Տեխնոլոգիա դասընթացի նախագծային առաջադրանքներ

Սիրելի սովորողներ, տեխնոլոգիայի և ընտրությամբ գործունեության  խմբի սովորողները կունենան տարբեր առաջադրանքներ: Կան նաև այնպիսի աշխատանքներ, որ երկու խմբերի համար էլ կլինի ընդհանուր:

Այս անգամ   առաջարկում եմ,որ  սովորողները պատրաստեն քարե կոմպոզիցիա «Ես և իմ ընտանիքը » խորագրով: Աշխատանքային փուլի համար անհրաժեշտ է ունենալ՝ կլոր տափակ քարեր, գուաշ, վրձիններ ,սոսինձ: Կարծում եմ շատ գեղեցիկ և հետաքրքիր աշխատանք  կլինի,կդառնա ընտանեկան նախագիծ և իր տեղը կգտնի տան մի անկյունում կամ պատի վրա:

92741556_258137348564052_3138408387885137920_n

 

Աշխատանքն ավարտելուց հետո տեղադրեք ձեր բլոգում և հղումն ուղարկեք ինձ:

Բացի իմ առաջարկած առաջադրանքից  առաջարկում եմ նաև  ստեղծագործել և ինքնաբուխ նախագծեր իրականացնել:

Оставьте комментарий