Թավշաոտ բվիկի մեր տարբերակը

Մայիսյան 19-րդ հավաքի ընթացքում Արևելյան դպրոցի տեխնոլոգիայի «դիզայն»և «խեցեգործություն» խմբերի սովորողները իրականացրին համագործակցային նախագիծ։ Նախագիծը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին է վերաբերվում։ Այս տարի կրթահամալիրի յուրաքանչյուր օղակ կներկայացնի իր կողմից պատրաստված դիմակը։ Մենք ընտրեցինք թավշաոտ բվիկի կերպարը։ Դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ եղավ խանութներից հավաքել թափոններ՝ ստվարաթղթից տուփեր։ Հաջորդ փուլում էսքիզային տարբերակը մտածելուց հետո սկսեցինք կտրել փետուրին փոխարինող դետալները։ Աշխատանքն այնքան ծավալուն ու հետաքրքիր էր սովորողների համար, որ նույնիսկ հաշվում էին իրեց կտրատած փետուրների քանակը։ Աշխատանքն ամբողջական դարձնելու համար իրար միացրինք բոլոր դետալներն ու ամրացրինք ֆոմի վրա։ Դե ինչ , եթե կցանկանաք դուք էլ պատրաստել մեր թավշաոտ բվիկին , կարող եք դիտել և հետևել մեր պատրաստած տեսանյութը։

Ամառային ճամբարի նախագիծ


Ժամկետը՝ մայիսի 27 ից մինչև հունիսի 7

Ջոկատավար՝ Զառա Ոսկանյան

Ամառային ճամբարային օրերը մեր ջոկատում կլինեն նախագծերով լեցուն։ Ճամբարականների հետ միասին կստեղծագործենք ամենատարբեր նյութերով և կիրականացնենք ամենահետաքրքիր նախագծերը, կաշխատենք թափոններով, տարբեր տեսակի կավերով, նկարչական նյութերով։ Հիմա կառանձնացնեմ մի քանիսը.
«Կոլաժ» նախագծի ընթացքում ճամբարականները կաշխատեն թափոններով։Ավելի կոնկրետ նախագիծը նվիրված է Փարաջանովի 100 ամյակին, սա մեր սկսած նախագծի երկրորդ փուլն է։ Աշխատանքը ամբողջական ցուցադրելու համար կտեղադրենք բլոգում։ Կարծում եմ հետաքրքիր է լինելու։

«Աշխատանք կավով» նախագիծն անընդհատ ու անվերջ կլինի մեր ջոկատի համար, որպես նոր գործունեություն՝ ճամբարականները կաշխատեն չարխով։

« Պղպջակների շոու» նախագծի ընթացքում պատրաստելու ենք պղպջակաջուր և մետաղալարից ամենատարբեր տեսակի և ձևի կաղապարներ և տեսանյութ ենք պատրաստելու։ 

«Գունեղ ու համեղ խոհանոց» նախագծի ընթացքում պատրաստելու ենք համեղ կոկտեյլներ և ժելատինային տորթ՝ մրգերով։

«Կաշվից էջանշաններ» նախագծի ընթացքում սովորողները այս անգամ կաշխատեն կաշիներով, կկտրեն էջանշաններ, վրան կնկարեն և արդյունքում կունենանք մեր իսկ ձեռքով պատրաստած էջանշաններ ամառային ընթերցանության համար։

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Կավե կոլաժ. Փարաջանով

Ջրային աշխարհ

Կավե դեկորը՝ միջավայրի մի մասնիկ

Կավե կոլաժ.Փարաջանով 100

Արևելյան դպրոցի ընտրությամբ գործունեության 4-5րդ դասարանի սովորողները այս անգամ Փարաջանովի 100 ամյակին նվիրված նախագծով ուսումնասիրեցին Սերգել Փարաջանովի կոլաժային աշխատանքներն ու իրենց կողմից հավանած աշխատանքները պատրաստեցին կավով։ Յուրաքանչյուր ընտրված ստեղծագործություն յուրովի ստացվեց յուրաքանչյուր սովորողի մոտ։ Աշխատընթացը ներկայացված է տեսաֆիլմում։Աշխատանքները ներկայացվելու են ցուցադրությանը։

Ջրային աշխարհ

Արևմտյան դպրոցի ընտրությամբ գործունեության խմբի 4-5 րդ դասարանի սովորողները այս անգամ ստեղծագործեցին և առանձին դետալներով պատրաստեցին ջրային աշխարհում ապրող կենդանիներին , ջրիմուռներին ու ձկներին։ Աշխատանքը կատարեցին հարթաքանդակի տեսքով։ Վերջում ունեցանք մի ամբողջական նկար։ Յուրաքանչյուրի անհատական աշխատանքը դարձավ խմբային։

Կավե դեկորը՝ միջավայրի մի մասնիկ

Արևելյան դպրոցի ընտրությամբ գործունեության խմբի 4-5րդ դասարանի սովորողների այս նախագիծը սկսվեց «Մանե Թայլս» արտադրամաս այցելությունից հետո։ Այնտեղ գործնական աշխատանքի ընթացքում սովորողները պատրաստեցին կավե սալիկներ և հետագայում այդ սալիկները դարձան պատի դեկոր և զարդարեցին Արևելյան դպրոցի միջավայրը։ Սալիկների վրա պատկերված են երկրաչափական և գծային նախշեր։ Աշխատանքային ամբողջ ընթացքը ներկայացված է տեսանյութում։

Ուսումնական պլան 2024-2025

Առաջարկվող փոփոխություն

Առաջարկում եմ 33-րդ կետում 4-5-րդ դասարանի տեխնոլոգիա դասընթացի շաբաթական ժամաքանակը վերանայել կամ խեցեգործության պարագայում մեկական ժամը միացնել՝ դարձնելով երկու:

1. Ուսումնական պլանը հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

2. Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպր

3. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են, դրանցում փոփոխությունները հաստատվում են սահմանված կարգով:

4. Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:

5. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Առաջին և երրորդ շրջանները կազմակերպվում են միասնական ժամատախտակով, ուսումնական պարապմունքների դասացուցակով։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարներ, կրթահամալիրի մասնաժողովի հաստատած կարգով։ Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան

21. Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական, դպրոցի կաբինետներում, արտագնա։

22. Լրացուցիչ կրթության դասընթացների ցանկը, կազմակերպման կարգը հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։ Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։

23. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության մոդուլերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:

24. Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբների, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը

լրացվում է սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը գնահատվում է 10 բալանոց համակարգով:

25. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։

33. «Տեխնոլոգիան» կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, կարուձևի, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների կազմակերպման մոդուլներով:

36. Սովորողը սահմանված կարգով շաբաթական 4 ժամ իրականացնում է իր ընտրությամբ գործունեություն՝ 2 կամ 4 ժամանոց ծրագրերով՝ մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական ստեղծագործության, ծրագրավորում կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա)։

Մայիսյան հավաք

Մայիսյան հավաքի բլոգը

Մայիսյան հավաքի օրացույց

Մայիսյան հավաքի ամփոփմանը ներկայացվող պահանջներ

Հավաքի շրջանակում իրականացվող նախագծեր

Փարաջանով 100

Արտադրությամբ ուսուցում

Համագործակցային նախագծեր

Աննա Ստեփանյան -մայիսի 2.Դեկորատիվ կոճակների ստեղծում և կարում

Մերի Գրիգորյան -մայիսի 10. Կոլաժային աշխատանքներ

Նյութը՝ լրամշակվող..

Դեկորատիվ խխունջներ

Արևելյան դպրոցի ընտրությամբ գործունեության խմբի 4-5րդ դասարանի սովորողների խումբը այս անգամ պատրաստեց ձվամաններ՝ խխունջի տեսքով։Աշխատանքային փուլը ինչպես միշտ մեզ մոտ սկսվում է կավը մշակելուց։ Հաջորդիվ գլանակների օգնությամբ ստացանք փոքրիկ ամանի հատվածը և վերջնական տեսքի բերեցինքայն։Հաջորդ դասին պատրաստեցինք խխունջի մարմինն ու աչքերը։ Աշխատանքների չորացումից հետո հղկեցինք հղկաթղթով և ուղարկեցինք առաջին թրծման։ Դրան հաջորդեց ջնարակման փուլն ու երկրորդ թրծումը։ Աշխատանքները վերջնական տեսքի բերելու համար մեզ անհրաժեշտ է սպասել վերջնական թրծմանը։ Պատրաստած խխունջները ներկայացնենք ապրիլի 4ին կայանալիք ցուցահանդես-վաճառքին։

Կերամիկական դեկորատիվ ամաններ

Արևելյան դպրոց- պարտեզի արդեն վարպետ դարձած խեցեգործների խումբը այս անգամ պատրաստեց դեկորատիվ ամաններ՝ կենդանական , մուլտային թեմաներով։Աշխատանքի ընթացքում պարզ դարձավ , որ թեման շատ հետաքրքիր և հարազատ էր սովորողներին , քանի որ շատերը հենց իրենց պահած կենդանիների համար պատրաստեցին և դարձրին կերաման։ Աշխատանքի ընթացքում սովորեցինք պատրաստել առանց գլանների, գլանային և պլաստային տեխնոլոգիաներով։Աշխատանքը վերջնական տեսքի բերելու համար այն ջնարակապատեցինք։