Archive for the ‘Նախագիծ՝ ձևակերպում’ Category

Հովհաննես Թումանյան«Ձախորդ Փանոսը»․Կավե դեկորատիվ խճանկարի ստեղծում

Նախագծի մասնակիցները՝5- 6-րդ դասարանցիներ

Նախագծի ժամկետները՝ փետրվարի 19-26

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ և սովորած հմտություններին ավելացնել ևս մեկը։Նախագծի շնորհիվ սովորողը կկարողանա ծանոթանալ խճանկարի,խեցեգործական իրերի պատրաստման տեխնոլոգիաների հետ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք։

Նախագծի իրակացման փուլեր

Նախագիծը սկսելու համար մեզ օգնության հասավ ուսումնական օրացույցը,ավելի կոնկրետ՝ թումանյանական օրերը կրթահամալիրում։Թեմայից և Թումանյանի ստեղծագործություններից ոգեշնչված սկսվեց աշխատանքային պրոցեսը,քանզի Հովհաննես Թումանյանի ստեղծած հետաքրքիր,անկրկնելի և Լոռվա բնության շնչով ստեղծված հեքիաթները ստեղծագործելու են մղում յուրաքանչյուրիս։Բազում հեքիաթների շարքից մեծ դժվարությամբ ընտրվեց <<Ձախորդ Փանոսը>>հեքիաթը։Աշխատանքի սկզբում սովորողները թղթի վրա  պետք է նկարեն  էսքիզային տարբերակներ՝ընտրված հեքիաթի տարբեր դրվագներից։ Հաջորդ քայլն արդեն խճանկարի՝կավե փոքրիկ քառակուսի և ուղղանկյուն կտորների ստեղծման փուլն է,որը իհարկե պատրաստելուց,չորանալուց,մշակվելուց և հղկվելուց հետո անպայման կթրծվի։Այնուհետև սովորողների կատարած էսքիզ-նկարներից կընտրվեն լավագույնները և  նույնությամբ կարտանկարվեն կավե թրծված փոքրիկ կտորների վրա,կգունազարդվեն և վերջում կլաքապատվեն՝առավել գեղեցիկ և փալուն տեսք ունենալու համար։Աշխատանքի ընթացքը կհետաքրքրի և  կօգնի ստեղծագործել յուրաքանչյուր սովորողի ուրույն կերպով ներկայացնել իր մտքերը,հույզերը,երևակայական աշխարհը,թումանյանական հերոսների և կերպարների պատկերացումները։

Խնդիրներ

  • ծանոթություն խճանկար հասկացության հետ
  • խճանկարի տեխնոլոգիական հմտությունների յուրացում
  • աշխատանքային փուլերի հաջորդականության կատարում
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
  • նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում և զարգացում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում

Նախագծի ընթացքը և ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում։

Реклама

«Նկարչություն կտորի վրա» նախագիծ

Նախագծի մասնակիցները՝ 6-րդ դասարանցիներ

Նախագծի ժամկետները՝ երկարաժամկետ

Նպատակը

Նկարչություն կտորի վրա՝բատիկա:Ինքնին վերնագիրն արդեն ներկայացնում է ,թե ինչ հետաքրքիր աշխատանք է սպասվում սովորողներին նախագծի ընթացքում:Նպատակն այն է,որ սովորողը ծանոթանա  արվեստի այս ճյուղի՝բատիկայի հետ,հասկանա նրբությունները,սերտի տեխնոլոգիան:Բատիկան ունի իր ուրույն աշխարհը իր լեզուն և ճաշակը:Այն ունի իր բարդությունները ,տեխնիկան,որի մասին նախագծի ընթացքում սովորողը կտեղեկանա և կկիրառի իր սեփական փորձով:Աշխատանքը ինքնին մեծ լրջություն և ուշադրություն է պահանջում:Նախագծի շնորհիվ սովորողը կներկայացնի իր ուրույն մտածելակերպը,ստեղծագործ միտքը և ճաշակը:Այն հնարավորություն կընձեռի տարբերվել բոլորից և ունենալ սեփական ձեռքերով ստեղծած գլխակապը կամ վզկապը:

Նախագիծը թույլ կտա մտածել ավելի ազատ,հետաքրքիր և օրիգինալ:Թեման կլինի ազատ:Յուրաքանչյուր սովորող կներկայացնի իր գլխակապը կամ վզկապը և կմեկնաբանի այն և կգնահատվի:Նախագծի ընթացքում ձեռք բերած հմտությունները բատիկայի տեխնոլոգիայի,տեսակների և կիրառման ձևերի մասին մեծ նշանակություն և հետք կթողնեն սովորողի ստեղծագործական մտքի վրա և կձևավորի գեղագիտական ճաշակ:

Խնդիրներ

  • ծանոթություն բատիկա հասկացության հետ
  • բատիկայի ներկանյութերի և տեխնոլոգիաների մասին նյութերի դիտումներ
  • նախնական էսքիզների մշակում
  • նկարչական ժանրերի մասին քննարկում,թեմայի ընտրություն
  • նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  • գեղագիտական ճաշակի ձևավորում

Նախագծի ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

Դիջի-սիմվոլների ստեղծում՝ ԴԻՋԻԴԴՈՒՄ 2014

Նախագծի ժամկետները՝հունվարի14 –փետրվարի 14

Նախագծի մասնակիցները՝4-րդ դասարանի սովորողներ

Նպատակը.

«Դիջի-սիմվոլների ստեղծում»նախագծի ընթացքում սովորողների հետ միասին կստեղծենք մի շարք հետաքրքիր սիմվոլներ ,որոնք կպատրաստենք կավից,դե իհարկե Դիջիթեքյան թեմայով:

Նախագիծը հնարավորություն է տալիս սովորողին առավել հետաքրքիր ներկայանալ և հանդես գալ նոր մտքերով:Սիմվոլները կարող են լինել տարբեր տեսակի,ձևի,որոնք ի վերջո կդառնան կախազարդեր:Սիմվոլները սովորողների մոտ կձևավորեն առարկան  կիրառելի դարձնելու կարողություն:

Որպես Դիջի-սիմվոլի խորհրդանիշ ընտրվել է Դիջիդդումը,քանի որ Դիջիթեքյան օրերն համընկնում են Ղափամայի ծեսի հետ:Դե ինչ,աշխատանքային պրոցեսն արդեն սկսված է :

Խնդիրներ.

  • Սիմվոլի ստեղծման էսքիզների կատարում
  • Ծանոթություն սիմվոլ,խորհրդանիշ հասկացությունների հետ
  • Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • Կավե սիմվոլի ստեղծման տեխնոլոգիայի կիրառում
  • Ներկման ,թրծման փուլերի հետ ծանոթություն
  • Ձևավորել ստեղծածը կիրառելու և նվիրելու կարողություն
  • Վերջնական արդյունքի հաստատում

Վերջնական արդյունքը կտեսնեք բլոգում և ենթակայքում,ինչպես նաև Դիջիթեքյան մրցանակների հայտարարման  ժամանակ:

Վերջնական արդյունքը հետաքրքիր է լինելու,պարզապես սպասել է պետք:

Ամանոր նախագիծ․ Հետաքրքիր միջավայր,անակնկալ տոնածառ,օրիգինալ ամանորյա խաղալիքներ

Նախագծի ժամկետները՝ դեկտեմբերի 1-30

Նախագծի մասնակիցները՝5-6-րդ դասարանցիներ

Նպատակը

<<Ամանոր>> նախագծի շրջանակներում ,սովորողների հետ միասին կիրագործենք մի շարք հետաքրքիր և ուսումնական նախագծեր,որի շնորհիվ կունենանք հետաքրքիր միջավայր,օրիգինալ ամանորյա խաղալիքներ և իհարկե անակնկալ տոնածառ։Նախագծի ընթացքում սովորողները համացանցից կփնտրեն հետաքրքիր և օրիգիանալ լուծումներով տոնածառներ և կներկայացնեն նոր մտքեր։

Իսկ խաղալիքները կպատրաստենք կավից և յուրաքանչյուր սովորող կունենա իր իսկ ձեռքերով ստեղծած խաղալիքը ,որը և իր պատվավոր տեղը կգրավի ընտանեկան տոնածառի վրա։Խաղալիքների պատրաստման հետ կապված,որպես նյութ կօգտագործվի ոչ միայն կավը ,այլ նաև այլ  տարբեր նյութեր։

Կարծում եմ այս աշխատանքը շատ հետաքրքիր , արդյունավետ և ուսուցողական կլինի սովորողների համար։

Խնդիրներ՝

  • Նոր մտքերի,ստեղծականության զարգացում
  • միջավայրի նորովի ընկալում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում
  • ինքնուրույնության դրսևորում
  • ծանոթություն նոր նյութերի և տեխնոլոգիաների հետ

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում։

Կավե ծաղկամաններ՝ նվիրված կանանց տոնին

Նախագծի ժամկետները՝ Նոյեմբերի 1-ից -ապրիլի 7

Նախագծի մասնակիցները՝4-6-րդ դասարանցիներ,

Նպատակը

Նախագծի նպատակն է ասեղծել կավե ծաղկամաններ,որոնք նախատեսված կլինեն ցիտրուսային բույսերի տնկիների համար:Նախագծի վերջնական արդյունքում սովորողները իրենց իսկ ձեռքերով պատրաստած նվերը կմատուցեն իրենց ուսուցիչներին:

Նախագծի ընթացքը

Այս նախագիծը իրենից ներկայացնում է երկարատև,անհոգնել աշխատանք:Նախագծի ընթացքում անպայման կհամագործակցենք Գոհար Եղոյանի և բուսասերների խմբի հետ,որի շնորհիվ կունենանք կտրոններ՝կավե ծաղկամաններում տնկելու համար:

Ծաղկամանները կփորձենք պատրաստել տարբեր տեխնիկաներով,որի շնորհիվ սովորողները ձեռք կբերեն վարպետություն,կկարողանան հավասար և համաչափ կառուցել և պատրաստել:Այն կլինի ուսուցողական և ստեղծագործական աշխատանք:

Խնդիրներ

  • ծանոթություն խեցեգործության տեխնոլոգիաների հետ
  • ծանոթություն ծաղկամանների ,ծավալների,ֆորմաների հետ
  • ծանոթություն զարդանախշերի հետ
  • ձևավորել ստեղծածը նվիրելու կարողություն
  • ձևավորել գեղագիտական ճաշակ

 

Նախագծի ամփոփումը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

Նախագիծ՝ Սեբաստացու օրեր

Նախագծի ժամկետները՝ Հոկտեմբերի  28 — նոյեմբերի 16

Մասնակիցներ՝   2-6 րդ դասարաններ

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ ձևավորել խեցեգործական իրեր պատրաստելու հմտություն,ծանոթություն կենցաղային ժանրի հետ,խեցեգործական իրը կիրառական դարձնելու կարողություն: Յուրաքանչյուր դասարանում սովորողի հետ այդ աշխատանքը կկատարվի ըստ համապատասխան բարդության:

Խնդիրներ՝

  • ծանոթություն կենցաղային ժանրի հետ
  • ծանոթություն հայկական զարդարվեստի,զարդանախշերի հետ
  • խեցեգործական առարկան կիրառելի դարձնելու կարողություն
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
  • ձևավորում են գեղագիտական ճաշակ

<<Սեբաստացու օրեր>> նախագիծը իրենից ներկայացնում է երկարատև, անհոգնել աշխատանք,որի շնորհիվ սովորողների ձեռքերով պատրաստված խեցեգործական իրերը կցուցադվրեն և կկիրառվեն նոյեմբերի 16-ին ՝հատուկ նախատեսված տաղավարներում:Որպես նախնական,բայց ոչ վերջնական արդյունք նախատեսված է ստեղծել աղամաններ,անձեռոցիկի համար նախատեսված ամաններ,գինու փոքրիկ բաժակներ և այլն:

Նախագծի լուսաբանումը կտեսնեք բլոգում և ենթակայքում:

«Ընթերցասրահի ձևավորում» նախագիծ

 

Ժամկետ:

 Սեպտեմբեր-հոկտեմբեր

Մասնակիցներ:

Դպրոց-պարտեզի 5-րդ և 6-րդ դասարանցիներ

Նպատակը:

  • Սովորողների մոտ զարգացնել ընթերցասրահի՝ որպես ուսումնական միջավայրի,ինտերիերի ձևավորման  ինդիվիդուալ մոտեցումը:
  • Համացանցից  և այլ աղբյուրներից փնտրել և գտնել միջավայրին և թեմային համապատասխան դեկորներ:

Անհրաժեշտ պարագաներ:

Կավ,թելեր,գրքի և արևի էսքիզներ,կախիչներ

Նախագծի ընթացքում պետք է սովորողների հետ  սովորողների հետ խեցեգործության միջոցով  պատրաստել  արևներ և գրքեր ըստ թեմայի ,որոնք էլ կդառնան դեկորատիվ իրեր և զարդարանքներ սրահը միջավայրը ձևավորելու համար:

Նախագծի միջոցով սովորողը  ավելի պատասխանատու և ուշադիր է դառնում,քանի որ իր իսկ ձեռքով պատրաստածը բոլորի աչքին տեսանելի է լինելու:

Նախագծի ընթացքն ու ամփոփումը ՝ բլոգում և ենթակայքում: