Ձոն տեխնոլոգիական ստուգատես.համագործակցային նախագիծ

Ձոն տեխնոլոգիական ստուգատեսի ընթացքում ունեմ մի շարք մշակված նախագծեր, որոնք իրականացնելու եմ կրտսեր դպրոցի սովորողների հետ: Կպատրաստենք կավե վզնոց-նվերներ,բրոշներ, որի արդյունքում սովորողը իր պատրաստած նվերը կնվիրի առանց գնելու՝ սեփական ձեռքերով:Հաջորդ փուլում կշարունակենք ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ իրականացնել մեր մետաղական ՝ մալուխե քանդակների շարքը: Առանձնակի ուզում եմ ներկայացնել նաև մեր համագործակցային նախագիծը: Այս անգամ միասնական նախագիծ կսկսենք արծաթագործության հետ համատեղ, որի արդյունքում կունենանք հետաքրքիր արդյունք: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: Առաջին փուլում կատարել ենք էսքիզային աշխատանքներ: Ինքս մեծ ոգևորվածությամբ եմ պատրաստվում,  քանի որ այն նոր հարթակ է նաև ինձ համար:

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը, շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը, ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ: Նախագծի շնորհիվ  սովորողը կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* ստեղծածը նվիրելու կարողություն

* գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի ամփոփումը բլոգում և ենթակայքում:

Оставьте комментарий