Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարային առաջին շաբաթը սկսվեց շատ նախագծային և հետաքրքիր։ Ըստ նախատեսված ծրագրի ճամբարականները կաշվից պատրաստեցին նկարազարդ էջանշաններ, հեծանիվ վարեցին, պարան թռան, միասին այցելեցինք Ջերմոց լաբորատորիա ու հիացանք ծաղիկների բազմազանությամբ, ծանոթացանք կենդանիներին, կերակրեցինք նրանց։ Դե իսկ հաջորդ առավել գործնական փուլում սկսեցինք պատրաստել կոլաժներ՝ ամեն ինչից։ Փարաջանովյան թեման ուսումնասիրելուց հետո մեզ համար յուրաքանչյուր թափոն դարձավ աշխատանքի մի մասնիկ։ «Թռչուններ» թեման դարձավ մեր ստեղծագործ աշխատանքի սկիզբ: Ամբողջը սոսնձելուց հետո յուրաքանչյուր սովորող իր աշխատանքը փչեց աէրոզոլով։ Աշխատանքները ներկայացված են տեսանյութում։ Շաբաթվա վերջում ներկայանալի դարձրինք ևս մեկ խմբային աշխատանք «քաղաք» թեմայով։Յուրաքանչյբւրս պատրաստեցինք շենքի մեր կտորն ու ամբողջացրինք մի մեծ ստվարաթղթի վրա։ Եվ այսպես տեխնոլոգների ջոկատը շարունակում է ստեղծագործել…

Оставьте комментарий