Ճամբարային հագեցած շաբաթվա ընթացքում տեխնոլոգների ջոկատի ճամբարականները անըդհատ զբաղված էին իրենց անելիք գործերով ու գործունեություններով: Օրվա սկզբում հարսանեկան առավոտյան ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո ճամբարականները անցնում էին և պատրաստվում իրենց կարևոր գործին՝ քանդակագործության, ճարտարապետության շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնին: Այս փառատոնին մենք ներկայացնելու ենք մեր գիպսե տիկին- տիկնիկների շարքը: Ստեղծագործական աշխատանքից հետո անպայման խաղում էինք էստաֆետային և ջրային խաղեր: Շաբաթվա ընթացքում ունեցանք փոքրիկ ճամփորդություն Սուրբ Երրորդություն եկեղեցու հարակից բակի տարածք, որտեղ մի լավ խաղացինք, անվաչմուշկ քշեցինք և քայլքով վերադարձանք Արևմուտք: Իսկ հաջորդ օրը հայտարարեցինք համեղ օր: Էլ ինչ ճամբար առանց լողավազանի ու համեղ զովացուցիչ ժելեի: Ամենասկզբում հաշվարկեցինք նյութածախսը, գնացինք խանութ, ձեռք բերեցինք այն, ինչ մեզ անհրաժեշտ էր և անցանք գործի: Համեղ աշխատանքային փուլն ընթացավ շատ հետաքրքիր և ուսուցողական: Մեր պատրաստած մրգային ժելեն համտեսեցինք լողովազանում լողալուց անմիջապես հետո: Ճամբարային օրերի ընթացքում ունեցանք հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ և խաղացինք թիմային ինտելեկտուալ խաղեր: Շատ հետաքրքիր, տրամաբանական ինչպես նաև ուսուցողական խաղեր էին: Ճամբարային օրերից մեկի ընթացքում նկատեցինք և հասկացանք , որ Արևմուտքի թթի ծառը սպասում է մեզ՝ տեխնոլոգներիս, և մենք բաց չթողեցինք այդ առիթն ու մի քանի ջոկատով թափ տվեցինք ծառը: Մեր ամենաակտիվ ճամբարականը ՝ Վիկտորյա Ստեփանյանը մեծ պատվով դուրս եկավ իր կատարած աշխատանքում և հրաշալի արդյունք ունեցանք, վերջում միասին համտեսեցինք: Ճամբարային վերջին օրվա ընթացքում այցելեցինք Ագարակ, կերակրեցինք սագերին, բադերին և օրը եզրափակեցինք պղպջակների գունեղ ֆլեշմոբով: Ամբողջ շաբաթվա մասին պատմող տեսանյութը ներկայացնում եմ տեսաֆիլմով: