Archive for the ‘Ուսումնական օրացույց’ Category

Ուսումնական օրացույց

փետրվարի8- մարտի13- «Կարդում ենք Տերյան, Թումանյան , Չարենց» Ստուգատեսի ընթացքում աշխատելու ենք կավով:Նախապես սովորողների հետ ընթերցելու ենք տվյալ հեղինակների ստեղծագործությունները և ընտրելով որևէ հատված՝ փորագրելու ենք կավե սալիկի վրա: Այս ստուգատեսի ընթացքում սովորելու ենք ,թե ինչպես կարելի է հնաոճ էֆեկտ ստանալ:Ինչպես նաև թումանյանական օրերի ընթացքում կստեղծենք կոլաժային և ասամբլյաժային աշխատանքներ:

մարտի8-ապրիլի8-«Ձոն»տեխնոլոգիական ստուգատես

Ստուգատեսի ընթացում շարունակելու ենք «Արտ թերապիա նախագիծը»,«Նվեր մայրիկիս»,«Նվեր ուսուցչիս»նախագծերը

մարտի 21-26-«Ուսումնական գարուն»նախագիծ

Նախագծի ընթացքում սովորողները կսովորեն նկարել և կծանոթանան նկարչության տեսակների հետ:Ինչպես նաև սովորողները կծանոթանան պլենեռ հասկացության հետ:

մայիսի 1-31-հանրապետության օրեր,կենսամշակութային արշավներ,բարձունքների նվաճում

Այս ընթացքում կլինեն ճամփորդություններ  4-5-րդ դասարանի սովորողների հետ

մայիսի 5-7-հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք

Հավաքի ընթացքում կներկայացնեմ հոդված՝ «արտ-թերապիա» թեմայով:

հունիսի 13-17-ամառային փառատոներ,ստուգատեսներ

Այս ստուգատեսի ընթացքում արդեն իսկ շարունակական դարձած «արտ միջավայր» նախագծի միջոցով կփորձենք վերափոխել մեր միջավայրը:Ինչպես նաև կշարունակենք «մեր միջավայրը՝ մեր ձեռքերով» նախագիծը: