Archive for the ‘Հովհաննես Թումանյան«Ձախորդ Փանոսը»․Կավե դեկորատիվ խճանկարի ստեղծում’ Category

Հովհաննես Թումանյան«Ձախորդ Փանոսը»․Կավե դեկորատիվ խճանկարի ստեղծում

Նախագծի մասնակիցները՝5- 6-րդ դասարանցիներ

Նախագծի ժամկետները՝ փետրվարի 19-26

Նպատակը

Նախագծի նպատակն է սովորողի մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը,ինչպես նաև ձևավորել դեկորատիվ մտածելակերպ և սովորած հմտություններին ավելացնել ևս մեկը։Նախագծի շնորհիվ սովորողը կկարողանա ծանոթանալ խճանկարի,խեցեգործական իրերի պատրաստման տեխնոլոգիաների հետ,որի արդյունքում ստեղծված իրը կդառնա ինտերիերի ձևավորման մի մասնիկ և իհարկե մնայուն արժեք։

Նախագծի իրակացման փուլեր

Նախագիծը սկսելու համար մեզ օգնության հասավ ուսումնական օրացույցը,ավելի կոնկրետ՝ թումանյանական օրերը կրթահամալիրում։Թեմայից և Թումանյանի ստեղծագործություններից ոգեշնչված սկսվեց աշխատանքային պրոցեսը,քանզի Հովհաննես Թումանյանի ստեղծած հետաքրքիր,անկրկնելի և Լոռվա բնության շնչով ստեղծված հեքիաթները ստեղծագործելու են մղում յուրաքանչյուրիս։Բազում հեքիաթների շարքից մեծ դժվարությամբ ընտրվեց <<Ձախորդ Փանոսը>>հեքիաթը։Աշխատանքի սկզբում սովորողները թղթի վրա  պետք է նկարեն  էսքիզային տարբերակներ՝ընտրված հեքիաթի տարբեր դրվագներից։ Հաջորդ քայլն արդեն խճանկարի՝կավե փոքրիկ քառակուսի և ուղղանկյուն կտորների ստեղծման փուլն է,որը իհարկե պատրաստելուց,չորանալուց,մշակվելուց և հղկվելուց հետո անպայման կթրծվի։Այնուհետև սովորողների կատարած էսքիզ-նկարներից կընտրվեն լավագույնները և  նույնությամբ կարտանկարվեն կավե թրծված փոքրիկ կտորների վրա,կգունազարդվեն և վերջում կլաքապատվեն՝առավել գեղեցիկ և փալուն տեսք ունենալու համար։Աշխատանքի ընթացքը կհետաքրքրի և  կօգնի ստեղծագործել յուրաքանչյուր սովորողի ուրույն կերպով ներկայացնել իր մտքերը,հույզերը,երևակայական աշխարհը,թումանյանական հերոսների և կերպարների պատկերացումները։

Խնդիրներ

  • ծանոթություն խճանկար հասկացության հետ
  • խճանկարի տեխնոլոգիական հմտությունների յուրացում
  • աշխատանքային փուլերի հաջորդականության կատարում
  • ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու հրճվանք
  • նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում և զարգացում
  • գեղագիտական ճաշակի ձևավորում

Նախագծի ընթացքը և ավարտը կտեսնեք բլոգում և ենթակայքում։

Реклама