Archive for the ‘Սեբաստացի Մոլ.նախագծային աշխատանքի ստեղծում’ Category

Սեբաստացի Մոլ.նախագծային աշխատանքի ստեղծում

Նախագծի մասնակիցները-4-5րդ դասարաններ

Նախագծի ժամկետը-Այն անընդհատ է և շարունակական

Նախագիծը չունի հատուկ նշանակված ժամկետներ,քանի որ այն շարունակական և անընդհատ է:Այս նախագծին մասնակցում եմ նույնիսկ ես: Ունեմ ներկայացված  շատ աշխատանքներ:Բացի այդ փորձում եմ սովորողների հետ նույնպես աշխատել և ունենալ այնպիսի աշխատանքներ,որոնք կհետաքրքրեն հասարակությանը՝ավելի կոնկրետ գնորդին:Ունենալով տեխնոլոգիական հմտություններ սովորողների հետ ներկայացրեցինք մի շարք կավե աշխատանքներ,որոնք վաճառվեցին և մեզ էլ ավելի ոգևորեցին:Առաջիկայում ունենք մի քանի տարբերակներ ևս,որոնք կարծում եմ կհետաքրքեն բոլորին:

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողներին սովորեցնել աշխատել մտածելով,այսինքն ստեղծել այն ,ինչը նաև շահավետ և առավել հետաքրքիր կլինի Սեբաստացի Մոլում ներկայացնելու համար:Այս ամենի հետ մեկտեղ նաև զարգացնել տեխնոլոգիական հմտությունները,ստեղծել նոր իրեր և դարձնել արտադրություն:Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:

Խնդիրները

Այս նախագիծը ևս ունի խնդիրներ,որոնք իհարկե անլուծելի չեն:Արտադրանք ստանալու համար անհրաժեշտություն է դառնում ոչ միայն ստեղծել,այլ նաև ներկայանալի տեսքով ցուցադրել:Այս աշխատանքային փուլում կստեղծենք նաև պիտակներ,տոպրակներ և մեր աշխատանքը կներկայացնենք առավել կոկիկ և ներկայանալի:

  • արտադրանքի ստեղծման էսքիզի ձևավորում
  • նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • վերջնական արդյունքի հասնելու կարողություն
  • խեցեգործական առարկան կիրառելի դարձնելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում: