Archive for the ‘Տեխնոլոգիական շաբաթվա ծրագիր’ Category

Տեխնոլոգիական շաբաթվա ծրագիր

Ժամկետները՝ մարտի 21-25

Մասնակիցները՝ 4-5րդ դասարանի սովորողներ

Տեխնոլոգիական ստուգատեսային այս շաբաթվա ծրագիրն իր մեջ ներառում է  ընթացող նախագծեր և նոր նախագծերի մեկնարկ:Ներքին և արտաքին միջավայրի բարելավման,ձևավորման,բարեկարգ-ման նախագծերը կլինեն շարունակական :Այս անգամ կշարունակենք  դպրոց-պարտեզի գլխավոր մուտքի մեր անավարտ աշխատանքը:Այդ ընթացքում կսովորենք լուծել մի շարք տեխնոլոգիական խնդիրներ,կծանոթանանք նոր նյութերի հետ և իհարկե ձեռք կբերենք նոր տեխնոլոգիական հմտություններ: Այնուհետև կսկսենք Սուրբ հարության տոնի-ծեսի նախապատրաստական աշխատանքները:Այս նախագծի ընթացքում սովորողները կունենան քանդակային մտածողություն:Ստեղծելու ենք գիպսե զատիկներ,որոնք կլինեն մեծ չափերի և կդառնան մեր միջավայրի մի մասնիկը: Այս նախագիծը լուծում է մի շարք խնդիրներ.

  • սովորողը ծանոթանում է նոր նյութի հետ
  • սովորում է  նոր նյութի տեխնիկան
  • ձեռք է բերում քանդակային մտածողություն
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • գեղագիատական ճաշակի զարգացում
  • ստեղծած աշխատանքը շրջակա միջավայրում ցուցադրելու կարողություն

Աշխատանքային փուլի ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

 

Реклама