Archive for the ‘Պլենեռ’ Category

Լողավազանի բակի ձևավորման նախագիծ-պլենեռ

Լողավազանի բակի արտաքին պատերի համար նախատեսված նախագիծը արդեն ունի իր ավարտուն, վերջնական և հետաքրքիր  տեսքը:Նախագիծը սկսելուց առաջ սովորողների հետ միասին ծեփամածիկով ծեփեցինք և հարթացրինք  բակի արտաքին պատերը:Հարթացման աշխատանքները կատարելուց հետո վերջնական էսքիզի հաստատումը եղավ այն ժամանակ,երբ տեսանք և հավանեցինք Արման Գրիգորյանի ղեկավարությամբ «Յուրի Բախշյանի »անվան այգու պատերի ձևավորված  աշխատանքները:Դպրոց-պարտեզի պատերիի ձևավորման համար ընտրվեց աբստրակտ մինիմալիստ նկարիչ Դանիել Բյուրենի ստեղծագործություններից:

Պլենեռային աշխատանքներին մասնակցեցին ոչ միայն սովորողները,այլ նաև դասավանդողները:Աշխատանքային պրոցեսն ընթացավ ակտիվ,հետաքրքիր և թեթև:Շատ ուրախ և շնորհակալ եմ բոլորին պլենեռին մասնակացելու և ակտիվություն դրսևորելու համար:

Реклама