Նախագծի ժամկետները՝ դեկտեմբերի 1-30
Նախագծի մասնակիցները՝5-6-րդ դասարանցիներ
Նպատակը
<<Ամանոր>> նախագծի շրջանակներում ,սովորողների հետ միասին կիրագործենք մի շարք հետաքրքիր և ուսումնական նախագծեր,որի շնորհիվ կունենանք հետաքրքիր միջավայր,օրիգինալ ամանորյա խաղալիքներ և իհարկե անակնկալ տոնածառ։Նախագծի ընթացքում սովորողները համացանցից կփնտրեն հետաքրքիր և օրիգիանալ լուծումներով տոնածառներ և կներկայացնեն նոր մտքեր։
Իսկ խաղալիքները կպատրաստենք կավից և յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքերով ստեղծած խաղալիքը ,որը և իր պատվավոր տեղը կգրավի ընտանեկան տոնածառի վրա։Խաղալիքների պատրաստման հետ կապված,որպես նյութ կօգտագործվի ոչ միայն կավը ,այլ նաև այլ տարբեր նյութեր։
Կարծում եմ այս աշխատանքը շատ հետաքրքիր , արդյունավետ և ուսուցողական կլինի սովորողների համար։
Խնդիրներ՝
- Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
- միջավայրի նորովի ընկալում
- գեղագիտական ճաշակի ձևավորում
- ինքնուրույնության դրսևորում
- ծանոթություն նոր նյութերի և տեխնոլոգիաների հետ
Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում։