Archive for the ‘Հայ նկարիչներ’ Category

Վարդգես Սուրենյանցի մասին

Վարդգես Սուրենյանցը (փետրվարի 27, 1860, Ախալցխա- Ապրիլի 6, 1921, Յալթա) հայտնի հայ նկարիչ է։ Հայ կերպարվեստի պատմության մեջ նա համարվում է ազգային պատմանկարչության հիմնադիրը։

Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860թվականին Ախալցխայում, հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի խոշոր հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրև նկարիչ ձևավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։

Տիրապետելով տաս լեզուների՝ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ  թարգմանում, իտալերեներով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։

Սուրենյանցը ապրել և ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ և հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։

Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծաթերթում։

Գործերը

Իր կտավներում նա ցույց է տվել մեր ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա հավերժական անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։ Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսևորում է «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործությունը։ Գոյատևելու հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում, որը իբրև պատմական բնանկարչության լավագույն օրինակ, միաժամանակ բանաստեղծական խոր ապրումների արդյունք է։ Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է արված Օսկար ՈՒալդի «Արքայադստեր ծննդյան տունը» հեքիաթի հայկական ժողովրդական «Օձամանուկ և Արևահար», «Մոխրոտը», «Գառնուկ ախպերը», «Իմաստուն օձը», հեքիաթների պատկերազարդումները։Նկարազարդել է Մետեռլինգի «Կույրերը», «Այնտեղ ներսում», «Անկոչը», պիեսները։

Պարսկաստան մեկնող գիտարշավի մասնակցության տպավորությունների տակ նկարել է արևելյան թեմաներով կտավներ։ Այդ թեմային նվիրված կտավներից ուշագրավ են Ազգային պատկերասրահում ցուցադրվող «Հարեմում», «Ֆիրդուսին կարդում է իր«Շահնամե»պոեմը, «Սալոմե» գեղանկարները։ «Սուրենյանցի կտավներում գերազանց ներկայացված է արևելյան ճարտարապետությունը, անթիվ օրնամենտների հետ, որոնք քանդակված են քարի վրա ինչպես ժանյակը» ― այսպես է բնութագրել նրա ստեղծագործությունները անվանի քննադատ Վ. Ստասովը։

Դժվար է կերպարվեստում գտնել մի ոլորտ, որտեղ Սուրենյանցը մուտք գործած չլինի։ Նա ոչ միայն խոշոր գեղանկարիչ, այլև գրքի տաղանդավոր վարպետ, հայտնի թատերական նկարիչ, արվեստի հմուտ տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ և հասարակական գործիչ է։ Նկարել է նաև բնանկարները, դիմանկաները։ Սուրենյանցը նկարազարդել է բազմաթիվ հայկական ժողովրդական հեքիաթներ, Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմը, Օսկար Ուալդի հեքիաթները, Մետեռլինգի ստեղծագործությունները։ Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է։

Ոտնահարված սրբություն

 

 

Изображение

 

Սալոմե

 

 

Изображение

Տիրամայրը մանկան հետ

Изображение

 

Սուրբ Հռիփսիմե

Изображение

 

 

 

Շամիրամն ու Արա Գեղեցիկը

 

Изображение

 

Ֆիրդուսին կարդում է իր«Շահնամե»պոեմը

Изображение

 

Реклама