Archive for the ‘«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես’ Category

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի նախագիծ

Գարնանային դպրոցի գարնան շունչը ազդարարող ստուգատեսը իր թարմ և գարնանային շնչով նոր նախագծերի մեկնարկ է ազդարարում: Տեխնոլոգիական այս ստուգատեսը հնարավորություն է տալիս համեմատել կատարած աշխատանքները և առավել հետաքրքիր և ստեղծական դարձնել և՛ միջավայրը,և՛ միտքը: Ստուգատեսի ընթացքում յուրաքանչյուր դասավանդող և սովորող պետք է ներկայացնի իր խոսքը,աշխատանքը,հմտությունը:Ստուգատեսի մասնակիցները նախակրթարանի, 1-12-րդ դասարանների սովորողներն են, դասավանդողները:Ստուգատեսի ընթացքում ներկայացվելու են մի քանի նախագծեր,որի շնորհիվ կունենանք միջավայրի ձևավորման համար նախատեսված դեկորներ,հետաքրքիր և նոր աշխատանքներ:

Դպրոց-պարտեզում իրականացվող նախագծեր 4-5-րդ դասարանի սովորողների հետ.

* Սովորողների անհատապես, խմբով կատարած աշխատանքների ցուցահանդես, ցուցադրություն

* «Նվեր ուսուցչիս,նվեր դպրոցիս» նախագծային նվեր-փաթեթը: «Նվեր՝ ուսուցչիս» նախագծի ընթացքում 4-5-րդ դասարանի սովորողների հետ միասին պատրաստելու ենք հագուստի համար նախատեսված կավե զարդեր:1-3-րդ դասարանի ընտրությամբ խմբի սովորողների հետ մայրիկների համար պատրաստելու ենք կավե նվեր-վզնոց:

* «Նվեր՝ դպրոցիս» նախագծի ընթացքում պատրաստելու ենք կավե ժամացույց՝ Դպրոց-պարտեզի գլխավոր սրահի համար:

* Դպրոց-պարտեզի ռադիո-հեռուստատաղավարի ծնունդ

* գեղագրություն. հայերեն գրերը կենդանի, գունեղ, գեղեցիկ ներկայացնելու հին ու նոր հնարավորությունները. գիր-կերպարներ, գիր-պատումներ, գեղագիր պատմություններ – Տերյանական կավե բացիկներ

* տեխնոլոգիական հմտությունների գործածում-զարգացում տանը. տեխնոլոգիական ընտանեկան նախագծերի ներկայացում անհատական ուսումնական բլոգներում

Մեդիակենտրոնում

* սովորողների ուսումնական անհատական մտավոր-ֆիզիկական շնորհքով ստեղծվող նյութական արժեքների մշտապես գործող ցուցադրություն-վաճառք

Ապրիլի 7. «Ձոն»

Ապրիլի 8-9. ստուգատեսի արդյունքների ամփոփում. կլոր սեղան «Տեխնոլոգիական հանրակրթություն»

Ապրիլի 10՝ համերգ-ներկայացում որպես «Ձոն»

Նպատակը՝

Նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ:Նախագծի շնորհիվ կկարողանա ծանոթանալ մի շարք նոր տեխնոլոգիաների հետ ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք:

Խնդիրներ՝

* նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում

* ծանոթություն ինտերիեր և էքստերիեր հասկացությունների հետ

* ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն

* ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք

* տեխնոլոգիական հմտությունների զարգացում

* տեխնոլոգիական հմտությունների գործածում

* ստեղծածը նվիրելու կարողություն

* գեղագիտական ճաշակի զարգացում

Նախագծի ամփոփումը բլոգում և ենթակայքում: