Archive for the ‘Հոկտեմբերյան անակնկալ նախագիծ’ Category

Հոկտեմբերյան անակնկալ նախագիծ

Նախագծի ժամկետները՝Սեպտեմբերի 20-Հոկտեմբերի 5-ը

Մասնակիցները՝5-6-րդ դասարաններ

Նախագծի նպատակը ՝

Նախագծի նպատակն է սովորողների հետ միասին խեցեգործության միջոցով պատրաստել կավե հետաքրքիր իրեր՝կավե վզնոցներ,որոնք կնվիրեն իրենց ուսուցիչներին։Նախագիծն իր մեջ պարունակում է մի շարք դրական գործոններ՝որոնցից է սերը դեպի իրենց ուսուցիչը,գնահատելու կարողությունը,նվեր հասկացությունը առանց որևէ բան գնելու,այլ հակառակը՝ձեռքի աշխատանքի միջոցով։

Նախագծի միջոցով սովորողը արդյունքում կատարում է մի քանի էսքիզներ ,արտահայտում նոր մտքեր և տեխնոլոգիապես սովորում է կատարել առաջադրանքը ավելի վարպետորեն։

Նախագծի խնդիրները՝

  • սովորողը հմտանում և ձևավորում է հետաքրքիր մտածելակերպ
  • սովորողը սովորում է խեցեգործության տեխնոլոգիան,տեխնիկաները
  • ձևավորում գեղագիտական ճաշակ
  • ինքն իր մեջ սերմանում իր ստեղծածը նվիրելու կարողություն
  • ստեղծում է մնայուն արժեք

Արդյունքում սովորողը ինքն իր ձեռքով պատրաստածնվերը կնվիրի իր սիրելի ուսուցիչներին։Նախագծի ավարտին քիչ ժամանակ է մնացել։Սիրելի ուսուցիչներ,ավելին չենք կարող ասել ,սպասեք մեր կողմից անակնկալների։