Նախադպրոցական հաստատությունների հնգօրյա վերապատրաստման ծրագիր .տեխնոլոգիա

 

Նախագծային օրեր՝ դեկտեմբերի 4-8

Նախագիծ՝ ստեղծել ամանորյա խաղալիքներ

Անհրաժեշտ պարագաներ

բամբակ, փայտե չոփիկներ, սիլիկոնե սոսինձ, կտորներ, գունավոր թելեր:

Նախադպրոցական հաստատությունների հնգօրյա վերապատրաստման ծրագիրն իր մեջ ներառում է տեխնոլոգիական գործունեություն: Աշխատանքի կատարման ընթացքում կփորձենք երեխաների մոտ զարգացնել խմբային աշխատանքի հմտությունը ,որի արդյունքում համատեղ աշխատանքի ամփոփումը ավելի տեսանելի կլինի: Այս անգամ պատրաստելու ենք կտորից ձնեմարդուկներ: Նախապես երեխաների հետ կխոսենք , թե ինչպիսին է, ինչ տեսք ունի, այնուհետև կսկսենք աշխատել: Հաջորդ գործունեությունը լինելու է խմորից: Սաների հետ պատրաստելու ենք խմոր, խմորը դարձնելու ենք ամանորյա խաղալիք: Այս աշխատանքը կօգնի վերապատրաստվողներին զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը տեխնոլոգիական աշխատանքների  միջոցով:

Оставьте комментарий