Archive for the ‘Տեխնոլոգիայի սրահի ձևավորում’ Category

Տեխնոլոգիայի սրահի ձևավորում

Նախագծի ժամկետներ՝Հոկտեմբեր-Նոյեմբեր

Մասնակիցները՝5-6-րդ դասարաններ

Նախագծի նպատակը

Նախագծի նպատակն է սովորողների մոտ ձևավորել գեղագիտական ճաշակ,ծանոթացնել ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ,տիրապետել խեցեգործության տեխնոլոգիական հմտություններին և արդյունքում ձեռք բերել ստեղծագործական մտքերի  ճկուն ազատություն։

Նախագծի ընթացքում սովորողը համացանցից օգտվելով ուսումնասիրում է ինտերիերի և էքստերիերի ձևավորումներ և հասկացածը վերարտադրում նախագծի ժամանակ։Տվյալ դեպքում սովորողը իր իսկ կատարած աշխատանքը ներկայացնում է ավելի պատասխանատու ձևով,քանի որ այն հետագայում դառնալու է ձևավորման համար նախատեսված դեկոր։

Անհրաժեշտ պարագաներ՝կավ,թելեր,ներկեր,կախիչներ։

Խնդիրներ՝

  • սովորողը իր իսկ կատարած աշխատանքով ձևավորում է շրջակա միջավայրը
  • ձևավորում է գեղագիտական ճաշակ
  • փնտրում է հետաքրքիր տեղեկություններ ինտերիերի ձևավորման համար

Տեխնոլոգիայի սրահը ձևավորելու համար մեզ կօգնեն խեցեգործության դասընթացի ժամանակ ձեռք բերած մեր գիտելիքները։Որպես ձևավորման դեկոր սովորողները պլաստային տեխնիկայի միջոցով նախօրոք մշակված էսքիզների հիման վրա կստեղծեն փոքրիկ ուղղանկյուն կավե հարթաքանդակներ։Երկարատև և անհոգնել աշխատանքի շնորհիվ կունենանք գեղեցիկ և հետաքրքիր տեխնոլոգիայի սրահ Հիմնական դպրոցում։

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում։

Реклама