Archive for the ‘Տեխնոլոգիա և ընտրությամբ գործունեություն.աշխատանքային պլան’ Category

Տեխնոլոգիա և ընտրությամբ գործունեություն.աշխատանքային պլան

Հունվարի 18-29-ի աշխատանքային պլան

Տեխնոլոգիա և ընտրությամբ գործունեություն դասընթացների աշխատանքային պլանի համար անպայման ընդգրկված է ստուգատեսային շաբաթը: Ցուրաքանչյուր սովորող իր առանձին ստեղծական մասնակցությունը կունենա այս ընթացքում:

Հանրակրթական Դիջիթեք 2016-սովորողների հետ փորձելու ենք ստեղծել դիջի տեղեկատվական  հոլովակ :Հոլովակը պատրաստելու համար նախապես  նկարելու ենք դիջիթեքյան սիմվոլներ,նշաններ,արտահայտություններ և վերջում պատրասելու ենք ֆիլմը:

Մարմնամարզական ստուգատես -այս ստուգատեսին մասնակցելու համար սովորողները նկարելու են ծաղրանկարներ,դեմքեր,շարժումներ,ինչն էլ հիմք կդառնա փոքրիկ ֆիլմի ստեղծման:

բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես-այս ստուգատեսին մասնակցելու համար սովորողները իրենց իսկ կատարած փորձերի հիման վրա կստեղծեն բնագիտական փորձերի փոքրիկ նկարչական ձեռնարկ,որտեղ առանց նախադասությունների՝ միայն նկարների միջոցով  փորձերը կբացատրվեն: