Ապրիլ ամսվա նախագծային աշխատանքներ

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի սովորողներ,

Ժամանակահատվածը՝ ապրիլ 3-7

Ապրիլ ամսվա նախագծային աշխատանքների մեջ է մտնում «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսը,«Զարգացնող խաղերի ստեղծում» նախագիծը,ինչպես նաև մասնակցելու ենք Սուրբ Հարության տոնին:

Ուսումնական գարուն նախագծի ընթացքում իրականացնելու ենք մի քանի նախագծեր,որոնք կապված են մեր միջավայրի հետ:Ընթացիկ վերանորոգման աշխատանքներից հետո կսկսենք մեր նորամուտների շարքը:Կփորձենք սովորողների և դասավանդողների հետ համատեղ իրականացնել մի քանի բարեփոխումներ,որից հետո կունենանք գունեղ,հետաքրքիր միջավայր:Աշխատանքը կընթանա փուլ առ փուլ:Դե ինչ,աշխատանքային փուլն արդեն սկսված է:Մաղթում եմ մեզ անհոգնել և ստեղծական աշխատանքային օրեր:

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ  սովորողը կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստացած կարողությունները օգտակար կլինեն ամբողջ կյանքի համար:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* գեղագիտական ճաշակի զարգացում

Վերջնական արդյունքի ամփոփումը կլինի բլոգում և ենթակայքում:

Оставьте комментарий