Յուրօրինակ ծաղկամանների ստեղծում

 

Տեխնոլոգիական լուծումներն ու հմտությունների զարգացումը անընդհատ ու շարունակական է մեր կրթահամալիրում: Հետաքրքիր և յուրօրինակ միջավայր ունենալու համար այս անգամ որոշեցինք ստեղծել այլընտրանքային ծաղկամաններ՝ մետաղյա տարաներից:Նախապես հավաքեցինք տարաները սովորողների և վերապատրաստվող խմբի ուսուցիչների հետ, ներկեցինք , անցքեր բացեցինք և հինգ տարեկանների խմբի մեր կրտսեր սովորողների հետ ծաղիկներ տնկեցինք: Ստեղծված ծաղկամանների մի մասը դարձավ նորաստեղծ ընթերցասրահի  մի մասնիկ , իսկ մնացյալը դառնալու է բացօթյա ընթերցարանների դեկորատիվ ձևավորման պարագա:

Оставьте комментарий