Զարգացնող խաղեր՝ «զգայական գորգեր»

՝18143017_1305669932835712_1612299413_n«Զարգացնող խաղերի ստեղծում » նախագծի շրջանակում սկսեցինք ստեղծել տարբեր զարգացնող խաղեր: Խաղերը նախատեսված են կրտսեր դպրոցի սովորողների համար: Այս անգամ փորձեցինք ստեղծել զգայական գորգեր, որոնք զարգացնում են մանր մոտորիկան: Մանր մոտորիկան, այսինքն՝ շարժողական ակտիվությունը, որն իրենից ներկայացնում է նյարդային, մկանային, ոսկրային համակարգերի զարգացում՝ ձեռքի մատների միջոցով: Ձեռքերի մատների շարժումները ուղիղ կապ ունեն և ազդում են մարդու նյարդային համակարգի, խոսքի, գրելու և նկարելու հմտությունների վրա: Մատների ծայրերին գտնվող նյարդային վերջույթները  հսկայական նյարդային ազդակներ են հաղորդում գլխուղեղին: Այդ ազդակները մասնավորապես ձևավորում են երեխայի բանավոր խոսքը: Ահա թե ինչու է այդքան կարևոր մանր մոտորիկայի զարգացմանը նպաստել դեռ վաղ շրջանից: Այս ամենն իմանալով հանդերձ՝ սկսեցինք մեր աշխատանքը: Նախապես ընտրեցինք տարբեր նյութեր և համակարգելով դրանք ՝ փակցրինք  ստվարաթղթի վրա: Վերջում փորձեցինք ինքներս հասկանալ խաղի նշանակությունը փակ աչքերով: Սովորողներն ունեցան ամենատարբեր զգացողություններն և  հետաքրքիր պատկերացումներ սեփական զգայարանների մասին: Աշխատանքային փուլի մասին պատմող նյութը տե՛ս այստեղ:

Оставьте комментарий