Հերթական ճամբարային շաբաթվա ամփոփում

Ճամբարային շաբաթը սկսվեց ձնառատ: Դե էլ ինչ ձյուն՝ առանց ձնագնդիի ու խաղերի: Ճամբարականները մի լավ ձնագնդի խաղացին և անցան գործի:Այս անգամ էլ որոշեցինք կավը փոխարինել ձյունով և ցթւցադրեցինք մեր հմտություններն ու պատրաստեցինք ձնեմարդ: Ընթացքում հասկացանք ձյան առանձնահատկություններն ու համեմատեցինք նյութերը:

Ուրախ խաղերից հետո միանգամից անցանք գործի և ցուցահանդես-վաճառքին նախապատրաստվելով՝ սկսեցինք պատրաստել ծաղրածու-մատիտներ:

Ձնառատ օրվան հաջորդեց մեր ճամփորդությու-նը դեպի ձմեռային հեքիաթ՝ Ջրվեժի արգելոց: Այս անգամ Արևմուտքի ջոկատները միացել էին իրար , ինչն առավել ուրախ և հետաքրքիր դարձրեց մեր ճամփորդությունը: Ողջ օրվա ընթացքում սահեցինք սահնակներով, դահուկ քշեցինք և վայելեցինք մեզ տրված հնարավորությունն ու մինչև վերջին վայրկյանը սահեցինք:

Հաջորդ օրը սկսեցինք նորից ճամփորդելով , այս անգամ էլ ուղևորվեցինք Քոլեջ՝ Ջերմոց-լաբորատորիա, ծանոթացանք տիկին Շողիկի ստեղծած կանաչ աշխարհի հետ, բույսեր տնկեցինք և նույնիսկ նվերներ ստացանք, դե իհարկե, խոստացանք ճիշտ և հոգատար խնամել բույսերին:

Ճամփորդական շաբաթն ամփոփելու համար  Աստղացուցարանում հայտնվելը ամենատպավորիչը դարձավ ճամբարականների համար: Բազմաթիվ հարցերի տեղատարափ էր, երբ դեռ ֆիլմը միացված էլ չէր: Այնտեղ գտնվելով յուրաքանչյուրս տպավորվեցինք տարբեր մոլորակներով:

Հագեցած շաբաթվա վերջում օրն ամփոփեցինք ցուցահանդես-վաճառքով, որի ընթացքում պատրաստեցինք մեր երկար սպասված պիցցան:Վաճառողների դերը ստանձնեցին սովորողները, վերջում հաշվարկեցին իրենց իսկ սեփական ձեռքերով պատրաստած իրերն ու հաշվետվություն ներկայացրին ինձ: Արդյունքում հասցրինք ունենալ գեղեցիկ, հագեցած և հետաքրքիր, անմոռանալի ճամբարային շաբաթ:

Оставьте комментарий