Ձիավարության հերթական դասընթացը

 

Ձիավարության հերթական դասընթացը արդյունավետ և հետաքրքիր էր ինձ համար: Յուրաքանչյուր պահ ձիերի  հետ շփման ընթացքում յուրահատուկ զգացողություն է առաջանում: Մինչ ձի թամբելը,  նախ հարկավոր է զբաղվել նրանց խնամքով, սովորել, թե ինչպես պետք է թամբը հարմարեցնել ձիու մեջքին, սանձը տեղադրել և այլ մանրուքներ: Ձիավարությունն ինձ վրա մեծ ազդեցություն ունեցավ՝ հաղթահարեցի վախս և փորձեցի առավել խիզախ լինել: Ձիու մարմնի ջերմաստիճանը 1-1,5 աստիճանով բարձր է մարդու մարմնի ջերմաստիճանից, և նստելով ձիու վրա՝  մարդու մկանները ստանում են հզոր ջերմային մերսում: Ձին քայլելիս անում է նույն տատանումները, ինչ մարդը, սա շատ կարևոր է հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների համար: Ամեն դասընթաց իր ուրույն ազդեցությունն ունի :Յուրաքանչյուր դասընթացի ավարտին սիրով սպասում եմ հաջորդին:

Оставьте комментарий