Archive for 03.04.2020

Ընտանեկան զատկական առցանց ուսուցում

Ընտանեկան զատկական առցանց ուսուցման իրենց երկրորդ հաղորդումն են ներկայացնում քույր և եղբայր՝ Ռուբեն և Մարիանա Գրիգորյանները: Նրանք սովորում են 1ին և 5րդ դասարաններում: Այս անգամ նրանք աշխատում են գունավոր թղթերով և պատրաստում են ծավալային զատիկներ: Նկարահանման և մոնտաժի համար շնորհակալություն ենք հայտնում մայրիկին՝ Փառանձեմ Գրիգորյանին:

 

Ընտանեկան զատկական առցանց ուսուցում

20200403_161300

Ընտանեկան զատկական առցանց ուսուցման իրենց այլընտրանքային և հետաքրքիր տարբերակն են ներկայացնում եղբայրներ՝ Ալեքսանդր Մայիլյանը և Վահան Սարգսյանը: Նրանք սովորում են 4րդ  և 5րդ դասարաններում: Աշխատանքային փուլը ներկայացված է ֆոտոշարքով, ինչը տեսանելի է դարձնում պատրաստած աշխատանքը: Առաջարկում եմ վայելել, ինչու ոչ՝ նաև պատրաստել այս զատկական զարդարանքը: Ամբողջական նյութը կարող եք տեսնել նրանց բլոգերում:

 

 

Ընտանեկան զատկական առցանց ուսուցում

Ընտանեկան զատկական առցանց ուսուցման ֆլեշմոբին է միանում 5րդ դասարանի սովորող՝ Հովհաննես Ղազարյանը: Նա ցույց է տալիս,թե ինչպես կարելի է պատրաստել թելից զատկական ճուտիկներ:Նկարահանումը և մոնտաժը կատարեց մայրիկը՝ Քրիստինե Գրիգորյանը: Դե ինչ, դիտեք տեսանյութը:

Առցանց ուսուցում.ազատ աշխատանքներ

20200403_230917Լանա Գրիգորյան-5րդ դասարան

Մարիանա Գրիգորյան-5րդ դասարան