Archive for Декабрь 2019

Հին հայկական ավանդական տոնածառի խորհուրդը

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես խված մեծ հացի կամ բաղարջի մեջ:Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում:Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը,այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս,հետ բերում տուն և ամրացնում գերանինՏոնածառի խաղալիքները հասկերից ,ընկույզներից /թվով`յոթ/պատրաստված զարդարանքներ էին,որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ էին:
Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը:
Զարդարում են նաև մրգերով, կոպեկներով, փշերով` ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով` որպես առատության ու լիության խորհրդանիշ:
Կենաց ծառի կողքին կա ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր են դրված:Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լինի: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառի: Իսկ տան մեծ մամիկի մոմը պետք է առաձնահատուկ լինի: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում են երեխաները, սկսում են մամիկից չիր ու չամիչ ուզել: Սակայն եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Իսկ մամիկն էլ ստիպված նրանց կրկին տալիս էր անուշեղեն:
Աղբյուրը՝ hay-power.com

Հունվարյան ճամբարի նախագիծ

IMG_0858

Ճամբարայի օրերի ընթացքում իր անընդհատ գորժունեությունը կշարունակի տեխնոլոգիական ջոկատը: Այս օրերի ընթացքում կիրականացնենք ամենահետաքրքիր և ամենաբազմազան գործունեությունները։Կգունավորենք տեխնոլոգիայի արվեստանոցն ու այտեղ կստեղծենք նկարահանումների,թատրոնի տաղավար։

  • կավե արդ ու զարդի պատրաստում
  • այլընտրանքային քանդակների պատրաստում
  • խոհանոցային գործունեություն
  • տիկնիկների պատրաստում
  • վարպետության դասեր սովորողների կողմից
  • մարզական գործունեություն
  • կավագործություն
  • նկարչություն
  • էստաֆետային խաղեր
  • միջավայրային նախագծեր
  • ցուցահանդես-վաճառքի կազմակերպում
  • ճամփորդություն

4-5-րդ դասարանի սովորողների հաշվետվություն

Հովհաննիսյան Դավիթ

Տիգրան Գալստյան

Մոնիկա Թովմասյան

Լանա Գրիգորյան-Տեխնոլոգիա

Լանա Գրիգորյան-Ընտրությամբ գործունեություն

Արեգ Հարությունյան

Վահե Գաբրիելյան

 

 

 

 

 

Կիսամյակային հաշվետվություն

Սեպտեմբեր, հոկտեմբեր ամսվա հաշվետվություն 

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծային շաբաթ

Սեբաստացու օրեր

Ուսումնական աշուն

Արտ միջավայր

 

 

 

Դեկտեմբերի 23-27-ի աշխատակարգ

9:00-9:30 ընդհանուր պարապմունք

9:30-12:00 աշխատանք դպրոցում

Կաբինետների, ուսումնական լաբորատորիաների մաքրման աշխատանքներ

Սովորողների առաջին ուսումնական շրջանի հաշվետվությունների ամփոփում

Դասավանդողների առաջին ուսումնական շրջանի հաշվետվություններ

4-5-րդ դասարանների սովորողների ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Արտ միջավայր՝ մարզադահլիճի ներկման աշխատանքներ

12:00-12:30 ընդմիջում

12:30-14:00 Աշխատանք մայր դպրոցում մասնագիտական խմբերով

14։00- մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք. Մարմարյա սրահ

Արևմուտքի տորթ-տոնածառը պատրաստ է

TLWU1174 IMG_1113

Ամանորյա իրարանցումը վաղուցվանից սկսվել է արևմուտքում, պատրաստվում ենք բոլորս: Ամեն տարի փորձում ենք մտածել ու ստեղծել այնպիսի տոնածառ, որը այլընտրանքային, յուրովի հետաքրքիր և անկրկնելի կլինի: Այս անգամ որոշեցինք այն պատրաստել ստվարաթղթից:Աշխատանքի առաջին փուլում ստվարաթղթերը իրար միացնելով ստացանք տարբեր չափսերի հնգանկյուններ, այնուհետև ներկեցինք այն և հերթականությամբ շարեցինք: Տոնածառի խաղալիքների համար օգտագործեցինք  թափոններ, որոնք դարձան մոմեր,հրեշտակներ:Սովորողների վառ երևակայությունը օգտագործելով տոնածառը դարձավ տորթ-տոնածառ: Դե ինչ, առաջարկում եմ տեսնել տոնածառի մասին պատմող ֆիլմը ստեղծման սկզբից: