Archive for the ‘Ուսումնական նախագիծ Կոմիտասյան օրեր «Կոմիտասը կերպարվեստում »’ Category

Ուսումնական նախագիծ Կոմիտասյան օրեր «Կոմիտասը կերպարվեստում »

Նախագիծը նախատեսված է 4-6-րդ                      դասարանի սովորողների համար

Ժամկետները-2013-2014ուստարի

Նպատակը-Ծանոթանալ հայ արվեստագետների ստեղծագործությունների հետ ,որի հիմնական ստեղծագործական ներշնչման աղբյուր է հանդիսացել Կոմիտասը։Ճանաչել և սովորողներին ծանոթացնել Կոմիտասին ոչ միայն կերպարվեստում,գրականության մեջ,այլ նաև քանդակագործության մեջ,կիրառական արվեստում։

Կոմիտասի կերպարը հայ գեղանկարչութ-յուն մուտք գործեց անցյալ դարի 90-ական թվականներին,երբ նրան պատկերող առաջին փոքրաչափ գողտրիկ կտավը ստեղծեց Եղիշե Թադևոսյանը։Հետագայում,և՛ Թադևոսյանը,և՛Կոմիտասի  մտերիմ բարեկամներից մեկը՝ Փանոս Թերլեմեզյանը մի շարք անգամներ անդրադարձան նրա կերպարի գեղարվեստական մարմնավորմանը ,հայ կերպարվեստում սկզբնավորելով գեղեցկագույն մի թեմա՝կոմիտասական։

Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ բացված ցուցահանդեսը հանրագումարի բերեց հայ արվեստագետների կողմից անցյալում Կոմիտասին նվիրված ստեղծագործությունները և միաժամանակ հնարավորություն տվեց նոր մտահղացումների առաջացման։

Ցուցահանդեսի կարևորագույն հատկանիշը թեմաների բազմազանությունն է․Կոմիտասը,նրան շրջապատող մարդիկ ,նրա կյանքի հետ կապված վայրերը,նրա երգերը,երգերի լավագույն կատարողները և այլն։Եվ եթե թվարկած թեմաների որոշ մասը պահանջում էր ռեալ,կոնկրետ կերպարանավորումներ ,ապա որոշ արվեստագետներին օգնության է եկել սիմվոլիկան,այլաբանությունը,որոնց միջոցով նրանք ձգտել են բացահայտել մարդ-Կոմիտասի պայծառ և միաժամանակ ողբերգական կյանքի իմաստն ու նպատակը։Յուրաքանչյուրը ցանկացել է գծի,ձևի ,գույնի օգնությամբ վեր հանել կոմիտասյան երգի ուժը,բանաստեղծականությունը,նրանց նույնացնելով ժողովրդի ոգու տոկունության,լավատեսության,հարատևության գաղափարների հետ։

Կոմիատսյան թեման արվեստագետների համար հնարավորություն էր ստեղծում ընդհուպ մոտենալ ժողովրդի մտածողության մեջ տարիներով արմատացած հույզերի արտահայտմանը,ապա մյուս կողմից,յուրաքանչյուրին հնարավորություն էր տալիս անսահմանափակ հնարներով հանդես բերել իր ստեղծագործական կարողությունները։Դիմանակար,նատյուրմորտ,բնանկար,կոմպոզիցիոն աշխատանքներ կիրառական արվեստի ստեղծագործություններ․կերպարվեստի բոլոր տեսակներում և ժանրերում հանդես է եկել Կոմիտասի կյանքն իր բազմախոս կյանքի ոլորտներում։Յուրաքանչյուրը ձգտել է ընտրոծ թեմայի ամբոցջական բացահայտման համար գտնել կատարողական հնարների արտահայտչամիջոցների նորանոր ձևեր։Ցուցադրված աշխատանքների համար բնորոշը՝նրանց ներքին լավատեսությունն է բանաստեղծականությամբ հագեցված երաժշտականությունը։

Կոմիտասը դուրս էեկել Կոմիտաս կոմպոզիտորի կենսագրության սահմաններից ու դարձել հայ ժողովրդի պատմությանն ու նրա հետագա ընթացքին առընչվող հոգեհարազատ թեմա։Եվ Պարույր Սևակի « Անլռելի զանգակատուն » պոեմի համար արված Գրիգոր Խանջյանի վարպետ նկարազարդումներին 1969թվականի կերպարվեստի գծով պետական մրցանակի շնորհումը դրա փայլուն վկայությունն էր։Դա հայ մշակույթի բարձրագույն գնահատականն էր,որտեղ Կոմիտասն ու կոմիտասականն էլ մնում են որպես հավերժ ոգեշնչող  մշտահունչ ու մշտարթուն։

Խնդիրներ`

  • Ծանոթանում են Կոմիտասի կերպարի հետ կերպարվեստում
  • Ստանում են բազմաթիվ նոր գիտելիքներ
  • Ծանոթանում են մի շարք հայ արվեստագետների հետ
  • Զարգացնում են իրենց գիտելիքները ուսումնասիրելով գեղանկարչություն,գրաֆիկա․քանդակագործություն,դեկորատիվ կիրառական արվեստ
  • Յուրաքանչյուր սովորող ձևավորում է իր անհատական կարծիքը արվեստի նկատմամբ
  • Ձեռք են բերում գեղագիտական ճաշակ

Այս աշխատանքը մեկ անգամ ևս  հնարավորություն է տալիս Կոմիտասյան թեման ամփոփելու հակիրճ,հետաքրքիր ձևով։Սովորողը մեկ անգամ ևս անդրադարձ է անում իր իմացածին ,նոր ձեռք բերված տեղեկություններին ,սկսում է ոգևորվել և ստեղծագործել իր չափով,արդեն իսկ աչքի տեսած և սովորած գիտելիքներով։

Ինչպես նաև ուսումնական նյութը լավ ուսումնասիրելուց և արվեստագետներ աշխատանքը տեսնելուց հետո կփորձենք վերցնել Կոմիտասի ստեղծագործություններից և կներկայացնենք նկարչության,քանդակի ձևով։Որպես օրինակ կշեմ «Կուժն առա ելա սարը »  ստեղծագործությունը։Այն կարելի է ծեփել կավից ,որպես քանդակ։Ստացած թարմ տպավորություններով սովորողների մոտ կզարգանա հետաքրքիր ազատ,յուրահատուկ մտածողություն,ստեղծագործական միտք։

Նախագծի կազմակերպման և իրագործման մեջ մեծ դեր ունեն տեխնոլոգիական հմտությունները։Նյութը ոչ միայն կուսումնասիրվի դասավանդողի կողմից ,այլ նաև սովորողը ինքը կփորձի օգտվել համացանցից և ինքնուրույն տեղեկություններ հավաքելով ենթակայքում կտեղադրի նյութ։Այսինքն վերջնական արդյունքը կտեսնեք կայքում տեղադրված նյութերից։

Նախագծի ավարտին ակնկալում ենք հետևյալ արդյունքները`

Սովորողը իր կատարած աշխատանքը ներկայացնում է ֆոտոշարքի տեսքով,տեղադրում իր բլոգում և ենթակայքում:Ինչպես նաև արդեն իսկ ձեռք բերած գիտելիքները կիրառում գործնականում:

 

Реклама