Archive for the ‘Հետաքրքիր փաստեր հայտնի նկարիչների մասին’ Category

Հետաքրքիր փաստեր հայտնի նկարիչների մասին

Լեոնարդո դա Վինչի, Սալվադոր Դալի, Պաբլո Պիկասո և Վինսենթ Վան Գոգ. այս նկարիչներն իրենց արվեստով մնացին պատմության մեջ, նրանց կյանքը նույպես հետաքրքիր էր և առեղծվածային: Որոշ փաստեր նրանց կենսագրությունից անհայտ են մեզ համար, սակայն բացահայտում են մեծ նկարիչների առավել հետաքրքրական կողմերը:

leonardo01Լեոնարդո դա Վինչին հավասարապես տիրապետում էր աջ և ձախ ձեռքերին, սակայն իր նկարների մեծամասնությունը նա նկարել է ձախ ձեռքով` աջից ձախ:

Լեոնարդո դա Վինչին խիստ բուսակեր էր…նույնիսկ կովի կաթ չի խմել,քանի որ համարում էր «գողություն…»:Նա եղել է կենդանիների իրավունքների պաշտպանը… Շուկայում գնում էր թռչուններ ու ազատ արձակում նրանց…
1962թ «Ջոկոնդան» գնահատվեց  100 միլոն դոլլար,իսկ 2009թ՝700 միլոն…

SALVADOR DALI

Սալվադոր Դալին ցերեկային քնի ժամանակ միշտ ձեռքին պահում էր մի մեծ, ծանր բանալի, քնի ժամանակ ձեռքի մատները թուլանում էին, և բանալին մեծ աղմուկով հարվածում էր հատակին: Այս ամենը Դալին անում էր, որպեսզի երազում հայտնվող հետաքրքիր մտքերը չմոռացվեն:Այստեղից էլ հետևություն,որ նա նկարել է իր տեսած երազները:

 

s-PABLO-PICASSO-large640

Պաբլո Պիկասոն, ըստ երևույթին, իսկապես նկարիչ էր ծնվել, նրա արտաբերած առաջին խոսքը PIZ, LAPIZ բառի կրճատված ձևն է, ինչն իսպաներենից թարգմանաբար նշանակում է մատիտ:

Պիկասոյի լրիվ անունն է-Պաբլո-Դիեգո-Խոսե-Ֆրանսիսկո-Դե Պաուլա-Խուան-Նեպոմուսենո-Մարիյա-դե-լոս-Ռեմեդիոս-Կապրիանո-դե-լա-Սանտիսիմա-Տրինիդադ-Մարտիր-Պատրիսիո-Կլիտո-Ռուիզ-ի-Պիկասո:

Vincent_van_Gogh_-_Self-Portrait_-_Google_Art_ProjectՎինսենթ Վան Գոգն իր անհանգիստ կյանքի ընթացքում բազմիցս հայտնվել է հոգեբուժարաններում’ տարատեսակ ախտորոշումներով: Նրա ամենահայտնի կտավներից մեկը’ «Աստղային երկինքը», նկարված է 1899-ին նմանատիպ մի հոգեբուժարանում ՝Սան Ռեմի կոչվող քաղաքում: