«Սեբաստացու օրեր» նախագիծ-ցուցահանդես

Նախագծի ժամկետները՝ Հոկտեմբերի  20— նոյեմբերի 20

Մասնակիցներ՝   4-5 րդ դասարաններ

Նպատակը՝

«Սեբաստացու օրեր» նախագծի նպատակն է սովորողների կատարած աշխատանքները ներկայացնել ցուցահանդեսի միջոցով:Ցուցահանդեսն առավել պատասխանատու և ինքնուրույն է դարձնում սովորողին,ինչպես նաև այն դառնում է որպես  ցուցահանդես-հաշվետվություն:Նախագիծը հնարավորություն է տալիս ,որ սովորողը ներկայանա իր ողջ բնավորությամբ,ստեղծականությամբ և ներկայացնի իր սեփական անձը:

Նախագծի ընթացքում աշխատելու ենք կանաչ կավով և ներկայացնելու ենք քանդակներ՝տարբեր թեմաներով:Աշխատանքն ընթանալու է մի քանի փուլերով,իսկ վերջում քանդակները վերափոխելու սկզբունքով դարձնելու ենք բրոնզանման:Դե ինչ,մեզ լուրջ և երկարատև աշխատանք է սպասվում:

Խնդիրներ

  • ծանոթություն նոր նյութի՝կանաչ կավի հետ
  • տեղեկություններ կանաչ կավի մասին
  • համեմատել կանաչ և կարմիր կավերը
  • հասկանալ քանդակի խնդիրները
  • քանդակը տեսնել չորս կողմից
  • ազատ և ինքնուրույն ստեղծագործել
  • ծանոթություն կոմպոզիցիա հասկացության հետ
  • ներկայացնել սեփական անձը քանդակի միջոցով

Նախագծի ընթացքի և ավարտի մասին կպատմենք մեր բլոգում և ենթակայքում:

Оставьте комментарий