Հոկտեմբեր ամսվա նախագծեր. «Իմ ստեղծած տիկնիկն իմ ձեռքերով» նախագիծ. «Կանաչ պատ» նախագիծ.

Նախագծի մասնակիցները ՝ 4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը՝ -հոկտեմբեր ամիս

Նախագծի նպատակը՝

Հոկտեմբեր ամսվա նախագծերից ուզում եմ ներկայացնել «Իմ ստեղծած տիկնիկն իմ ձեռքերով» նախագիծը , որի ընթացքում սովորողները իսկապես իրենց ձեռքերով կստեղծեն այլընտրանքային տիկնիկներ: Տիկնիկային այս նախագիծը կիրականացնեմ արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների ընտրությամբ գործունեության խմբի հետ: Նախագիծը թույլ կտա սովորողին զարգացնել մի շարք հմտություններ, ներկայանալ առավել հետաքրքիր և յուրովի,  ինչպես նաև կդառնա թատերական ներկայացումների  մի մասնիկ: Մեր մանկության անբաժանելի մասն են կազմում տիկնիկները: Թե՛ աղջիկ, թե՛ տղա սովորողները դրանց միջոցով սովորում են խնամել, սիրել, պատժել, հոգ տանել : Նախագծի գլխավոր նպատակներից մեկն այն է, որ սովորողը առանց գումար ծախսելու կկարողանա ստեղծել իր սեփական ձեռքերով, ինչպես նաև մեծ ձեռքբերում կլինի զարգացնել ստեղծած տիկնիկը նվիրելու կարողություն: Նախագծի վերջում յուրաքանչյուր սովորող կդառնա տիկնիկավար և կխաղացնի իր ստեղծած տիկնիկը, որի արդյունքում կստեղծվեն թատերական փոքրիկ ներկայացումներ և անշունչ տիկնիկները կկենդանանան: Կարծում եմ տիկնիկների հետ անհավանական հոգևոր կապ կստեղծվի և սովորողները կկերտեն իրենց տիկնիկի բնավորությունը ևս:

Անհրաժեշտ նյութեր՝ բամբակ, զուգագուլպա, թել, ասեղ, մկրատ, գունավոր հաստ թելեր, գունավոր կտորներ, ուլունքներ:

Նախագծի խնդիրները

  • թատերական կերպարի-բնավորության  ստեղծում
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • ստեղծագործական մտքի զարգացում
  • կերպարը խաղացնելու հմտություն
  • ստեղծածը նվիրելու և ներկայանալի դարձնելու կարողություն

«Կանաչ պատ» նախագիծ

Նախագծի մասնակիցները ՝ 4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը՝ -հոկտեմբեր ամիս

«Կանաչ պատ» նախագիծը համագործակցային է: Այս անգամ կհամագործակցենք Շուշան Ալեքսանյանի հետ, միասին կստեղծենք այլընտրանքային թաղարներ, որ մեջ կտնկենք ծաղիկներ:  Ստեղծված աշխատանքները առավել գեղեցիկ և տեսանելի դարձնելու համար կստեղծենք «Կանաչ պատ» ՝ փայտային լուծումներով ձևավորված:Ներկայացնում եմ մի քանի էսքիզային տարբերակներ:

Оставьте комментарий