Archive for the ‘Ճամբարային 5-րդ օրը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում’ Category

Ճամբարային 5-րդ օրը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Ճամբարային 5-րդ հետաքրքիր և հագեցած օրը անցկացրինք Գաֆեսճյան արվեստի կենտրոնում:Ծանոթացանք «Լիբենսկի Բրիխտովա . լույս տարածության միջով» ցուցադրությանը,որտեղ ներկայացված էր համաշխարհային ճանաչում վայելող չեխ զույգ Ստանիսլավ Լիբենսկու (1921-2002) և Յարոսլավա Բրիխտովայի (ծնվ. 1924) քանդակների ընտրանին:Այնուհետև ուսումնասիրեցինք Գրիգոր Խանջյանի հայտնի որմնանկարը և իհարկե ամենատպավորիչը՝փայլուն սվարովսկի քարերով պատրաստված լուսագուլպաները:Հաջորդ ցուցասրահում պահպանված էին շոգեքարշի,ավտոմեքենայի և ռազմանավի հնագույն մոդելները:Հենց այդ նավի վրա Խաղաղ օվկիանոսում Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է պարոն Ջերարդ Լ. Գաֆէսճեանը:Այցելությունը ավարտեցինք Կասկադի բարձունքից վայելելով քաղաքամայր Երևանը:

Реклама