Archive for Май 2017

Ճամբար, ջրացատկ, խաղեր և այլն…

 

18816640_1336378763098162_1658005295_nՃամբարային երրորդ առավոտը սկսեցինք  ընդհանուր ուրախ պարապմունքով: Այնուհետև ջոկատի մասնակիցների հետ միասին  շարունակեցինք արտ միջավայր նախագիծը և սկսեցինք ձևավորել լողավազանի բակի արտաքին պատերից մեկը: Աշխատանքի սկզբում մատիտով գծագրեցինք էսքիզը ,այնուհետև պատի ներկման համար նախատեսված հատուկ ներկերով սովորողները փորձեցին նկարել: Աշխատանքը երկարատև է, կարևորն այն է, որ աշխատանքային առաջին փուլը սկսված է: Նկարելուց և արևի տապից զովանալու համար արագ զգեստափոխվեցինք և նետվեցինք լողավազան: Մի լավ լողացինք, լուսանկարվեցինք և շարունակեցինք մեր առօրյան: Օրվա վերջում սկսվեցին մեր զվարճալի խաղերի շարքը ընկեր Քրիստինեի ջոկատի հետ միասին: Խաղացինք օղաբլիթներով, օղակներով, փուչիկներով խաղեր: Այսօրվա ճամբարային առօրյան անցավ շատ հետաքրքիր և հագեցած:

 

 

«Գետը քաղաքում» նախագիծն ու մենք

Նախագծի մասնակիցներ՝ 4-5րդ դասարանցիներ

Նախագծի ղեկավարներ՝ Արմինե Աբրահամյան և Զառա Ոսկանյան

Նախագծի իրականացման օր՝ հունիսի 5

Նախագծի նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողներին ծանոթացնել Հրազդանի կիրճի հարակից տարածքներին, կազմակերպել էկո ակցիա և այնտեղ իրականացնել համագործակցային նախագիծ: Նախագծի ընթացքում կիրականացնենք պլեներ և ընթերցանություն: Ճամփորդության ընթացքում կծանոթանանք, թե ինչպես պետք է պահպանել բնությունը, կուսումնասիրենք Հրազդան գետը, կծանոթանանք գետի խնդիրներին, կդիտարկենք տեղանքը:

Ճամփորդության ընթացքում՝

  • քայլարշավ Հրազդանի կիրճով
  • ֆոտոպլեներ
  • պլեներ
  • ընթերցանություն
  • էկո ակցիա
  • տեղանքի դիտարկում

Մասնակիցները պետք է լինեն մարզական հարմարավետ հագուստով, ուսապարկերով, բրդուճներով, նկարչական պարագաներով և ընթերցանության նյութերով:

 

 

Ճամբարային երկրորդ օրը ստեղծարար-ստեղծագործների ջոկատում

 

18835177_1335454716523900_817224978_nՋոկատի ղեկավար՝ Զառա Ոսկանյան

Ջոկատի անվանումը՝ Ստեղծագործ-ստեղծարարաներ ջոկատ

Ջոկատի կարգախոսը՝ Լինել ստեղծագործ, իրականացնել նոր ու հետաքրքիր գաղափարներ

Ճամբարային երկրորդ օրը ստեղծարար ստեղծագործների ջոկատում իսկապես հետաքրքիր , հագեցած և բազմագույն էր: Ինչպես միշտ, մեր բարի առավոտը սկսեցինք տոնական ընդհանուր պարապմունքով: Ճամբարային առօրյան շարունակեցինք ստեղծագործելով՝ պատրաստեցինք կոլաժ: Այս աշխատանքը հնարավորություն տվեց ավելի ազատ ստեղծագործել և լինել ինքնատիպ: Գործունեությունն ավարտելուց հետո պատրաստվեցինք Հակաբացիլ Կոմիտաս ստուգատեսին: Այնուհետ ամառային կիզիչ արևը մեզ տարավ դեպի լողավազան: Մեր բացօթյա լողավազանում մի լավ լողացինք ու վայելեցինք    զովացնող ջրի բերկրանքը : Լողից հետո մեր առօրյան լցրեցինք բակային և էստաֆետային խաղերով, համագործակցելով Ընկեր Քրիստինայի ջոկատի հետ: Արդյունքում աշխատեցինք թիմերով , ինչն առավել նոր ու հետաքրքիր էր սովորողների համար: Դե իսկ օրվա վերջում սովորողների հետ փոքրիկ քննարկում ունեցանք և կիսվեցինք օրվա  այլազան տպավորություններով: Դե ի՛նչ, առջևում ունենք շատ անելիքներ ու գունեղ, անմոռանալի  ճամբարային օրեր:

Օրվա մասին պատմում է Սուսաննա Հովհաննիսյանը, Մարիա Ոսկանյանը, Աստղիկ Հակոբյանը,Նունե Հովհաննիսյանը:

Ճամբարային առաջին օրը մեր ջոկատում

Ճամբարային առաջին օրը մեր ջոկատում անցավ շատ ուրախ և հագեցած: Սովորողների հետ միասնական ընդհանուր պարապմունքից հետո անմիջապես անցանք գործի`ներկեցինք լողովազանի երկաթե ձողերը և թարմացրինք մեր միջավայրը: Այս անգամ էլ շարունակեցինք մեր այլընտրանքային երաժշտական գործիքների ստեղծման նախագիծը: Այնուհետև անցանք մեր բակային խաղերին և հեծանվավարությանը: Նախաճաշելուց, հանգստանալուց հետո սկսեցինք այլընտրանքային նկարչությանը: Թղթին փոխարինեց թափանցիկ պոլիէթիլենային թուղթը : Աշխատանքը նախատեսված է այն բանի համար, որ սովորողը շատ ավելի հեշտ կարողանա նկարել դիմանկար և կենտրոնացնի ուշադրությունը: Աշխատանքային փուլի ավարտից հետո հասկացանք , որ  նկարները շատ նման են  ստացվել: Յուրաքանչյուր նկարի մեջ կար բնավորություն և անձնային յուրահատկություն : Աշխատանքները կցուցադրվեն հունիսյան ստուգատեսին՝ Մարմարյա սրահում:

Ճամբարային օրվա մասին պատմում են՝ Սուսաննա Հովհաննիսյանը, Իռեն Կարապետյանը, Աստղիկ Հակոբյանը:

 

Մայիս ամսվա հաշվետվություն

Այլընտրանքային գործիքների պատրաստում — համատեղ նախագիծ՝ Տաթև Մանվելյանի

Հեծանվային արշավախմբային կայան— համատեղ նախագիծ՝ Քրիստինա Հարությունյան

Հեծանվաերթ-պլեներ-համատեղ նախագիծ՝ Քրիստինա Հարությունյան

Գունային ռադիո

Հոդված- Զարգացնող խաղերը որպես տեխնոլոգիական ուսուցում

Այլընտրանքային երաժշտական գործիքների ստեղծում

Այս անգամ էլ որոշեցինք ստեղծել այլընտրանքային երաժշտական գործիքներ: Նախագծի ընթացքում համագործակցեցինք Տաթևիկ Մանվելյանի հետ: Շատ հետաքրքիր էր ստեղծել  ձայնարձակ նոր գործիքներ: Ընկեր Տաթևը մեզ օգնեց նույնիսկ նոտաներ գրելու հարցում: Գործիքները պատրաստել ենք ամենատարբեր նյութերից: Սկզբում պատրաստեցինք հարվածային գործիքներ՝ օգտագործելով ստվարաթուղթ, չոփիկ, թելեր, մետաղյա տարա, փուչիկ: Քանի որ աշխաանքային փուլը հետաքրքիր էր, պատրաստեցինք նաև փողայի գործիք՝ հյութի ձողիկներով: Ընթացքում պարզեցինք , որ ամեն մանրուք շատ կարևոր է, քանի որ հնչողություն ստանալու համար պետք է ամեն ինչ կատարյալ լինի: Մեզ շատ դուր եկավ այս աշխատանքը:Ընկեր Տաթևի հետ կփորձենք ստանալ նաև մի փոքր հոլովակ:

Հեծանվային-արշավախմբային կայանը պատրաստ է

Մեր երկար սպասված հեծանվային-արշավախմբային կայանը արդեն պատրաստ է: Աշխատանքային առաջին փուլը սկսվեց գարնանային դպրոցից: Աշխատեցինք Քրիստինա Հարությունյանի  և սովորողների հետ: Տարածքը լայն է և ընդարձակ, բայց միևնույն ժամանակ բազմագործառույթ: Կայանը բաժանված է հեծանվային և արշավախմբային կայանների: Ունենք նաև քննարկումների համար նախատեսված հատված՝ պադոններից: Դե ինչ, մեզ մնում է վայելել մեր ստեղծած լայն, գունեղ ու ընդարձակ տարածքը: Սիրով ներկայացնում եմ կատարված աշխատանքը ֆոտոշարքով: