Փառատոնին ընդառաջ. քանդակների շարք՝ տիկին տիկնիկները կամ տիկնայք

Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի ամենամյա միջազգային փառատոնին պատրաստվել ենք դեռևս մայիս ամսվանից սկսած: Ինչպես արդեն գիտեք ներկայացնելու ենք այլընտրանքային քանդակների շարք, որոնք պատրաստված են թղթից, գիպսից և աշխատանքային փուլի վերջում նկարազարդված ու լաքապատված են: Նախագծային աշխատանքի հենց սկզբից սովորողները աշխատել են խմբերով: Յուրաքանչյուր սովորող իր պատկերացումներն ու ստեղծագործական միտքն է հաղորդել իր աշխատանքի մեջ: Արդյունքում տիկին տիկնիկները կամ տիկնայք հետաքրքիր են ստացվել: Վերջնական աշխատանքները ներկայացնում եմ ֆոտոշարքով:

 

Оставьте комментарий