Archive for the ‘Հեծանվով պլեներ պարապմունք’ Category

Հեծանվով պլեներ պարապմունք

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ:
Ծրագրում՝ հեծանվային արշավ, պլեներ՝ ճեպանկար, բնանկար, լուսանկար:
Երթուղի՝ Կրթահամալիր Մայր դպրոցից Բաբաջանյան փողոցով Իսակովի պողոտա. պլեներ, բաց պարապմունք:Ճանապարհը շարունակվում է դեպի Երևանյան լիճ: Դադար հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի մոտ, Սեյրանի բարձունքում: Վերադարձ՝ Իսակովի պողոտայով Բաբաջանյան փողոց, Մայր դպրոց:

Մասնակիցները՝ մարզական հանդերձանքով, խուրջինով, նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութերով, պարագաներով:
Մասնակիցները ծանոթ են հեծանվային երթևեկության անվտանգության կանոններին, խմբի մոտ առկա է բուժօգնության արկղիկը, ուղեկցում է մեքենա:

Մեկնարկը՝  սեպտեմբերի 14-ին,ժամը 10.00, Մայր դպրոցից (Բաբաջանյան 25)

Նախագծի նպատակը

Նպատակն է կազմակերպել  հեծանվային երթ դեպի Ծովակալ Իսակովի պողոտա՝ Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ նորակառույց եկեղեցու հարևանությամբ գտնվող կանաչ լանջերում-հարթակներում :Տեղ հասնելուն պես կիրականացնենք պլեներ-պարապմունք:Պլեների ընթացքում կսովորենք և կծանոթանանք նկարչական մի շարք խնդիրների հետ,որը իհարկե շատ արդյունավետ կլինի աշխատանքային պրոցեսի ընթացքում:Դե ինչ,բոլորիս մաղթում եմ բարեհաջող,անվտանգ հեծանվաերթ և հետաքրքիր պլեներ-պարապմունք: