Զարգացնող խաղերի ստեղծման նախագիծ թափոնից

Նախագծի մասնակիցներ-երկարացված օրվա կազմակերպիչներ

Նպատակը

Նախագծի նպատակն է ոչ միայն  ունենալ  զարգացնող խաղեր,այլ նաև՝ ինքնուրույն ստեղծել և փոխանցել   կրտսեր ընկերներին:Բացի այդ ՝ նոր խաղ ստեղծելը սովորողներին հնարավորություն կտա առանց գումար ծախսելու և խանութից գնումեր կատարելու  ինքնուրույն ստեղծագործել,ինչու ոչ՝ նվիրել ընկերներին:Այս նախագիծը հնարավորություն է տալիս,որ սովորողը ձեռք բերի ինքնուրույնություն և զարգացնի հմտությունները:

Խաղի ընթացքը շատ պարզ է.ստեղծում ենք պատկերներ՝պլաստմասե շշի կափարիչների օգնությամբ:Նախապես որոշում ընք գույները, ակրիլային ներկով նկարում վրան, այնուհետև ստեղծում քարտերը։Խղը նախատեսված է հիշողությունը զարգացնելու համար։Այս խաղը հետաքրքիր ժամանցի տարբերակ է ,որի կիրառման դեպքում հաճելին և օգտակարը ապահովված  են մեր սովորողների համար:

Այս նախագիծը շարունակական բնույթ է ունենալու :

Խնդիրները

  • զարգացնում է տրամաբանությունը
  • նպաստում խոսքի զարգացմանը
  • բարելավում հիշողությունը
  • նպաստում ուշադրության կենտրոնացմանը
  • զարգացնում է խոսակցական հմտությունները
  • զարգացնում է երևակայությունը

Оставьте комментарий