Archive for the ‘«Նկարչություն կտորի վրա» նախագիծ’ Category

«Նկարչություն կտորի վրա» նախագիծ

Նախագծի մասնակիցները՝ 6-րդ դասարանցիներ

Նախագծի ժամկետները՝ երկարաժամկետ

Նպատակը

Նկարչություն կտորի վրա՝բատիկա:Ինքնին վերնագիրն արդեն ներկայացնում է ,թե ինչ հետաքրքիր աշխատանք է սպասվում սովորողներին նախագծի ընթացքում:Նպատակն այն է,որ սովորողը ծանոթանա  արվեստի այս ճյուղի՝բատիկայի հետ,հասկանա նրբությունները,սերտի տեխնոլոգիան:Բատիկան ունի իր ուրույն աշխարհը իր լեզուն և ճաշակը:Այն ունի իր բարդությունները ,տեխնիկան,որի մասին նախագծի ընթացքում սովորողը կտեղեկանա և կկիրառի իր սեփական փորձով:Աշխատանքը ինքնին մեծ լրջություն և ուշադրություն է պահանջում:Նախագծի շնորհիվ սովորողը կներկայացնի իր ուրույն մտածելակերպը,ստեղծագործ միտքը և ճաշակը:Այն հնարավորություն կընձեռի տարբերվել բոլորից և ունենալ սեփական ձեռքերով ստեղծած գլխակապը կամ վզկապը:

Նախագիծը թույլ կտա մտածել ավելի ազատ,հետաքրքիր և օրիգինալ:Թեման կլինի ազատ:Յուրաքանչյուր սովորող կներկայացնի իր գլխակապը կամ վզկապը և կմեկնաբանի այն և կգնահատվի:Նախագծի ընթացքում ձեռք բերած հմտությունները բատիկայի տեխնոլոգիայի,տեսակների և կիրառման ձևերի մասին մեծ նշանակություն և հետք կթողնեն սովորողի ստեղծագործական մտքի վրա և կձևավորի գեղագիտական ճաշակ:

Խնդիրներ

  • ծանոթություն բատիկա հասկացության հետ
  • բատիկայի ներկանյութերի և տեխնոլոգիաների մասին նյութերի դիտումներ
  • նախնական էսքիզների մշակում
  • նկարչական ժանրերի մասին քննարկում,թեմայի ընտրություն
  • նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի ձևավորում

Նախագծի ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում: