Archive for the ‘Տեխնոլոգիա առարկայի նախագծային ուսուցում և ուսումնական աշխատանքի ներկայացում’ Category

Տեխնոլոգիա առարկայի նախագծային ուսուցում և ուսումնական աշխատանքի ներկայացում,ամփոփում

DSC06513

Տեխնոլոգիական հմտությունների զարգացումը շատ կարևոր տեղ է զբաղեցնում կրտսեր դպրոցում:Տեխնոլոգիա առարկան իրենից ներկայացնում է մի ամբողջականություն,որը չի սահմանափակում մտքի ազատությունը,զարգացնում է մտածելակերպը և օգնում ստեղծագործել:

Ուսումնական տարվա ձեռքբերումներից մեկը սովորողների հետ նախագծային ուսուցման մեթոդով աշխատելն էր:Նախագծային ուսուցումը հետաքրքիր է դարձնում ողջ գործընթացը ,նպաստում սովորողի ստեղծագործական և հետազոտական հմտությունների զարգացմանը:Այս ամբողջական աշխատանքը նպաստող պայմաններից մեկն էլ կրթահամալիրի ուսումնական օրացույցն է:Քանի որ տեխնոլոգիան իր մեջ ներառում է խեցեգործություն,նկարչություն,քանդակագործություն,դիզայն,այդ իսկ պատճառով սովորողի համար հետաքրքիր է դառնում որպես անհատ մասնակցել նախագծին և ինչ-որ մի մասնիկ էլ ավելացնելով ու իրենը դարձնելով ներկայացնել ստեղծած աշխատանքը:

Նախագծային մեթոդով աշխատելու առավելություններից մեկն էլ այն է,որ թե’ սովորողը,թե’ դասավանդողը նախագիծը սկսելուց առաջ որոնողական և ստեղծագործական աշխատանք են տանում:Արդյունքում ստացվում է հետաքրքիր,ուսուցողական,ստեղծագործ աշխատանք,որը ներկայացվում է կրթահամալիրի կայքում,ենթակայքում,սովորողների և դասավանդողի բլոգերում:

Նախագծի կազմակերպման և իրականացման ընթացքում կարևոր է հաշվի առնել սովորողի տարիքային առանձնահատկությունները,կարողությունները,քանի որ յուրաքանչյուր սովորող ունի իր հմտությունների կատարման չափը :Յուրաքանչյուր նախագծի ավարտին սովորողը իր կատարած աշխատանքի արդյունքը տեսնելով մեծ ոգևորություն է ապրում ,կիրառում իր պատրաստած իրը կենցաղում և ձևավորելով իր անհատական ճաշակը ,ցանկանում է տարբերվել շրջապատից և լինել առանձնահատուկ ու չկրկնվող:

Իսկ հիմա ներկայացնում եմ նախագծային մեթոդով սովորողների հետ իրականացրած աշխատանքները:

Նախագծային մեթոդով կատարած առաջին աշխատանքը Կոմիտասյան օրերին նվիրված նախագիծն էր:Քանի որ կրթահամալիրում Կոմիտասի արվեստը կարևորվում և գնահատվում է ,այդ իսկ պատճառով փորձեցինք նաև աշխատել կավով ,դե իհակե լսելով կոմիտասյան հնչյուններն ու տաղերը:Բացի այդ նախապես ուսումնասիրեցինք մի շարք արվեստագետների աշխատանքները,ովքեր ներկայացրել են Կոմիտասին կերպարվեստում:Նախագծի գլխավոր նպատակներից մեկն այն էր,որ սովորողը ծանոթանա հայ արվեստագետների ստեղծագործությունների հետ ,որի հիմնական ստեղծագործական նեշծնչման աղբյուր է հանդիսացել Կոմիտասը:Ճանաչել և սովորողներին ծանոթացնել Կոմիտասին ոչ միայն կերպարվեստում ,գրականության մեջ,այլ նաև քանդակագործության մեջ ,կիրառական արվեստում:Երկար քննարկումներից հետո ընտրվեց Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը:Մեծ բավականություն ստանալով մեր կատարած աշխատանքից, լիովին լիցքաթափվեցինք՝ լիցքավորվելով դրական կոմիտասյան շնչով և էներգիայով:

Մեծ ոգևորություն առաջացրեց ուսուցչի տոնին նվիրված «Հոկտեմբերյան անակնկալ» նախագիծը,որի ընթացքում սովորողների հետ միասին պատրաստեցինք փոքրիկ հետաքրքիր վզնոցներ,գրքեր,որոնք էլ մարմարյա սրահում նվիրեցինք մեր բոլոր դասավանդողներին  և մեծ հրճվանք ապրեցինք նվերները մատուցելով:Նախագիծն իր մեջ պարունակում էր մի շարք դրական գործոններ՝որոցից է սերը դեպի իրենց ուսուցիչը,գնահատելու կարողությունը ,նվեր հասկացությունն առանց որևէ բան գնելու ,այլ հակառակը՝ ձեռքի աշխատանքի միջոցով:
«Ձոն»ստուգատեսի ընթացքում ստեղծվեց այս նախագիծը:Իսկ վերջնական արդյունքը այսպիսին է:Ինչպես նաև սիրով ներկայացնում եմ «Նվեր ուսուցչիս»,«Նվեր մայրիկիս» նախագծերը:

«Խնկոյանական օրերը կրթահամալիրում» նախագծի ընթացքում կատարած աշխատանքը հետաքրքիր էր նրանով,որ նախագծի վերջում ունեցանք կավե թատրոն: Խնկոյանական օրերն ավելի հետաքրքիր և ստեղծական  դարձնելու համար ընտրվեց Ա.Խնկոյանի «Մկների ժողովը »ստեղծագործությունը:Սովորողների հետ միասին նյութը ուսումնասիրելուց հետո յուրաքանչյուր կերպար ստեղծվեց կավից,մշակվեց,թրծվեց և դարձավ կավե թատրոնի պատառիկ:Այնուհետև 2-րդ դասարանի սովորողների հետ միասին բեմադրեցինք մեր ձեռքերով ստեղծած թատրոնը:

Հաջորդ նախագիծը «Սեբաստացու         օրերը կրթահամալիրում »նախագիծն էր,որի ընթացքում սովորողը  ձևավորեց խեցեգործական իրեր պատրաստելու նոր հմտություններ,ծանոթացավ կենցաղային ժանրի հետ:Նախագծի վերջում պատրաստված բոլոր խեցեգործական իրերը՝աղամանները,գինու փոքրիկ գավաթները,ափսեները ցուցադրվեցին տաղավարներում ծեսի ժամանակ:Այնուհետև սովորողները կավից պատրաստեցին հենց իրենց՝սոբաստացիներին:Սիրով ներկայացնում եմ կատարած աշխատանքը՝Մենք և մեր սեբաստացի ընկերները:

«Ամանոր»նախագծի շրջանակներում սովորողների հետ միասին իրագործեցինք մի շարք հետաքրքիր և ուսումնական

նախագծեր,որի շնորհիվ ունեցանք հետաքրիր միջավայր,օրիգինալ ամանորյա կավե խաղալիքներ և իհարկե անակնկալ տոնածառ:Վերջում դպրոց-պարտեզն ունեցավ իր բյուրեղապակյա,թափանցիկ տոնածառ,որն  օրիգինալ էր և հետաքրքիր:Դե իհարկե շարունակելով ինքնատիպ տոնածառերի շքերթը,ներկայացնում եմ դպրոց-պարտեզի՝թելով հյուսված թարս ու շիտակ տոնածառը:Ահա և ամանորյա նախապատրաստական աշխատանքների մասին պատմող ֆոտոպատումը:

«Դիջիթեքյան օրեր,դիջի-սիմվոլների ստեղծում ,Դիջիդդում 2014 »նախագծի ընթացքում ստեղծվեցին փոքրիկ վզնոց սիմվոլներ,դիջի-տեխնիկա ,DIGIհետք 2015,որոնք դարձյալ կավից էին:Դրանք դարձան դիջի փոքրիկ մրցանակներ :Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:Հետո ստեղծեցինք նաև Տեխնոլոգիական Դիջի գովազդային հոլովակ:
Տերյանական օրերին ընդառաջ սովորողների հետ միասին պատրաստեցինք կավե բացիկներ,որի վրա էլ գրվեցին Տերյանի ստեղծագործություններից հատվածներ:

Իմ և բոլորիս կողմից սիրված ամենահետաքրքիր նախագծերից մեկը «Թումանյանական օրերն» են,որի մասին էլ կներկայացնեմ ավելի մանրամասն:Նախագծի նպատականերից է եղել սովորողի մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ և սովորած հմտություններին ավելացնել  ևս մեկը:Ստեղծեցինք նաև թղթե կերպարներ,: Իսկ հետո Թումանյանի ստեղծագործություններից ընտրվեց «Ձախորդ Փանոսը» և նախագծի վերջում ունեցանք դեկորատիվ խճանկար-հեքիաթ հայելի ,որը զարդարեց դպրոց-պարտեզի միջավայրը:Իսկ իր վերջնական տեղը գտավ Թումանյանի տուն թանգարանում ,ինչի համար հպարտ ենք,քանզի այն  դարձավ մնայուն արժեք:Այս աշխատանքից հետո ստեղծվեցին այլ հետաքրքիր նախագծեր՝Հովհ.Թումանյանի«Չարի վերջը», «Քաջ Նազարը»,որի արդյունքում ունեցանք կոլաժային աշխատանք,թղթե թատրոն և հետաքրքիր միջավայր:

«Զատկի ծես» նախագծի ընթացքում կատարած կավե աշխատանքները կիրառելի էին ,գեղեցիկ և ծիսական:Նախագծի ավարտին ունեցանք զատկական միջավայր, ,ձվի համար նախատեսված փոքրիկ ամաններ,զատկական սիմվոլներ,զատկական տիկնիկներ:Նախագծի հիմնական նպատակներից մեկն այն է,որ սովորողը ծանոթանա Կենաց ծառի,Զատկի ծեսի ավանդույթների,հին հայկական ծիսական կավե առարկաների հետ և փորձի ինքնուրույն ստեղծագործել:

 

Բացի ուսումնական օրացույցից կատարվել են ընթացիկ նախագծեր՝«նկարչություն կտորի վրա»,«ընթերցասրահի ձևավորում»,«կավե դեկորատիվ սալիկներ»,«կավե համեղ մագնիսներ»«քարային պատմություններ»,«ձվե կերպարների երկխոսությունը»,«խոհանոցի ինտերիերի ձևավորում»(նախագծի ընթացքը) նախագծերը,«լողավազանի բակի ձևավորման նախագիծ-պլենեռ» ,որի ընթացքում սովորողները ձեռք բերեցին նոր հմտություններ ,ստեղծագործ միտք,գեղագիտական ճաշակ:
Ուզում եմ նաև ներկայացնել ցուցահանդես-վաճառքը որպես նախագիծ,որը մեծ ոգևորություն է առաջացնում սովորողների
մոտ:
Եվ վերջում ուզում եմ ավելացնել,որ նախագծային աշխատանքը տեխնոլոգիայում առավել հետաքրքիր և արդյունավետ միջոց է դասընթացը կազմակերպելու համար:Առջևում սպասվում են առավել հետաքրքիր նախագծեր:Աշխատածս տարիների փոքրիկ փորձը բացահայտումների մի մեծ փունջ էր ինձ համար,որի շնորհիվ ճանաչեցի սովորողներին և նույնիսկ ինքս ինձ:Հասկանալով նախագծային մեթոդով աշխատելու սկզբունքները հաջորդ ուստարվա աշխատանքը պլանավորելիս կկարևորեմ ոչ միայն խմբային աշխատանքը,այլև անհատական աշխատանքը սովորողի հետ,քանի որ յուրաքանչյուր սովորող ունի իրեն հատուկ առանձնահատկություններ:Կփորձեմ գտնել և ներկայացնել սովորողի անհատական կերպարը,քանզի ամեն մեկն ունի իր մեջ թաքնված հետաքրքիր և գունեղ աշխարհ:Ճիշտ է չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել և խոստումներ տալ,բայց առաջիկայում ունեմ մի շարք նախագծեր,որոնք դեռ չեմ հասցրել իրականացնել:Հուսով եմ ,որ հաջորդ ուստարին կլինի առավել հաջողակ և հետաքրքիր:

 

 

Реклама