Archive for Сентябрь 2013

«Ընթերցասրահի ձևավորում» նախագիծ

 

Ժամկետ:

 Սեպտեմբեր-հոկտեմբեր

Մասնակիցներ:

Դպրոց-պարտեզի 5-րդ և 6-րդ դասարանցիներ

Նպատակը:

  • Սովորողների մոտ զարգացնել ընթերցասրահի՝ որպես ուսումնական միջավայրի,ինտերիերի ձևավորման  ինդիվիդուալ մոտեցումը:
  • Համացանցից  և այլ աղբյուրներից փնտրել և գտնել միջավայրին և թեմային համապատասխան դեկորներ:

Անհրաժեշտ պարագաներ:

Կավ,թելեր,գրքի և արևի էսքիզներ,կախիչներ

Նախագծի ընթացքում պետք է սովորողների հետ  սովորողների հետ խեցեգործության միջոցով  պատրաստել  արևներ և գրքեր ըստ թեմայի ,որոնք էլ կդառնան դեկորատիվ իրեր և զարդարանքներ սրահը միջավայրը ձևավորելու համար:

Նախագծի միջոցով սովորողը  ավելի պատասխանատու և ուշադիր է դառնում,քանի որ իր իսկ ձեռքով պատրաստածը բոլորի աչքին տեսանելի է լինելու:

Նախագծի ընթացքն ու ամփոփումը ՝ բլոգում և ենթակայքում:

Реклама

Խնկոյանական օրեր կրթահամալիրում

Նախագծի ժամկետները-Հոկտեմբերի 17-23

Մասնակիցները-4-6-րդ դասարաններ

 Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողների մոտ ձևավորել հմտություն  քանդակային կոմպոզիցիա,կլոր քանդակ և հարթաքանդակ հասկացություններին ,ինչպես նաև զարգացնել կավե հեքիաթ ստեղծելու կարողությունը ։

Տեխնոլոգիա առարկան իրենից ներկայացնում է մի ամբողջականություն,որը չի սահմանափակում մտքերի ազատությունը ,զարգացնում է մտածելակերպը և օգնում ստեղծագործել։Ինչպես նաև տեխնոլոգիայի մեջ մտնող կավագործությունը կրթահամալիրում ,մեծ ուրախություն  և ոգևորություն է  առաջացնում   իմ և սովորողների միջև։Այդ իսկ պատճառով Խնկոյանական օրերն ավելի հետաքրքիր և ստեղծական դարձնելու համար ներկայացնում եմ հետևյալ նախագիծը։Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործություններից ընտրվում է կոնկրետ թեմա՝տվյալ դեպքում <<Մկների ժողովը>>,և ներկայացվում խեցեգործական, քանդակային կոմպոզիցիայով։Նյութը ուսումնասիրելուց հետո յուրաքանչյուր կերպար ստեղծվում է կավից,մշակվում,թրծվում և վերջում դառնում կավե թատրոնի պատառիկ։Արդյունքում ստեղծված կավե հեքիաթը կլինի մնայուն արժեք և կպահվի տեխնոլոգիայի լաբորատորիայում:։

Խնդիրներ

  • ծանոթություն կլոր քանդակի և հարթաքանդակի հետ
  • քանդակային կոմպոզիցիա ստեղծելու կարողություն
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
  • ծանոթություն կավե նոր տեխնիկաների հետ

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և կայքում։

Խեցեգործությունը կրթահամալիրում

Նախքան խեցեգործության մասին նյութեր ներկայացնելը՝որպես առաջաբան ուզում եմ ասել,որ կրթահամալիրը այն եզակի  կրթական օջախներից է,որտեղ տեխնոլոգիան, խեցեգործությունը ,կավի տեխնոլոգիան մեծ տեղ են գրավում ,ինչն էլ ինձ շատ ուրախացնում և առավել մեծ ոգևորություն է առաջացնում սովորողների հետ գործունեություն ծավալելու մեջ։

Խեցեգործության նախապատմությունը

Խեցեգործությունը Հայաստանում հայտնի է հնագույն ժամանակներից։Ազգագրական նյութերը լիակատար հնարավորություն են ընձեռում ուսումնասիրելու խեցեգործության տեխնիկան իր բոլոր տարատեսակներով ,քանի որ ազգագրական իրականությունը այս ու այնտեղ վերապրումային ձևով մինչև մեր օրերը պահպանել է խեցեգործությունը իր զարգացման տարբեր աստիճաններում։

Ներկայումս Հայաստանի խեցեգործության մեջ կիրառվում են մի քանի տեխնիկաներ։Նվազագույնը ձեռքով ծեփելու տեխնիկան է ,որի դեպքում ամանը ձևավորվում է գլանված կավի երկար շերտերից ,որոնք շարվում են միմյանց վրա և ձեռքով հարթեցվում։Սա խեցեգործության հիմնական փուլերից է,որի շնորհիվ սովորողները կարողանում են օգտագործել սովորած հմտությունները և արդյունք ստանալ։Ինչպես նաև այդ եղանակով պատրաստված ամանեղենը Հայաստանում հայտնի է դեռևս էնեոլիթյան բնակավայրերից։

Անհնար է առանց անցյալ դարերի ընթացքում ստեղծված խեցեգործական իրերի վեր հանման պատմության ,անդրադառնալ այսօրվա խեցեգործության միտումներին ,առավել ևս ներկայացնել ժամանակակից մարդու մտածելակերպն ու կենցաղը՝ ի դեմս հախճապակե և ճենապակե իրերի։

Հայաստանում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ․թ․ա․8-րդ հազարամյակին։Մ․թ․ա․4-րդ հազարամյակի սկիզբը հատկանշվում է իբրև <<խեցեգործական նեոլիթի>>նոր դարաշրջան ,երբ հայտնի էր թրծումը  և ամանների կոպիտ զարդանախշումը ։Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում  երևան է գալիս գունազարդ խեցեղենը ,որի դերն այնքան մեծ եղել  Միջին բրոնզե դարում (մ․թ․ա․3-րդ հազամյակի առաջին կես),որ այդ ժամանակահատվածն անվանել են<< գունազարդ խեցու>> դարաշրջան:

Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում զարդանախշի տեսակների բազմազանությամբ ։Հելլենիզմի դարաշրջանի(մ․թ․ա․3-1դդ․) Հին Հայաստանի խեղեգործությունը վկայում է <<գունազարդ խեցու >>վերածաղկումը ։9-13-րդ դարերում Հայաստանի  քաղաքները  (Դվին,Անի)դառնում են  խեցեգործական խոշոր կենտրոններ․այդ են վկայում Դվինում բացված երեք արհեստանոցները։13-18դդ․Սպահանի,Իկոնիայի հայ խեցեգործ վարպետները պատրաստում էին շինարարական գեղատես սալիկներ,հախճապակե,ջնարակապատ խեցե իրեր։Խեցեգործության կարևոր կենտրոններից մեկը նաև  Քյոթահիան էր։

Զարգացման փուլերը

Կիրառական արվեստը Հայաստանում զարգացել է երկու՝ գեղջկական-ժողովրդական և քաղաքային-արհեստավորական ուղղություններով։

Գեղարվեստական արտադրանք է ստեղծվել գյուղում ,քաղաքում,իշխանական տներում,վանքերում և այլուր։Քաղաքներում արտադրվածները վաճառքի են հանվել երկրից դուրս ,կրել փոխաղդեցություններ,ենթարկվել օտար պատվիրատուների պահանջներին ,իսկ գեղջկական արհեստը ընթացել  է գերազանցապես հավատարիմ մնալով հնօրյա ավանդույթներին։Կատարման տեխնիկայով, ձևերի բազմազանությամբ ,արտաքին գեղեցկությամբ,վրայի նախշերով հին դարերի նմուշները կարևոր են խեցեգործության ,կավագործության պատմության համար։Դրանց մասին մեզ տեղեկություններ են տվել հատկապես Դվինի և Անիի պեղումները,իսկ միջնադարում՝10-11-րդ դդ, Հայաստանում արտադրվել են այնպիսի բարձրորակ հախճապակի,որպիսին Եվրոպան կարողացավ արտադրել միայն 5-6 դար հետո։Եվ աշխարհում ,իհարկե ,պանծացվեցին  եվրոպական ,կայսերական գործարանների արտադրանքը,որ մինչ այժմ մեծ հիացմունք է պատճառում դիտողին։Նման բարձր արվեստի նմուշներ ստեղծվում են հարատև խաղաղության ժամանակ ,ինչը չի կարելի ասել Հայաստանի պատմության մասին։

Արդի խեցեգործությունը

Հայ խեցեգործները ոչ միայն կավե անոթներ են պատրաստել ,այլև մասնակցել են շինարարական,ճարտարապետական աշխատանքներին։Նրանք կավից պատրաստել են ծածկի  կղմինդրներ․ջրմուղի  խողովակներ։Շքաղյուսով պատի երեսին կազմել են խճանկար զարդարումներ։Նման աշխատանքները հիմա էլ արդիական են։

Այժմ անդրադառնանք մերօրյա կավե կենցաղային իրերին։Կարծես մարդու գիտակցության և ապրելակերպի մեջ մեծ հաշվով շատ բան չի փոխվել։Մենք մեր կենցաղում ունենք և պրիմիտիվ խեղեգործական իրեր,որոնք օգտագործվում է միայն մեր խոհանոցներում,դրանց կարելի է դասել գեղջկական -ժողովրդական  խեցեգործության նմուշների շարքը,օրինակ մեր օրերում շատ է տարածված  կին-աղամանները։Իսկ հյուրասիրությունների ժամանակ փորձում ենք ցուցադրել հատկապես հախճապակե գեղարվեստական իրեր։Նման կենցաղավարություն եղել է բոլոր ժամանակներում։

Ինչ վերաբերում է խեցեղենի զարդանախշերին ,կարելի է ասել,որ այժմ օգտագործվում է արխայիկ ձևերից մինչև արևելյան բարդ ոճավորումները։Եվ կարծես բոլորն էլ դիտվում են այժմեական։

Խեցեգործության նշանակությունը

Նախկինում և այժմ էլ առավել մեծ նշանակություն է տրվում կավի բուժիչ նշանակությանը։Այդ վերաբերվում է նաև ներառական կրթությանը ։Կավը իրենից ներկայացնում է բուժման արտ թերապիայի միջոց և կրթահամալիրում ներառական  հատուկ ուսուցման գործընթացում շատ դրական և օգտակար ազդեցություն է թողնում։Այն իրականացվում է գեղարվեստական  գործունեության միջոցով։Նկարելով,քանդակելով կամ գեղարվեստական ձևով իրենց խնդիրը կամ տրամադրությունն արտահայտելով՝սովորողները կարծես թե գաղտնագրված հաղորդագրություն են ստանում։Այն կարծես սովորողին հնարավորություն է տալիս ազատվել հոգեկան լարվածությունից և հանգստանալ,ինչպես նաև արտահայտել հույզերն ու ապրումները։

Խեցեգործությամբ զբացվելը ոչ միայ նպաստում է պոտենցիալը  բացահայտելուն ,անձի անկաշկանդ լինելուն ,այլև  օգնում է ինքնագնահատականի բարձրացմանն ու ստեղծագործական ,ճանաչողական հմտությունների զարգաղմանը։Խեցեգործությունը արվեստի  մի ճյուղ է,որի միջոցով  արտահայտում են իրենց  հույզերն ու զգացմունքները։Ստեղծագործելիս ակտիվանում է գլխուղեղի աջ կիսագունդը,մինչդեռ մարդկանց մեծամասնության մոտ հիմնականում ակտիվանում է ձախ<< տրամաբանական >> կիսագունդը և շփման համակարգը ։Մարդու նորմալ ներդաշնակ զարգացումը ենթադրում է  գլխուղեղի երկու կիսագնդերի  հավասար ակտիվություն։Բացի դրանից,ակտիվության որոշ տեսակներ իրականացվում են հենց աջ կիսագնդի միջոցով՝ստեղծագործականություն ,ինտուիցիա,մշակութային կրթություն։

Վերապրելով և վերարտադրելով պատկերները սովորողն ասես ձեռք է բերում իր ամբողջականությունը ։Այն հիմնականում օգնում է հասնել հետևյալ արդյունքների․

  • զգացմունքների ,հույզերի արտահայտում
  • աշխարհի հետ շփման նոր ուղիների փնտրում
  • սեփական անձի անկրկնելիության ,նշանակալիության հաստատում
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
  • շրջակա միջավայրում ինքնուրույն հանդես գալու կարողություն

Արվեստով զբաղվելիս շատ կարևոր է, որպեսզի սովորողը հաջողության հասնի իր հույզերի արտահայտման մեջ ,քանի որ այդ դեպքում նա կկարողանա ավելի հեշտությամբ հաղորդակցվել աշխարհի հետ և վերջինիս համագործակցումը կդառնա ավելի կառուցողական։Արվեստում հաջողություն ունենալը աստիճանաբար կտեղափոխի առօրյա կյանք։

Դասընթացի ընթացքում խեցեգործությունը ,տեխնոլոգիան կարող է իրականացվել ինչպես անհատական ,այնպես էլ խմբային։Հատկապես դրական ազդեցություն են թողնում խմբային աշխատանքները։Սովորողներին առաջարկվում են իրականացնել անհատական աշխատանքներ ,որի ընթացքում խմբի յուրաքանչյուր մասնակից ներդնում է տվյալ աշխատանքի մեջ որևէ նոր բան։Սովորաբար սովորողները իրենց պատրաստած աշխատանքները ցուցադրում և ցուցադրվում են միջավայրում։

Կավի տեսակները

Խեցեգործության հիմնական նյութը կավն է,որը սովորաբար ձեռք են բերում լեռան ստորոտից կամ գետահովիտներից։Կավը հարուստ է հանքային աղերով և միկրոէլեմենտներով ,որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմին։Կավի գույնը կախված է նրա հանքային բաղադրությունից  (երկաթիի,պղնձի քանակից և այլն)և ծագումից։Կավը լինում է կապույտ,կնաչ,սպիտակ սև,կարմիր դեղին և մոխրագույն։Դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ բաղադրությունը և  բժշկության ,կոսմետոլոգիայի մեջ օգտագործվում է տարբեր նպատակներով։

 

Ինչ նոր բան կարող է տալ կավը մեր բազմազան տեխնոլոգիաների դարում։Պարզվում է ,որ բոլոր նույն ծառայությունները ,ինչ-որ տվել է մարդուն նրա ստեղծման օրվանից մինչ այժմ,լինի ուտիլիտար թե ճոխության  առարկա։Ահա թե ինչքան կարևոր նյութ է կավը։Իզուր չէ,որ բոլոր ժողովուրդների առասպելաբանության մեջ Աստված մարդուն ստեղծել է կավից և տվել հոգի։

Այժմ տեխնիկայով կարելի է գրեթե ամեն ինչ ստեղծել ,բայց այդ բոլորը մնում են վիրտուալ ոլորտում,իսկ սովորողների շփումը կավի հետ տարբեր տարիքային սահմաններում անշուշտ զարգացնում է աշխատասիրություն,մտածելակերպ,ստեղծած առարկաների շնորհիվ յուրովի ներկայանալու հնարավորություն և տալիս ստեղծելու ,արարելու բերկրանք,հրճվանք։Կավով աշխատելիս յուրաքանչյուրը զգում է ,որ իր նախնիների մշակույթի կրողն ու շարունակողն է։Այն իր դյուրությամբ միաժամանակ ստիպում է նորանոր ձևերի ստեղծմանը,չէ որ դեռ ամեն ինչ չէ ,որ ստեղծված է։ Իսկ հոգի պետք է ներդնել յուրաքանչյուր գործի և իրի մեջ,այլապես այն չի ծառայի ոչնչի և ոչ ոքի։

 

Հոկտեմբերյան անակնկալ նախագիծ

Նախագծի ժամկետները՝Սեպտեմբերի 20-Հոկտեմբերի 5-ը

Մասնակիցները՝5-6-րդ դասարաններ

Նախագծի նպատակը ՝

Նախագծի նպատակն է սովորողների հետ միասին խեցեգործության միջոցով պատրաստել կավե հետաքրքիր իրեր՝կավե վզնոցներ,որոնք կնվիրեն իրենց ուսուցիչներին։Նախագիծն իր մեջ պարունակում է մի շարք դրական գործոններ՝որոնցից է սերը դեպի իրենց ուսուցիչը,գնահատելու կարողությունը,նվեր հասկացությունը առանց որևէ բան գնելու,այլ հակառակը՝ձեռքի աշխատանքի միջոցով։

Նախագծի միջոցով սովորողը արդյունքում կատարում է մի քանի էսքիզներ ,արտահայտում նոր մտքեր և տեխնոլոգիապես սովորում է կատարել առաջադրանքը ավելի վարպետորեն։

Նախագծի խնդիրները՝

  • սովորողը հմտանում և ձևավորում է հետաքրքիր մտածելակերպ
  • սովորողը սովորում է խեցեգործության տեխնոլոգիան,տեխնիկաները
  • ձևավորում գեղագիտական ճաշակ
  • ինքն իր մեջ սերմանում իր ստեղծածը նվիրելու կարողություն
  • ստեղծում է մնայուն արժեք

Արդյունքում սովորողը ինքն իր ձեռքով պատրաստածնվերը կնվիրի իր սիրելի ուսուցիչներին։Նախագծի ավարտին քիչ ժամանակ է մնացել։Սիրելի ուսուցիչներ,ավելին չենք կարող ասել ,սպասեք մեր կողմից անակնկալների։

Տեխնոլոգիայի սրահի ձևավորում

Նախագծի ժամկետներ՝Հոկտեմբեր-Նոյեմբեր

Մասնակիցները՝5-6-րդ դասարաններ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է սովորողների մոտ ձևավորել գեղագիտական ճաշակ,ծանոթացնել ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ,տիրապետել խեցեգործության տեխնոլոգիական հմտություններին և արդյունքում ձեռք բերել ստեղծագործական մտքերի  ճկուն ազատություն։

Նախագծի ընթացքում սովորողը համացանցից օգտվելով ուսումնասիրում է ինտերիերի և էքստերիերի ձևավորումներ և հասկացածը վերարտադրում նախագծի ժամանակ։Տվյալ դեպքում սովորողը իր իսկ կատարած աշխատանքը ներկայացնում է ավելի պատասխանատու ձևով,քանի որ այն հետագայում դառնալու է ձևավորման համար նախատեսված դեկոր։

Անհրաժեշտ պարագաներ՝կավ,թելեր,ներկեր,կախիչներ։

Խնդիրներ՝

  • սովորողը իր իսկ կատարած աշխատանքով ձևավորում է շրջակա միջավայրը
  • ձևավորում է գեղագիտական ճաշակ
  • փնտրում է հետաքրքիր տեղեկություններ ինտերիերի ձևավորման համար

Տեխնոլոգիայի սրահը ձևավորելու համար մեզ կօգնեն խեցեգործության դասընթացի ժամանակ ձեռք բերած մեր գիտելիքները։Որպես ձևավորման դեկոր սովորողները պլաստային տեխնիկայի միջոցով նախօրոք մշակված էսքիզների հիման վրա կստեղծեն փոքրիկ ուղղանկյուն կավե հարթաքանդակներ։Երկարատև և անհոգնել աշխատանքի շնորհիվ կունենանք գեղեցիկ և հետաքրքիր տեխնոլոգիայի սրահ Հիմնական դպրոցում։

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում։

Խոհանոցի ինտերիերի ձևավորման համար նախատեսված նախագիծ

Նախագիծը նախատեսված է 4-6-րդ դասարանում սովորողների համար։

Ժամկետները 2013-2014 ուս․ տարի։

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել գեղեցիկը նկատելու և յուրովի վերարտադրելու կարողությունը,ծանոթացնել ինտերիեր և էքստերիեր հասկացություններին։

Այս նախագիծը մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս մտածել առանց սահմանափակումների,ինչպես նաև հետաքրքիր ձևով։Սովորողը իր գիտելիքների հիման վրա ստեղծում է նոր գաղափարներ։Դասընթացի ընթացքում տեղեկություններ է ստանում հայ և արտասահմանյան նկարիչների մասին,ծանոթանում նրանց ստեղծած կտավների հետ ,փորձում տարբերել ոճական առանձնահատկությունները ։Սովորում է աշխատել տարբեր նյութերով՝ազատություն տալով մտքերին։

Նախագծի ձևավորման համար նախատեսված տարածքը՝հիմնական դպրոցի խոհանոցն է։

Անհրաժեշտ պարագաներ՝

Գուաշ,ջրաներկ,Ա4 ֆորմատի թղթեր ,վրձիններ,հաստ ստվարաթուղթ,էմուլսիա,կախիչներ,բարակ թելեր։

 

 

 

 

Ներկայացնում եմ ձևավորման նախնական տարբերակը՝

Տեխնոլոգիայի դասընթացի ընթացքում սովորողների  կատարած նկարչական հետաքրքիր աշխատանքները խնամքով պահվում են,այնուհետև փակցվում հաստ ստվարաթղթի վրա հաջորդաբար  և վերջում թելերի միջոցով կախվում առաստաղից։

Խնդիրներ՝

  • Ծանոթանում են կերպարվեստի,հայ և արտասահման-յան նկարիչների ստեղծագործություններին
  • Ծանոթանում են ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ
  • Զարգանում է գեղագիտական ճաշակը
  • Ձեռք բերված հմտությունները կիրառում են կենցաղում

 

Նախագծի լուսաբանումը և ամփոփումը ՝

Նախագծի կազմակերպման և իրագործմնա մեջ մեծ դեր ունեն տեխնոլոգիական հմտությունները։Նախագծի արդյունքը արտացոլված կլինի բլոգում և ենթակայքում։Սովորողը այս պարագայում հանդես է գալիս որպես ինքնուրույն պրպտող ,գտնող ,աշխատող մեկը ,ով համացանցից գրքերից փնտրում է օգտակար ինֆորմացիա նախագծի համար։