներկայացում, Արտադրությամբ ուսուցում

«Կոմիտասյան օրեր»նախագիծ

Սեբաստացու օրեր_ կավե դեկորատիվ իրերի ստեղծում

«Ամանոր» նախագիծ

Դդմատոն, դդմատոն

«Ձոն»տեխնոլոգիական ստուգատես

Ցուցադրությունների ներկայացում

Ցուցահանդես-վաճառքներ

Չարխափանների ստեղծում

Հունիս ամսվա հաշվետվություն

Աշխատանք 5 տարեկանների հետ

Մաքրամեն և գոբելենը որպես նոր հմտություն

2022-2023 ուս տարվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր անսվա հաշվետվություն

Հունվար ամսվա հաշվետվությոն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամսվա հաշվետվություն

Կոմիտասյան օրեր, կավե թատրոն.

Նախագծի մասնակիցներ՝ 4-5րդ դասասարաններ, ընտրությամբ գործունեության խումբ

Նախագծի ժամկետը ՝ սեպտեմբեր ամսվա սկիզբ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել քանդակելու հմտությունները, գեղեցիկը, ներդաշնակը և երաժշտությունը ներկայացնել կավե թատրոնի միջոցով: Ինչպես նաև երգի բովանդակությունը ներկայացնել կավե ֆիգուրների խաղով և ստեղծել հոլովակ ,որը Կոմիտասյան հայտնի «Կաքավիկը» կներկայացնի յուրովի մատուցմամբ՝ կավե թատրոն ներկայացմամբ: Երաժշտությունը այսպիսով կարող ենք ոչ միայն լսել , այլև սեփական երևակայությամբ քանդակել՝ նրանում ամփոփելով սեփական հույզերն ու զգացողություններն անհատական մատուցմամբ: Այսպիսով կարելի է ստանալ Կոմիտասյան Կաքավիկի այլընտրանքային տարբերակը, որը կարող է իր տեղը գտնել Սեբաստացիների երաժշտական պահոցում, հետագա կրթական դասուսուցման ընթացքում: Սա մի նախագիծ է, որը հնարավորություն է տալիս սովորողին ինքնադրսևորվել , ինքնազարգանալ, տիրապետել ազգային երաժշտությանը և քանդակելու, գեղեցիկը ստեղծելու հմտություններին:

Նախագծի խնդիրներ

  • նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • վերջնական արդյունքի հասնելու կարողություն
  • խեցեգործական առարկան կիրառելի դարձնելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի զարգացում
  • ստեղծածը խաղացնելու, թատրոնի վերածելու կարողություն

Նախագծի վերջնական արդյունքը կամփոփենք բլոգում և ենթակայքում:

Տեխնոլոգիան՝ խեցեգործությունը, որպես մոդուլի մի մասնիկ

Տեխնոլոգիական հմտությունների զարգացումը շատ կարևոր տեղ է զբաղեցնում կրտսեր դպրոցում:Տեխնոլոգիա առարկան իրենից ներկայացնում է մի ամբողջականություն,որը չի սահմանափակում մտքի ազատությունը,զարգացնում է մտածելակերպը և օգնում ստեղծագործել:

Ուսումնական տարվա ձեռքբերումներից մեկը սովորողների հետ նախագծային ուսուցման մեթոդով աշխատելն էր:Նախագծային ուսուցումը հետաքրքիր է դարձնում ողջ գործընթացը ,նպաստում սովորողի ստեղծագործական և հետազոտական հմտությունների զարգացմանը:Այս ամբողջական աշխատանքը նպաստող պայմաններից մեկն էլ կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:Քանի որ տեխնոլոգիան իր մեջ ներառում է խեցեգործություն,նկարչություն,քանդակագործություն,դիզայն և այլ այդ իսկ պատճառով սովորողի համար հետաքրքիր է դառնում որպես անհատ մասնակցել նախագծին և ինչ-որ մի մասնիկ էլ ավելացնելով ու իրենը դարձնելով ներկայացնել ստեղծած աշխատանքը:

Նախագծային մեթոդով աշխատելու առավելություններից մեկն էլ այն է,որ թե’ սովորողը,թե’ դասավանդողը նախագիծը սկսելուց առաջ որոնողական և ստեղծագործական աշխատանք են տանում:Արդյունքում ստացվում է հետաքրքիր,ուսուցողական,ստեղծագործ աշխատանք,որը ներկայացվում է կրթահամալիրի կայքում,ենթակայքում,սովորողների և դասավանդողի բլոգերում:

Նախագծի կազմակերպման և իրականացման ընթացքում կարևոր է հաշվի առնել սովորողի տարիքային առանձնահատկությունները,կարողությունները,քանի որ յուրաքանչյուր սովորող ունի իր հմտությունների կատարման չափը :Յուրաքանչյուր նախագծի ավարտին սովորողը իր կատարած աշխատանքի արդյունքը տեսնելով մեծ ոգևորություն է ապրում ,կիրառում իր պատրաստած իրը կենցաղում և ձևավորելով իր անհատական ճաշակը ,ցանկանում է տարբերվել շրջապատից և լինել առանձնահատուկ ու չկրկնվող:

Ըստ պետական չափորոշչի հանրակրթական դպրոցում Արհեստ և արվեստ ուսումնական բնագավառը ներկայացված է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն և դեկորատիվ-կիրառական արվեստ (ԴԿԱ) ուսումնական առարկաներով տարրական, միջին և ավագ դպրոցներում, առանձին կամ ինտեգրված դասընթացով:

Չնայած արվեստի այս տեսակները փոխկապակցված են և շատ հաճախ ներկայանում են ինտեգրված, դրանցից յուրաքանչյուրը դրսևորվում է ստեղծագործական գործունեության իրեն հատուկ մոտեցումներով և կարող է ուսումնասիրվել առանձին: Յուրաքանչյուր առարկա ունի մասնագիտական իր եզրույթները, ուսումնասիրման իր շրջանակը, ձևերը և մեթոդները, որոնք ձևավորում են գիտելիքներ և հմտություններ, յուրահատուկ աշխարհընկալում: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր բնագավառ առանձին ուսումնասիրելու համար պետք է հատկացված լինի որոշ ժամանակ,որի ընթացքում սովորողները կկարողանան յուրացնել յուրաքանչյուրը: Այս պարագայում ես ներկայացնում եմ Դեկորատիվ Կիրառական արվեստի ճյուղերից խեցեգործությունը: Դասընթացը սովորելու համար անհրաժեշտ կլինի և՛ տեսական,և՛ գործնական փուլերի բաժանել: Սկզբում կուսումնասիրենք,թե ինչ է կավը, կավի տեսակները, թրծմաան փուլերը, տեխնոլոգիան: Դրանից հետո կանցենք էսքիզների մշակմանն ու գործնական աշխատանքին: Առարկայի վերջնարդյունքը կերևա ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքի տեսքով:

Խոսող ծառեր նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5րդ դասարան

Վայրը՝ արևմտյան դպրոց

Ժամկետներ՝ սեպտեմբեր ամիս

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է խեցեգործության հմտությունները կիրառելով փոխել շրջակա միջավայրը՝ դարձնելով այն ավելի գեղեցիկ և ստեղծագործ։Նախագիծը ընթանալու է մի քանի փուլերով։ Առաջին փուլում կավով ծեփելու ենք դեմքեր, որոնք ունենալու են տրամադրություն։ Երկրորդ փուլում աշխատանքները թրծվելու են, հետո հատուկ ակրիլային ներկերով ներկվելու են։ Նախագծի վերջին՝ երրորդ փուլում, ամրացվելու են ծառերին։

Նախագծի խնդիրներ

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* գեղագիտական ճաշակի զարգացում

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* ստեղծածը նվիրելու կարողություն

Անհրաժեշտ նյութեր

  1. կարմիր թրծակավ
  2. աշխատանքային գործիքներ՝ ստեկեր
  3. հղկաթուղթ
  4. էմուլսիա
  5. Ակրիլային ներկեր
  6. սոսինձ(akfix)
  7. գրտնակներ
  8. վրձիններ
  9. ջրամաններ
  10. սև կոնտուր ներկ
  11. թափանցիկ լաք
    Նախագծի ամփոփումը՝բլոգում։