Archive for 18.04.2019

Զատկի ծեսին ընդառաջ.ցուցահանդես-վաճառքի նախապատրաստական աշխատանքներ

Զատկի ծեսին ընդառաջ արևմուտքի սովորողները սկսեցին իրենց նախապատրաստական աշխատանքները և պատրաստեցին կավե կիրառական իրեր: Աշխատանքները իրենց ավարտին հասցնելու համար անհրաժեշտ եղավ մի լավ աշխատել և համբերել: Սկզբնական փուլում սկսեցինք մտածել, նկարել այնուհետև անցանք գործնական աշխատանքին: Առաջին փուլում մշակեցինք կավը, պատրաստեցինք ձվիկի համար նախատեսված ամաններ, նկարազարդ ձվիկներ, զատիկներ և այլն: Թրծման կարևորագույն փուլն ավարտելուց հետո ներկեցինք աշխատանքներն ու սիրով կարող ենք մեր աշխատանքները ցուցադրել  «Զատիկ» տեխնոլոգիական բաց ցուցահանդեսին: